Աննա Վիտլոկ
Աննա Վիտլոկ (շվեդ.՝ Anna Whitlock, հունիսի 13, 1852[3][4][5][…], Finnish church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][5] - հունիսի 16, 1930[3][6][5], Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][6][5]), շվեդ լրագրող, ռեֆորմատոր, սուֆրաժիստ և ֆեմինիստ։
Աննա Վիտլոկ շվեդ.՝ Anna Whitlock[1][2] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 13, 1852[3][4][5][…] |
Ծննդավայր | Finnish church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][5] |
Մահացել է | հունիսի 16, 1930[3][6][5] (78 տարեկան) |
Մահվան վայր | Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][6][5] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | շվեդերեն[1][2][9] |
Կրթություն | Հյոգրեի ուսուցիչների սեմինարիում |
Մասնագիտություն | լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, school director, սուֆրաժիստ և in-home tutor |
Ծնողներ | հայր՝ Gustaf Emanuel Whitlock?[4][5][10], մայր՝ Sophie Whitlock?[5][4][10] |
Զբաղեցրած պաշտոններ | Q99231392?, Q99231392?, լեդամոտ և խորհրդի անդամ |
Անդամություն | Country Association for Women's Suffrage?, Tolfterna?, Married Woman's Property Rights Association?, Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[11], centralstyrelsen i landsföreningen för kvinnans politiska rösträtt?[2] և Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[9] |
![]() |
Կենսագրություն
Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Կրթություն է ստացել Ստոկհոլմի կանանց ճեմարանում։ Այնուհետև 1869-1870 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ, 1870-72 թվականներին դաստիարակչուհի է աշխատել է Ֆինլանդիայում։ 1875 թվականին ավարտել է կանանց թագավորական ուսուցչական ճեմարանը։ 1876-1878 թվականներին մանկավարժություն և լեզուներ է ուսումնասիրել Շվեյցարիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։
1878 թվականին Ստոկհոլմում հիմնել է աղջիկների դպրոց։ 1893 թվականից սկսած Էլեն Քեյի հետ վերակազմավորել է դպրոցը որպես համատեղ ուսուցման կրթական հաստատություն՝ կենտրոնանալով աղջիկների համար բնական գիտությունների դասավանդման և տղաների համար` հումանիտար գիտելիքների վրա։ Դպրոցում կիրառվել են դասավանդման նոր մեթոդներ. ուսանողական ինքնակառավարում, տեսական և գործնական աշխատանքների տարբերակում։ Դպրոցը հավատարիմ է մնացել կրոնական ազատության սկզբունքներին։
Վիտլոկը հասարակական գործիչ էր։ Եղել է Շվեդիայի կանանց ընտրական իրավունքների ազգային ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ և երկու անգամ` նախագահ (1903-1907 և 1911-1912)։
Համագործակցել է «Aftonbladet» թերթի հետ։
Մահացել է 1930 թվականի հունիսի 16-ին։ Թաղված է Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանատանը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7c/Sophie_Whitlocks_gravsten.jpg/220px-Sophie_Whitlocks_gravsten.jpg)
Մրցանակներ
- Պարգևատրվել է Շվեդական թագավորական Իլլիս քվորում մեդալով (1918)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Կենսագրություն
- Աննա Վիտկոլ (շվեդ.)
- Աննա Վիտկոլ (շվեդ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Վիտլոկ» հոդվածին։ |