Աշոկ Կումար

Աշոկ Կումար (հինդի` अशोक कुमार, իրական անունը` Կումուդլալ Կունջիլալ Գանգուլի, հոկտեմբերի 13, 1911(1911-10-13)[1][2], Բհագալպուր, Բիհար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 10, 2001(2001-12-10)[1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նկարահանվել է մոտ 250 կինոնկարներում։ Պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով, ինչպես նաև կինեմատոգրաֆիական բարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևով։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերերի համար, ինչպես նաև այլ մրցանակների։

Աշոկ Կումար
բենգալերեն՝ অশোক কুমার
Ծնվել էհոկտեմբերի 13, 1911(1911-10-13)[1][2]
ԾննդավայրԲհագալպուր, Բիհար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 10, 2001(2001-12-10)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունԿալկաթայի համալսարան, Նախագահական համալսարան և Government Science College, Jabalpur?
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և երգիչ
Ծնողներհայր՝ Կունջալալ Գանգուլի, մայր՝ Գոուրի Դևի
Երեխա(ներ)Preeti Ganguly?, Bharti Jaffrey? և Rupa Verma?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Աշոկ Կումարը ծնվել է Հնդկաստանի Բիհար նահանգի Բհագալպուր քաղաքում ` Բենգալիայից եկած կալվածատերերի ապահովված ընտանիքում։ Մանկությունն անցել է Մադհյա Պրադեշ նահանգում գտնվող Կհանդվա քաղաքում։ Նա ուներ երկու եղբայր և մեկ քույր։ Քույրը` Սիթա Դևին, ամուսնացել է պրոդյուսեր Շաշադհար Մուքհերջիի հետ, նա դերասանուհի Կաջոլի տատն է։ Նրա եղբայրներից Անուպ Կումարը դերասան էր, իսկ Կիշոր Կումարը` հայտնի երգիչ և դերասան։ Աշոկ Կումարի հայրը իրավաբան էր և ցանկանում էր, որ որդին նույնպես իրավաբան դառնա, այդ նպատակով էլ նրան ուղարկել են Կալկաթա` սովորելու։ Սակայն Աշոկ Կումարի երազանքը ռեժիսոր դառնալն էր և նա թողնելով ուսումը, 1934 թվականին մեկնեց Բոմբեյ։

Բոմբեյում նա Bombay Talkies կինոստուդիայում որպես հնչյունային օպերատոր աշխատող Շաշադհար Մուքհերջիի օգնությամբ ընդունվեց աշխատանքի, որպես լաբորանտ։ Նա երբեք չէր մտածել դերասան դառնալու մասին, քանի որ այն տարիներին դա համարվում էր ոչ պատվաբեր մասնագիտություն։ Սակայն ստուդիայի սեփականատեր և ռեժիսոր Հիմանշու Ռայը Աշոկ Կումարին համոզեց նկարահանվել «Կյանքի նավակը» (1936 թ.) ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվեց «Անձեռնմխելի կույսը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին այն ժամանակների կինոաստղ Դևիկա Ռանին էր։ Էկրանի վրա նրա հաջորդ խաղընկերուհին Լիլա Չիտնիսն էր, որի հետ միասին նկարահանվել են «Kangan» (1939 թ.), «Կապեր» (1940 թ.) և «Ճոճանակ» (1941 թ.) ֆիլմերում։ Այդ ֆիլմերը հանրաճանաչ դարձրին Աշոկ Կումարին։ Առավել նշանակալից էր նրա դերը 1943 թվականին նկարահանված «Ճակատագիր» կինոնկարում։ Այդ ֆիլմն ունեցավ մեծ հաջողություն և երկար ժամանակ չէր իջնում կինոէկրաններից։

