Persona non grata

(Վերահղված է Անցանկալի անձից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերսոնա նոն գրատա (այլ կիրառումներ)

Պերսոնա նոն գրատա (լատին․՝ persona non grata (եզակի), personae non gratae (հոգնակի), կրճատ՝ ՊՆԳ), բառացիորեն թարգմանված՝ նշանակում է «անցանկալի անձ», գործածվում է դիվանագիտությունում հատուկ և օրինականորեն սահմանված նշանակությամբ։ «Պերսոնա նոն գրատա»-ի հականիշը «պերսոնա գրատա»-ն է։

Դիվանագիտություն

  • 1923 թ. Լոզանի դաշնագրում նշված էին Թուրքիայի 150 պերսոնա նոն գրատա պաշտոնյաներ և 100 այլ անձինք, որոնց արգելվում էր մուտք գործել Թուրքիայի նախկին Օսմանյան կայսրության սահմանը մինչև 1938 թ.։
  • Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարում բոլոր այն անձանց, որոնք Արցախի վիզա ունեն իրենց անձնագրերում կամ պարզապես այցելել են Արցախ[1]։ 2010 թվականին ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Արցախ այցելած միջազգային դիտորդները Ադրբեջանում համարվել են պերսոնա նոն գրատա, ներառյալ Պետական դումայի հինգ ռուս անդամներ[2][3]։

Աղբյուրներ