Անջելա Բեթիս

Անջելա Բեթիս (անգլ.՝ Angela Bettis, հունվարի 9, 1973(1973-01-09)[1], Օստին, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր։

Անջելա Բեթիս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1973(1973-01-09)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունWestlake High School?
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmo-freek.com
 Angela Bettis Վիքիպահեստում

Կենսագրություն

Անջելա Բեթիսը ծնվել է 1973 թվականի հունվարի 9-ին Օստին (Տեխաս նահանգ) քաղաքում՝ Ռիչարդ Ջոզեֆ Բեթիսի և Մերի Լին Գաթրիի ընտանիքում։ Կինոյում առաջնաելույթ է ունեցել տասնութ տարեկանում՝ միանգամից գլխավոր դեր կատարելով ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Ճնճղուկը» ֆիլմում։ Դրան հետևել է ուսումը Երաժշտության և դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում[2], նկարահանումներ հայտնի հեռուստասերիալների մի քանի դրվագներում և ավելի քան տասը տարի աշխատանք թատրոնում[3]։ Մեծ կինո Բեթիսը վերադարձել է 1999 թվականին «Ընդհատված կյանքը» դրամայում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Վայնոնա Ռայդերն ու Անջելինա Ջոլին։ Անժելան խաղացել է հոգեբուժարանի անորեքսիայով հիվանդի դեր[2]։ 2000 թվականին նա խաղացել է «Փրկիր և պահպանիր» թրիլլերի գլխավոր դերերից մեկը։

Բեթիսին մեծ ճանաչում են բերել սարսափ հեղինակային անկախ ֆիլմերում աշխատանքները։ 2002 թվականին գլխավոր դեր է խաղացել ռեժիսոր Լաքի Մաքիի «Մեյը» ֆիլմում, որի հետ հետագայում ստեղծել է ստեղծագործական ամուր միություն։ Նրանք միասին աշխատել են «Սարսափների վարպետներ» հեռուստասերիալի «Տարօրինակ աղջիկ» դրվագի, «Մութ անտառ» հոգեբանական սարսափ ֆիլմի և 2011 թվականի «Կին» ֆիլմի վրա[4]։

2002 թվականին Անժելա Բեթիսն «Քերի» ֆիլմում խաղացել է գլխավոր դեր Սթիվեն Քինգի համանուն վեպի՝ 1976 թվականի հայտնի ֆիլմի հեռուստատեսային ռեմեյքի հիման վրա նկարահանված «Քերի» ֆիլմում։ Դերասանուհու մյուս վառ աշխատանքներից կարելի է առանձնացնել «բլրի վրայի տան մղձավանջը» (2003), «Սպի 3D» (2007) ֆիլմերում գլխավոր դերերը և «Շրջան» (2005) փորձարարական դրաման, որը նկարահանվել է մեկ դուբլով։

2006 թվականին Անջելան առաջնաելույթ է ունեցել որպես «Վեպ» սարսափ ֆիլմի ռեժիսոր[5]։Այս ֆիլմում Բեթիսն ու Լաքի Մաքկին փոխվել են դերերով՝ Անժելան ռեժիսորական աթոռ է զբաղեցրել, իսկ Մաքկին խաղացել է գլխավոր հերոսի դերը[6]։ 2012 թվականին Բեթիսը նկարահանել է E is for Exterminate կարճամետրաժ ֆիլմը, որն ընդգրկվել է «Մահվան այբուբենը» ֆիլմ-անթոլոգիայում[3]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1993ֆՃնճղուկStoria di una capineraՄարիա
1999ֆԸնդհատված կյանքըGirl, InterruptedՋանետ Ուեբեր
2000ֆՕգնիր և պահպանիրBless the ChildՋանետ Օ՚Քոնոր
2001ֆՕծանելիքPerfumeՈւիլեմինա
2001ֆԱնկումVallenՔեյթլին
2002ֆՄեյMayՄեյ Դավ Քենեդի
2002ֆԱփերCoastlinesԷֆի
2002հֆՔերիCarrieՔերիետա «Քերի» Ուայթ
2005Ամերիկայի վերջին օրերըLast Days of AmericaԱմերիկա, պրոդյուսեր
2005ֆՇրջանըThe CircleՋեյ
2006սՍարսափ վարպետներMasters of Horror: Sick GirlԱիդա Թիթեր (դրվագ «Տարօրինակ աղջիկ»)
2006ֆՄութ անտառըThe WoodsՀնչյունավորող
2006ֆՎեպRomanՀնչյունավորող, ռեժիսոր
2007ֆScar 3DScarՋոան Բերոուզ
2008ֆԿախարդված լճակըWicked Lakeմայր

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելա Բեթիս» հոդվածին։