1943 թվականին Աշոկ Կումարը դարձավ Filmistan կինոստուդիայի հիմնադիրներից մեկը։ Որպես պրոդյուսեր այդ տարիներին նա նկարահանել է մի քանի ֆիլմ։ 1950-ական թվականներին նա ստեղծել է իր սեփական Ashok Kumar Productions ստուդիան և սկսել է նկարահանել ֆիլմեր։ Այդ տարիներին նա սկսել է աշխատել երիտասարդ դերասանուհիներ Նալինի Ջայվանտի և Մինա Կումարիի հետ։ Ի դեպ Նալինի Ջայվանտի հետ ունեցել է սիրավեպ, որը ոչ մի կերպ չի անդրադարձել իր ամուսնացած լինելու հանգամանքի վրա։ Միաժամանակ Աշոկ Կումարը նկարահանվել է Բիմալ Ռոյի «Ամուսնացած եմ» (1953 թ.) և «Կալանավորուհին» (1963 թ.) ֆիլմերում։ 1958 թվականին նա նկարահանվել է «Նա, ով կառավարում է մեքենան» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերները եղբայրներն էին՝ Անուպ Կումարն ու Կիշոր Կումարը։ 1962 թվականին նկարահանված «Rakhi» կինոնկարի համար, որտեղ նրա խաղընկերուհին Վահիդա Ռեհմանն էր, Աշոկ Կումարը ստացել է իր առաջին Filmfare Award մրցանակը՝ տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ՝ «Մոլորություն» (1963 թ.) ֆիլմի համար նա ներկայացվել է մրցանակի։ Երկրորդ անգամ նա մրցանակն ստացավ «Օրհնություն» (1968 թ.) ֆիլմի համար։

1960-ական թվականներին Աշոկ Կումարը հիմնականում նկարահանվում էր հայրերի դերերում։ 1966 թվականին նկարահանված «Հրեշտակը» ֆիլմի համար նա արժանացավ Filmfare Award մրցանակի՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Այդ մրցանակին նա արժանացել է նաև «Mehrban» (1967 թ.), «Վիկտորիա 203» (1972 թ.) և «Փոքրիկ իր» (1975 թ.) ֆիլմերի համար։ Աշոկ Կումարի վերջին ֆիլմերից էր «Արժեքներ առևանգողների վերադարձը» (1996 թ.) կինոնկարը, որտեղ նա կերտել էր չարագործի դեր։ Շուրջ 63 տարի կինոյում նկարահանվելուց հետո, 1997 թվականին նա լքեց կինոնկարահանման հրապարակը՝ առողջության վատթարացման պատճառով։

Անձնական կյանքը

1936 թվականին Աշոկ Կումարն ամուսնացել էր Շոբհա Դևիի հետ, ով 10 տարով փոքր էր նրանից։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են չորս երեխա՝ մեկ որդի և երեք դուստր։ Նրա թոռնուհիներից է դերասանուհի Անուրադհա Պատելը։ Աշոկ Կումարի կինը մահացել է նրանց ամուսնության 50-ամյակի նախօրյակին։ Աշոկ Կումարի 76-ամյակի օրը մահացել է նրա կրտսեր եղբայրը՝ Կիշոր Կումարը։ Դրանից հետո նա երբեք չնշեց իր ծննդյան օրը։ Նա մահացել է 2001 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր տանը, սրտի անբավարարությունից։

