Աշոտ Մադաթյան

հայ թարգմանիչ, դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Մադաթյան (սեպտեմբերի 8, 1884(1884-09-08), Թեհրան, Իրան - ապրիլի 22, 1965(1965-04-22), Ստամբուլ, Թուրքիա), հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ։

Աշոտ Մադաթյան
Ծնվել էսեպտեմբերի 8, 1884(1884-09-08)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էապրիլի 22, 1965(1965-04-22) (80 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտացումդերասան, ռեժիսոր և թարգմանիչ

Կենսագրություն

1902 թվականից խաղացել է Մարտիրոս Մնանկյանի թատերախմբում և Ր. Րըտվանի թուրքական խմբում։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո կազմակերպել է «Ազատ թատրոնը» (Ենովք Շահենի հետ)։ 1910-ական թվականներին մասնակցել է Հովհաննես Զարիֆյանի, Վահրամ Փափազյանի, Ֆելեկյան քույրերի ներկայացումներին, 1919-1923 թվականներին եղել է Կ. Պոլսի հայ դրամատիկական թատերախմբի կազմակերպիչներից և ռեժիսորներից, ապա աշխատել քաղաքապետարանի թատրոնում, ունեցել սեփական ստուդիա։ Խաղացել է ավելի քան 50 դեր, բեմադրել շուրջ 300 պիես։

Թուրքերեն է թարգմանել Սունդուկյանի «Պեպոն» (բեմադրել է 1934 թվականին), Շանթի «Հին աստվածները» և այլն, հայերեն՝ Ա․ Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»[1]։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

ՏարեթիվՖիլմ
1930Ուշադրությո՛ւն

Սցենարիստ

ՏարեթիվՖիլմ
1930Ուշադրությո՛ւն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