Անտարկտիկայի համաձայնագիր

Անտարկտիկայի համաձայնագիր (անգլ.՝ Antarctic Treaty), միջազգային համաձայնագիր, որը նախատեսում է Անտարկտիկայի ապառազմականացումը և միջուկային զենքի օգտագործման և փորձարկման արգելքը՝ մայրցամաքի ողջ տարածքում։ Համաձայնագիրը կնքվել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1961 թվականի հունիսի 23-ին՝ 12 նախնական մասնակից երկրների ստորագրման արդյունքում։

Անտարկտիկայի համաձայնագրի նշանը
1971 թվականին ԽՍՀՄ-ում թողարկված փոստային նամականիշ, որը խորհրդանշում է համաձայնագրի 10-ամյակը

Նպատակներ

Համաձայնագրի գլխավոր նպատակը Անտարկտիկայի ողջ մարդկության շահերից բխող գործողությունների համար օգտագործելն է։ Բացի այդ, համաձայնագիրը երաշխավորում է գիտական հետազոտությունների ազատությունը և կարևորում միջազգային համագործակցության ապահովումը։ Արգելվում են ցանկացած տիպի միջուկային պայթյունների իրականացումը և ռադիոակտիվ նյութերի թաղումը մայրցամաքի տարածքում։ 1982 թվականին, որպես համաձայնագրի մի մաս և 9-րդ հոդվածի իրագործում, ուժի մեջ է մտել «Անտարկտիկայի ծովային կենդանի ռեսուրսների պահպանման կոնվենցիա» (ԱԾԿՌՊ)[1]։ Համաձայնագրի կետերի և դրույթների պահպանումն ապահովում է «ԱԾԿՌՊ կոմիտեն», որի շտաբկայանը գտնվում է Ավստրալիայի Թասմանիա նահանգի Հոբարթ քաղաքում։

Դասակարգում

2010 թվականի հունվարին համաձայնագիրը ստորագրել են 46 պետություններ, որոնց 28-ը համարվում են կոնսուլտատիվ կողմեր։ Համաձայնագրի շրջանակներում մասնագետները առանձնացնում են պետությունների երեք հիմնական խմբեր[2]՝

Համաձայնագրի մասնակից երկրներ

Սկզբնական մասնակից երկրները նշված են թավատառ։

ԵրկիրԽորհրդակցական ձայնի իրավունքՍտորագրման ամսաթիվ
 ԱվստրալիաԱյո23 հունիս, 1961
 Ավստրիա25 օգոստոս, 1987
 ԱրգենտինաԱյո23 հունիս, 1961
 Բելառուս19 հուլիս, 2006
 ԲելգիաԱյո23 հունիս, 1961
 ԲուլղարիաԱյո11 սեպտեմբեր, 1978
 ԲրազիլիաԱյո16 մայիս, 1975
 Միացյալ ԹագավորությունԱյո23 հունիս, 1961
 Վենեսուելա24 մարտ, 1999
 Հունգարիա27 հունվար, 1984
 Գվատեմալա31 հուլիս, 1991
 ԳերմանիաԱյո5 փետրվար, 1979
 Հունաստան8 հունվար, 1987
 Դանիա20 մայիս, 1965
 ՀնդկաստանԱյո19 օգոստոս, 1983
 ԻսպանիաԱյո31 մարտ, 1982
 ԻտալիաԱյո18 մարտ, 1981
 ԿանադաԱյո4 մայիս, 1988
 ՉինաստանԱյո8 հունիս, 1983
 Կոլումբիա31 հունվար, 1989
 Հյուսիսային Կորեա21 հունվար, 1987
 Կուբա16 օգոստոս, 1984
 Մալայզիա31 հոկտեմբեր, 2011
 Մոնակո30 մայիս, 2008
 Մոնղոլիա23 մարտ, 2015
 ՆիդերլանդներԱյո30 մարտ, 1967
 Նոր ԶելանդիաԱյո23 հունիս, 1961
 ՆորվեգիաԱյո23 հունիս, 1961
 Պակիստան1 մարտ, 2012
 Պապուա Նոր Գվինեա16 սեպտեմբեր, 1975
 ՊերուԱյո10 ապրիլ, 1981
 ԼեհաստանԱյո23 հունիս, 1961
 Պորտուգալիա29 հունվար, 2010
 Հարավային ԿորեաԱյո28 հունվար, 1986
 ՌուսաստանԱյո23 հունիս, 1961
 Ռումինիա15 սեպտեմբեր, 1971
 Սլովակիա1 հունվար, 1993
 ԱՄՆԱյո23 հունիս, 1961
 Թուրքիա24 հունվար, 2006
 ՈւկրաինաԱյո28 հոկտեմբեր, 1992
 ՈւրուգվայԱյո11 հունվար, 1980
 ՖինլանդիաԱյո15 մայիս, 1984
 ՖրանսիաԱյո23 հունիս, 1961
 ՉեխիաԱյո14 հունիս, 1962
 ՉիլիԱյո23 հունիս, 1961
 Շվեյցարիա24 ապրիլ, 1984
 ՇվեդիաԱյո21 հունվար, 1987
 ԷկվադորԱյո15 սեպտեմբեր, 1987
 Էստոնիա17 մայիս, 2001
 Հարավաֆրիկյան ՀանրապետությունԱյո23 հունիս, 1961
 ՃապոնիաԱյո23 հունիս, 1961

2015 թվականի ապրիլ ամսվա դրությամբ[3]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկայի համաձայնագիր» հոդվածին։