Անջելինա Ջորդան

նորվեգացի երգչուհի

Անջելինա Յորդան Աստար (նորվ.՝ Angelina Jordan Astar, անգլերենով՝ Անջելինա Ջորդան անգլ.՝ Angelina Jordan, հունվարի 10, 2006(2006-01-10)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, ջազ կոմպոզիցիաների կատարող, մանկական գրքերի հեղինակ, դերասանուհի։

Անջելինա Ջորդան
Բնօրինակ անուննորվ.՝ Angelina Jordan
Ի ծնե անուննորվ.՝ Angelina Jordan Astar
Ծնվել էհունվարի 10, 2006(2006-01-10)[1] (18 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերջազ
Մասնագիտություներգչուհի, գրող և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր, ջութակ, Ֆլեյտա և վոկալ
ԿրթությունOslo Waldorf School?
Կայքangelinajordanofficial.com
 Angelina Jordan Վիքիպահեստում

Կենսագրություն

Անջելինա Աստարի ծնողները Ջերի Քրիսչեն Սլեյթմանն է ու Սառա Աստարը։ Հայրը մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ է, որը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, այդ պատճառով էլ դուստրը ազատ տիրապետում է անգլերենին[2]։ Ըստ ընտանիքի անդամների հավաստիացումների՝ Անջելինան դեռևս մեկուկես տարեկանում սկսել է երգել, երբ հնչել է Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»[3] երգը։ Փոքր տարիքից սկսած հետաքրքրվում է Ջոնի Հալիդեյի և Ուիթնի Հյուսթոնի արվեստով[4]։

Կարիերա

2014 թվականին Անջելինան մասնակցել է հեռուստատեսային ամենամեծ ազգային մրցույթներից մեկին՝ Նորվեգիայի տաղանդներ հաղորդաշարին («Norske Talenter»): Արդյունքում նա տոնում է հաղթանակը։ Այսպիսով Անջելինա Ջորդանը դարձավ ամենափոքր երգչուհին, որը երբևէ հաղթել է այս մրցույթում[5]։ Մրցույթի առաջին փուլին երգչուհին հանդես եկավ «Մռայլ կիրակի» երգով։ Մրցույթի եզրափակչում կատարեց «Summertime» արիան Ջորջ Գերշվինի «Պորգին ու Բեսը» (1935) ամերիկյան ազգային առաջին օպերայից։ Հաղանակի կապակցությամբ որպես պարգև Անջելինան 500 հազան կրոն ստացավ[6]։ TV 2 հեռուստատեսությանը տված հարցազրույցում երգչուհին ասել է. «Ես դառնում եմ ուրիշ մարդ, երբ երգում եմ։ Այն նման հիանալի երազի»[7]։

Հաղթանակը եվրոպական և ամերիկյան շատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, այդ թվում՝ People, Time magazine, The Daily Mirror, Daily Mail, The San Francisco Globe, The Hollywood Reporter, CNN[7]: Երաժշտական քննադատները Անջելային սկսեցին համեմատել Էմի Ուայնհաուսի հետ[8][9]։

Նույն թվականին Անջելինան համերգով հանդես եկավ Նոբելյան մրցանակաբաշխությանը[10]։ 2014 թվականի սեպտեմբերին նա համերգով ներկայացավ ամերիկյան «The View» հեռուստաալիքով։ Կատարեց «Fly Me to the Moon» կոմպոզիցիան[11]։

Անջելինա Ջորդանը փոքր էպիզոդիկ դեր է խաղացել «Լիլեհամերում»՝ ամերիկանորվեգական համատեղ հեռուստասերիալում, որը պատմում է մի գանգստերի մասին Նյու Յորքից։ Այս ֆիլմում Անջելինան խաղում է աղջկա դերը, որը երգում է բարում[12][13]։

2014 թվականի դեկտոմբերին թողարկում է իր անդրանիկ մինի ալբոմը[14]։ 2016 թվականի ապրիլին ելույթ է ունենում NBC հեռուստատեսության տաղանդների մրցույթին։ Նույն թվականից վարում է յութուբյան իր էջը[15]։

2016 թվականի մայիսին Նյու Յորքում հանդես է գալիս համերգով, որը կազմակերպել էր Ամերիկյան բնագիտական թանգարանը[16]։

Երգչուհին համագործակցում է PRMD լեյբլի հետ[17]։

Անհատականություն

Անջելինա Ջորդանն ապրում է Օսլոյում՝ ընտանիքի հետ։ Սովորում է Օսլոյի Վալդորֆի դպրոցում, ինչպես նաև հաճախում է երաժշտական դպրոց, որտեղ ուսանում է վոկալ։ Բացի երգից սովորում է մի քանի երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ և ֆլեյտա[18]։

Ազատ ժամերին սիրում է լսել Դինա Վաշինգտոնի, Ջեյմս Բրաունի, Լուի Արմսթրոնգի և ABBA խմբի երգերը[17]։

Համերգներին միշտ ելույթ է ունենում բոկոտն։ 2015 թվականին Անջելինան հրապարակում է «Երկուս սրտերի արանքում» (նորվ.՝ «Mellom to hjerter») գինը՝ նախատեսված երեխաների համար, որի նկարազարդման հեղինակը տատիկն է՝ Մերի Զամանին[19][20]։

Ձայնագրություններ

ԹվականԱնվանումԹրեք
2014«My Christmas» (Ալբոմ՝ release Date: 15 Dec. 2014, label: PRMD, ASIN: B00QSQGSVA)[17]1. «White Christmas»

2. I Saw Mommy Kissing Santa Claus3. «Silent Night»

2016«Back to Black» (սինգլ)
2016«I Put A Spell On You» (սինգլ)
2017«Fly Me to the Moon» (սինգլ)
2017«When You're Smiling» (սինգլ)
2017«Angelina Jordan — The EP»[21]1. «I Put a Spell on You»

2. Our Day Will Come3. «When You're Smiling»4. «Fly Me to the Moon»5.What a Diff'rence a Day Made6. «Back to Black»

Ֆիլմագրություն(IMDB)

ԹվականՖիլմԴերակատարում
2014«Լիլեհամեր» (դրվագ «Loose Ends») հեռուստասերիալերիտասարդ երգչուհի
2016«Håp i ei Gryte» (դրվագ «Fjerde Søndag i advent») հեռուստասերիալերիտասարդ երգչուհի

Գրքեր

  • 2015. Անջելինա Ջորդան։ Երկու սրտերի արանքում[22]

Պարգևներ

ԹվականՊարգևՄրցույթ
2014Հաղթող«Norske Talenter»

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելինա Ջորդան» հոդվածին։