Ան Լինդե

շվեդ քաղաքական գործիչ

Ան Լինդե (շվեդ.՝ Ann Christin Linde, դեկտեմբերի 4, 1961(1961-12-04)[1], Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության անդամ, 2019 թվականի սեպտեմբերի 10-ից Շվեդիայի արտգործնախարարը[2]։

Ան Լինդե
շվեդ.՝ Ann Christin Linde
 
Կուսակցություն՝Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝Ստոկհոլմի համալսարան
Գիտական աստիճան՝Բակալավր (1994)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրդեկտեմբերի 4, 1961(1961-12-04)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՀելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
 
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ

Գործունեություն

2016 թվականի մայիսի 25-ից Լյովենի կառավարության Եվրոպական Միության և առևտրի հարցերով նախարարն է[3]։ Մինչ այդ Լինդեն ներքին գործերի նախարարությունում զբաղեցրել է պետական քարտուղարի պաշտոնը[4], ինչպես նաև աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ պետական քարտուղարի պաշտոնում։ 2013-2014 թվականներին զբաղեցրել Է Բրյուսելում Եվրոպական սոցիալիստների կուսակցության միջազգային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Այդ կազմակերպությունը միավորում է բոլոր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները ԵՄ-ում։

2000-2013 թվականներին եղել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջազգային քարտուղարը։ Նույն ժամանակահատվածում զբաղեցրել է Ուլոֆ Պալմեի միջազգային կենտրոնի փոխնախագահի պաշտոնը։ 1990-ական թվականների ընթացքում Լինդեն աշխատել է տարբեր պետական հաստատություններում, այդ թվում՝ քաղաքացիական հարցերով նախարարությունում։ Եղել է Եվրամիության հարցերով նախարար Մատս Հելշտրեմի և արտաքին գործերի և պաշտպանության նախարար Բյորն ֆոն Սյուդովի քաղաքական խորհրդականը։

Անձնական կյաք

1989 թվականին ամուսնացել է Մաթս Էրիկսոնի հետ[5]։ Ունի երկու երեխա[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ան Լինդե» հոդվածին։