Մասնակի ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1936Կյանքի նավակըJeevan NayaՌանջիտ
1936Անձեռնմխելի կույսըAchhut KanyaՊրատապ
1940ԿապերBandhanՆիրմալ
1941ՃոճանակJhoolaՌամեշ
1943ՃակատագիրKismetՇեքհար
1947ՍիրեցյալըSaajan-
1949ԱռանձնատունըMahalՀարի Շանկար
1950ՊայքարSangramԿունվար
1950ԿեսգիշերAadhi Raat-
1951ՀանդիպումDeedarդոկ. Կիշոր
1952ՀոգիBewafaԱշոկ
1952Նոր կյանքNau BaharԱշոկ
1953Ամուսնացած եմParineetaՇեքհար Ռայ
1957Միսթր XMr. XԱշոկ Կումար, միսթր X
1957ԴիմակըEk-SaalՍուրեշ Կումար
1958Նա, ով կառավարում է մեքենանChalti Ka Naam GaadiԲրիջմոհան Շարմա
1958Հովրահի կամուրջըHowrah BridgeՊրեմ Կումար, Ռակեշ
1959Ծաղիկը փոշու մեջDhool Ka Phoolփաստաբան Ջագդիշ Չանդրա
1960Հոգով մաքուրMasoom-
1960ՕրենքKanoonՋուդգե Բադրի Պրասադ
1962Քո ձեռքերը զարդարված են հինայովMehndi Lagi Mere Haathդոկ. Մեհտա
1963ԿալանավորուհինBandiniԲիկաշ Գհոշ
1963Իշխանությունը չի իշխում սիրո վրաAaj Aur KalՄահառաջա Բալդիրսինգհ
1963ՄոլորությունGumrahփաստաբան Աշոկ
1963Իմ սիրելինMere MehboobԲուլան Ախտար Չանգեզի
1963Սիրո ուղինYeh Rastey Hain Pyar KeԲում Կեշ Մուքհերջի
1964Ծաղիկներ տաճարիցPooja Ke PhoolՉոուդհարի Ռայ
1964ՉիտրալեկհաChitralekhaՅոգի Կումարգիրի
1965Կրկնակի ամուսնությունBahu BetiՋուդգե
1965Տոնական լապտերիկAkashdeep-
1966Մայրական սերMamtaՄանիշ Ռոյ
1966ՀրեշտակըAfsanaԳոպալ
1966ՏատիկըDaadi MaaՊրատապ, Ռաջա
1967Արժեքներ առևանգողըJewel ThiefԱրջուն Սինգհ
1967Շուկայական հրապարակHatey BazareyՄուքհերջի
1968Պատիվ և սերDil Aur MohabbatՉոուդհարի
1968ՕրհնությունAashirwadՇրիվնաթհ Չոուդհարի
1969ՀավատարմությունAradhanaկոմանդոր Գանգուլի
1969ՀատուցումIntaquamՀիրալալ Մեհրա
1969Երկու եղբայրDo BhaiՋուդգե Աջայ Վերմա
1969Կյանքի ճանապարհSatyakamՍատյաշարան Աչարյա
1969Ծաղիկներ դարձած արցունքներAansoo Ban Gaye PhoolՎիդյանանդ
1970Արևելք և արևմուտքPurab Aur Pachhim-
1970ՎեհանձնությունSharafatՋագատրամ
1970Պատասխան քայլJawabԶամինդար Ումա Շանկար
1970ՃանապարհորդությունSafarդոկ. Չանդրա
1971ԱրդարադատությունAdhikarՇուկլա
1971Նոր ժամանակներNaya ZamanaՍաչին Չոուդհարի
1971Դու, ես և նաHum Tum Aur WohՄահենդրանաթհ
1972ԿուրտիզանուհինPakeezahՇահաբուդդին
1972Աստծուց բարձրMaalikԳանեշ Դատջի
1972Վիկտորիա 203Victoria No. 203Ռաջա
1972ՁգտումAnuraagմիսթր Ռայ
1972Հոգի, հարստություն, խաղաղությունDil Daulat DuniyaՍեթ Կալիդաս, Կալլուռամ
1972Կյանք, կյանքZindagi ZindagiՉոուդհարի Ռամպրասադ
1972Երկիր և երկինքZameen AasmaanՇանտի Շվարուպ
