Անխելիկա Ռիվերա

մեքսիկացի երգչուհի, մոդել, դերասանուհի, Մեքսիկայի նախկին առաջին տիկին

Անխելիկա Ռիվերա Ուրտադո (արտասանություն: [aŋˈxelika riˈβeɾa uɾˈtaðo], իսպ.՝ Angélica Rivera Hurtado, օգոստոսի 2, 1969(1969-08-02), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի երգչուհի, մոդել, դերասանուհի։ Մեքսիկայի նախագահ (2012-2018) Էնրիկե Պենիա Նիետոյի պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է Մեքսիկայի առաջին տիկին[2]։

Անխելիկա Ռիվերա
իսպ.՝ Angélica Rivera
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1969(1969-08-02) (54 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, քաղաքական գործիչ, դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
ԱմուսինԷնրիկե Պենիա Նիետո[1]
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of Mexico?
Պարգևներ և
մրցանակներ
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ
ԵրեխաներSofía Castro?
 Angélica Rivera Վիքիպահեստում

Որպես դերասանուհի՝ նկարահանվել է «Հասնել աստղերին II» (1991), «Լեդի սեփականատերը» (La Dueña, 1995), «Անխելա» (1998), «Sin Pecado Concebido» (2001), «Գիշերային Մարիանան» (2003) և «Tequila De Maguey» (2007) ֆիլմերում, ինչպես նաև «Destilando Amor» (2007) հեռուստասերիալում։ Հայտնի է դարձել Televisa հեռուստաընկերության «Պարզապես Մարիա» հեռուստանովելում մարմնավորած Իզաբելա դե Պենյալբերտ դե Լոպեսի դերով։ Որպես երգչուհի եղել է Muñecos de Papel գեղարվեստական երիտասարդական խմբի անդամ։

Կենսագրություն

Ռիվերան ծնվել է 1969 թվականին, Մեխիկոյում։ Ունի հինգ քույր և մեկ եղբայր։ Երբ դերասանուհի Վերոնիկա Կաստրոն նկարահանվում էր Ռիվերայի տան շրջակայքում, նրանք հանդիպեցին, և Կաստրոն առաջարկեց Ռիվերային մասնակցելու «Հերալդի դեմքը» մրցույթին, որտեղ Ռիվերան 1987 թվականին հաղթող ճանաչվեց։

Ռիվերայի դերասանական կարիերան սկսվել է, երբ նա 17 տարեկան էր և հաղթեց «Հերալդի դեմքը» մրցույթում։ Այնուհետև որպես մոդել Լուիս Միգելի հետ նկարահանվել Ahora Te Puedes Marchar («Այժմ կարող ես հեռանալ») տեսահոլովակում, որին հաջորդել են երկու հեռուստա/ռադիո կոմերցիոն ֆիլմեր, որոնցից մեկն ամերիկյան, մյուսը՝ ճապոնական։

Ռիվերան 2011 թվականին

1989 թվականին Ռիվերան հնարավորություն ստացավ փոքր դեր խաղալ Dulce Desafío («Քաղցր մարտահրավեր») սերիալում, որին հաջորդել են շատ սերիալներ, ինչպիսիք են «Պարզապես Մարիա», «Իմ փոքրիկ մենություն», «Երազող Պիկարան»։ 1991 թվականին Ռիվերան ընտրվել է մարմնավորելու Սիվանայի դերը «Հասնել աստղերին II» ֆիլմում։ 2003 թվականին խաղացել է ոճրագործ Մարսիայի դերը «Գիշերային Մարիան» սերիայում։

2007 թվականին Ռիվերան գլխավոր դերակատարում է ունեցել հայտնի «Destilando Amor» սերիալում՝ որպես Գավիոտա, գյուղից քաղաք եկած երիտասարդ մի աղջիկ, ով քաղաքում ավելի լավ կյանք էր փնտրում։ Այս սերիալից հետո Ռիվերային հաճախ դիմում էին որպես «Լա Գավիոտա»[3][4]։

