Անուշավան Վարդանյան

հայ դրամատուրգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անուշավան Հայրապետի Վարդանյան (մարտի 21, 1879(1879-03-21), Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 4, 1954(1954-06-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1907 թվականից։

Անուշավան Վարդանյան
Ծնվել էմարտի 21, 1879(1879-03-21)
ԾննդավայրՑղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 4, 1954(1954-06-04) (75 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Անուշավան Վարդանյան Վիքիդարանում

Կենսագրություն

Ծնվել է Նախիջևանի Ցղնա գյուղում։ 1891 թվականին մեկնել է Թիֆլիս և աշխատել Մալյան-Սահակյան և Տեր-Ղազարյան մասնավոր արհեստանոցում, ապա Ադելխանովի և «Սոգոր» կոշիկի ֆաբրիկաներում։ 1919 թվականին փոխադրվել է Ղարաքիլիսա։ 1921-1929 թվականներին եղել է Երևանի կաշվի գործարանի կառավարիչը, 1933-1935 թվականներին՝ Դիլիջանի առողջարանի տնօրենը։ Հետագայում աշխատել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ։

1912 թվականին Թիֆլիսում բեմադրվել է նրա «Գործադուլ» պիեսը։ 1908 թվականին գրել է «Անարխիստը», 1913 թվականին՝ «Ուրվականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանը» պիեսները։ Վերջինը նվիրված է Գաբրիել Սունդուկյանի հիշատակին։

Հետագայում գրել է «Բանդիտներ» (1925), «Նախօրյակին» (1926), «Ժողովը» (1926), «Դանել աղա» (1926), «Դիրքերում» (1931), «Ազնիվ քաղաքացիներ» (1930), «Ազդանշան» (1931), «Կարմիր պարտիզաններ» (1937), «Արաքսի ափին» (1940), «Հերոսներ», «Հայրենասերներ», «Հայրենիքի կարոտը», «Ճակատի և թիկունքի միասնությունը», «Կովկասի դարպասների մոտ» (1946) պիեսները։

Մահացել է Երևանում[1][2]։

Երկեր

  • Անարխիստը, Թիֆլիս, 1908, 32 էջ։
  • Ուրվականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանը, Թիֆլիս, 1916, 36 էջ։
  • Բանդիտներ (պիես), Ղարաքիլիսա, 1924, 92 էջ։
  • Գործադուլ կամ տգիտության զոհեր (դրամա), Երևան, Պետհրատ, 1924, 68 էջ։
  • Դանիել աղա, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ։
  • Ժողովը, Երևան, Պետհրատ, 1926, 38 էջ։
  • Նախօրյակին, Երևան, պետհրատ, 1926, 56 էջ։
  • Բանդիտներ, Երևան, Պետհրատ, 1927, 51 էջ։
  • Գործադուլ կամ տգիտության զոհեր, Երևան, պետհրատ, 1928, 61 էջ։
  • Ազդանշան (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 83 էջ։
  • Դիրքերում (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 139 էջ։
  • Դրամակիկական երկեր, Երևան, Պետհրատ, 1937, 394 էջ[3]։
  • Արաքսի ափին (պիես), Երևան, Պետհրատ, 1940, 105 էջ։
  • Կովկասի դարպասների մոտ, Երևան, Հայպետհրատ, 1947, 60 էջ։
  • Պիեսներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 222 էջ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 317
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Վարդանյան» հոդվածին։