1972ԿավատըRakhi Aur HathkadiԹհակուր Վիրենդրա Սինգհ
1973ՄառախուղDhundՄեհտա
1973Երկու ծաղիկDo PhoolԴիվան Բահադուր Ատալ Ռայ
1974Սիրո քաղաքըPrem NagarՌաջա Ուդայ Սինգհ
1974Ճանապարհ դեպի լույսըUjala Hi Ujalaպրոֆեսոր Շյամլալ Գուպտա
1975Գողությունն իմ աշխատանքն էChori Mera KaamՇանկար
1975Պայքար սիրո համարAakraman-
1975Երազանքի պալատըEk Mahal Ho Sapno KaԱնանդ Կումար
1975ՄիլիMiliմիսթր Կհաննա
1975Փոքրիկ իրChhoti Si Baatգնդապետ Սինգհ
1976Դպրոցական սերBhanwarդոկ. Վերմա
1976Մեկը մյուսից լավն էEk Se Badhkar EkՌաջա
1976ՎրիժառունBaroodԲալռաջ Գուպտա
1976Ընտանեկան արժեքներAap BeatiԿիշորիլալ Կապուր
1976ԸնտանիքSantan-
1977Ալմաստ և քարHira Aur Pattharդոկ. Անանդ
1977Ձեզ եմ դիմումAnurodhմիսթր Մաթհուր
1977Անուրջների աղջիկըDream Girlմիսթր Վերմա
1978Երկու ճամփորդDo MusafirԿայլաշ Նաթհ
1978Ծաղիկները բացվել են այգումPhool Khile Hain Gulshan GulshanԼալա Գանպատ Ռայ
1978Ճակատագրի հեգնանքAnpadhԳուպտա
1978Հարազատ արյունApna KhoonԳիտայի հայրը
1978Սեր և պատDil Aur DeewaarՌայ Սահեբ
1978Հինավուրց անեծքChor Ke Ghar ChorՌանջիտ Սինգհ
1980ԵրազանքKhwabփաստաբան Ջոշի
1980Ատելության կրակըJyoti Bane Jwalaդոկ. Բոզե
1980ԲաժանումJudaaiՈւմականտ Վերմա
1980ՔույրիկներըKhubsooratՊրասադ Գուպտա
1981Բանտային կալանքJail YatraՌամնաթհ Վերմա
1982ՇակտիShaktiոստիկանության տեսուչ
1982Իրական կապAnokha BandhanԶամինդեր
1982ԿապSumbandhՀարդայալ Մաթհուր
1983Սիրային գաղտնիքPrem Tapasyaդոկ. Չովդարի
1983ԶարմանալինMahaanՌայ
1983ՀանդիպումHaadsaaդոկ. Վեդ Կապուր
1983ՈստիկանըChor Policeմիսթր Սինհա
1984ՀրեշտակըFarishtaՌայ Բահադուր
1984Ռամ. Քո երկիրըRam Tera DeshՌամ Դաս
1984Դաժան աշխարհDuniyaՌ. Դ. Պուրի
1984Խաբեության զոհըHum Rahe Na Humպրոֆեսոր Մուլկ Ռաջ
1984Ընտանիքի գլխավորըGrahasthiՇանկար
1984ԽանդAkalmandմայոր
1985ԿուրտիզանուհինTawaifմիսթր Նիգամ
1985Կրկին արի, անձրևPhir Aayee BarsatԲաջաջ
1987Միսթր ՀնդկաստանMr Indiaպրոֆեսոր Սինհա
1987ԺողովուրդAvamՎեշատ Անսարի
1987ԹակարդHifazatԿայլաշնաթհ
1987Եվ կգա այն օրըWoh Din Aayegaպրոֆեսոր Բհատտաչարյա
1987Հայրենիքի պաշտպաններըWatan Ke Rakhwaleպրոֆեսոր Փիթեր Ֆերնանդես
1987Սերը շահում էPyaar Ki Jeetդոկ. Կումար
1989Հաց և ջուրDana Paaniփաստաբան Սինհա
1992ԵղբայրներըHumlaaԴևկիշան Շարմա
1996Արժեքներ առևանգողների վերադարձըReturn of Jewel Thiefարքայազն Արջուն
1997Դու իմ սրտում եսAnkhon Mein Tum HoԿապուր

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոկ Կումար» հոդվածին։