Աննա Վեքիլյան

հայ բալետի արտիստ

Աննա Կոնստանդինի Վեքիլյան (հունիսի 18, 1983(1983-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բալետի արտիստ։

Աննա Վեքիլյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1983(1983-06-18) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (2001)
Մասնագիտությունբալետի պարող և իրավաբան
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
 Anna Vekilyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Աննա Վեքիլյանը ծնվել է 1983 թվականին, Երևանում։ 1992-2001 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որտեղ նրան դասավանդել են Թերեզա Գրիգորյանը (դերասանի վարպետություն), Ելենա Արամովնան, Աշխեն Բոյաջյանը (բնորոշ պար), Լոլա Գյուրջյանը (դասական պար), Հովհաննես Դիվանյանը (դասական պար և զուգապար)[1]։ 2001 թվականից որպես բալետի արտիստ աշխատում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Միաժամանակ, 2001-2006 թվականներին սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի բաժնում՝ իրավագետ-միջազգայնագետի մասնագիտությամբ։ «Լեքս Փարթներս» ՍՊԸ-ում եղել է իրավաբան, «Ապագա» վերլուծական շաբաթաթերթում՝«Իրավունք» բաժնի լրագրող[2][3]։

Գործունեություն

2004 թվականից մենապարերով և գլխավոր դերերով հանդես է եկել բալետային և օպերային ներկայացումներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Թունիսում, Քաթարում, Սանկտ Պետերբուրգում։

Բալետային ներկայացումներ

ՀեղինակՍտեղծագործությունԴերերգ
Լյուդվիգ Մինկուս«Դոն Կիխոտ»[4]Ռոզիտա, Մերսեդես
Մարկ Մնացականյան«Լորկիանա»[5][6]Սոլեդադ
Գոթան Փրոջեքթ«Լա Ռեվանչա Դել Տանգո»
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով«Շեհերազադ»Զոբեիդա, Շեհերազադ թագուհի, պա-դե-դե
Ց. Պունի«Էսմերալդա»Էսմերալդա, հատված
Արմեն Տիգրանյանի«Անուշ»Հարս
Սերգեյ Ռախմանինով«Ալեկո»Գնչուհի
Շառլ Ազնավուր«Լա Բոհեմ»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