Աննա Դիոփ

դերասանուհի

Աննա Դիոփ (անգլ.՝ Anna Diop, փետրվարի 6, 1988(1988-02-06)[1], Դակար, Սենեգալ), աֆրիկացի դերասանուհի։

Աննա Դիոփ
Ծնվել էփետրվարի 6, 1988(1988-02-06)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԴակար, Սենեգալ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Դիոփը ծնվել է Սենեգալում, բայց վեց տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ[3]։ Նա իր հեռուստատեսային կարիերան սկսել է 2006 թվականին՝ նկարահանվելով «Բոլորն ատում են Քրիսին» հեռուստասերիալում։ Հետագայում նա նկարահանվել է «Լինքոլն Հայթս», «Ուիթնի» և «Հպում» հեռուստասերիալներում։ Ջենիֆեր Ջեյսոն Լիի մասնակցությամբ 2013 թվականին Դիոփը նկարահանվել է «Պահը» ֆիլմում[4]։ 2015 թվականին Դիոփը մարմնավորել է Ռոուզ Արվեյլին՝ The CW հեռուստաալիքի «Սուրհանդակները» հեռուստասերիալում[5]։ Նույն տարում նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Քուանտիկո» և OWN հեռուստաալիքի «Գրինլիֆ» հեռուստասերիալներում[6]։ 2016 թվականին նկարահանվել է Fox հեռուստաալիքի «24։ Ժառանգություն» հեռուստասերիալում[7][8]։ 2017 թվականին Դիոփը ընտրվել է այլմոլորակային սուպերհերոս Կորիանդրին/ Ստարֆայերին մարմնավորելու համար DC֊ի «Տիտաններ» հեռուստասերիալում, որը հեռարձակվելու է 2018 թվականին[9]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԴերՆշումներ
2006-2008Բոլորն ատում են ՔրիսինԴիեդրաԵրկրորդական դեր, 4 սերիա
2007Լինքոլն ՀեյթսՍեյրոն1 սերիա
2011ՈւիթնիՄատուցողուհի1 սերիա
2012ՍոութլենդԱղջիկ1 սերիա
2013ՀպումԼիլա Ջեյմս1 սերիա
ՊահըՀաուաՖիլմ
Կասիուսին սպասելուցԱնջելաԿարճամետրաժ ֆիլմ
Կրկնակի բացասականԼայլաԿարճամետրաժ ֆիլմ
2015ՍուրհանդակներըՌոուզ ԱրվեյլՀիմնական դեր, 13 սերիա
ՔուանտիկոՄիա2 էպիզոդ
2016ԳրինլիֆԻզաբելԵրկրորդական դեր, 9 սերիա
Նամակ թագավորիցԲեքաՖիլմ
201724: ԺառանգությունՆիքոլ ՔարթերՀիմնական դեր
2018ՏիտաններԿորիանդ՛ր/ ՍտարֆայերՀիմնական դեր
2019ՄենքՆկարահանվում է

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