Մեքսիկայի առաջին տիկին

Ռիվերան ամուսնու՝ Էնրիկե Պենիա Նիետոյի հետ

Երբ 2012 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի նախագահ ընտրվեց Էնրիկե Պենիա Նիետոն, Ռիվերան դարձավ Մեքսիկայի առաջին տիկին»։ 2013 թվականի մարտից Ռիվերան եղել է Մեխիկոյում ընտանիքի բարեկեցության ազգային կառույցի նախագահը։

Հանրային կերպար

2010 թվականից Ռիվերան եղել է ամուսնու՝ Էնրիկե Պենիա Նիետոյի, քաղաքական արշավի առանցքային դեմքերից[5]։ Ըստ «The Huffington Post»-ի՝ Ռիվերան քաղաքականությունում ներգրավվում է որպես հմայիչ ու բարետես կերպար, ինչպես Կառլա Բրունին[5]։

Ռիվերան Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանի հետ այցելում են Մեխիկոյի Ֆեդերիկո Գոմեսի անվան մանկական հիվանդդանոց

Անձնական կյանք

1994 թվականի դեկտեմբերի 11-ին Ռիվերան ամուսնացել է պրոդյուսեր Վերոնիկա Կաստրոյի եղբոր՝ Խոսե Ալբերտո Կաստրոյի հետ, որից ունի երեք դուստր՝ Անխելիկա Սոֆիան (ծնված 1996 թվականին), Ֆերնանդան (ծնված 1999 թվականին) և Ռեգինան (ծնված 2005 թվականին)։ Զույգն ամուսնալուծվել է 2008 թվականին։

2010 թվականի նոյեմբերի 27-ին Ռիվերան ամուսնացել է Մեխիկոյի նահանգապետ Էնրիկե Փենիա Նիետոյի հետ[6]։ Օրեր անց նա հայտարարել է իր գեղարվեստական կարիերայի ավարտի մասին[7]։ Այս ամուսնությունից ունի երեք խորթ երեխա։

Երբ 2012 թվականի մարտի 30-ին Պենիա Նիետոն սկսեց իր նախագահական քարոզարշավը, Ռիվերան նրան ուղեկցեց տարբեր իրադարձությունների ժամանակ ամբողջ երկրում։ Նա նաև հրապարակել է մի շարք տեսահոլովակներ, որոնք անվանել է «Ինչ են տեսնում իմ աչքերը և ինչ է զգում իմ սիրտը», որտեղ նա վավերագրել է քարոզարշավն իր տեսանկյունից[8]։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

ՏարիԱվնանումԴերԾանոթություններ
1993¡Aquí espaantan!Գաբիդեբյուտային ֆիլմ

Հեռուստատեսություն

ՏարիԱվնանումԴերԾանոթություններ
1988-89Dulce desafíoՋինա / Մարիա ԻնեսԿրկնվող դեր
1989Simplemente MaríaIsabella de PeñalvertԿրկնվող դեր
1990Mi pequeña SoledadՄարիսաԿրկնվող դեր
1991La pícara soñadoraՋիովաննա Կարանի
1991Alcanzar una estrella IIՍիլվանա Վելես
1993Sueño de amorԻսաբել Գոնսալես / Էրիկա դե լա ԿրուսԳլխավոր դեր
1995La dueñaՌեգինա ՎիլարեալԳլխավոր դեր
1997-98HuracánԷլենաԳլխավոր դեր
1998-99ÁngelaԱնխելա Բելատի ՌոլդանԳլխավոր դեր
2001Sin pecado concebidoՄարիանա Կամպոս ՕրտիսԳլխավոր դեր
2003-04Mariana de la nocheՄարսիա ՄոնտենեգրոԳլխավոր հակառակորդ
2007Destilando amorՏերեսա Էռնանդես Գարսիա "Գավիոտա" /Մարիանա ՖրանկոԳլխավոր դեր

Պարգևներ

Օտարերկրյա պարգևներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անխելիկա Ռիվերա» հոդվածին։