Անիսե Աբել

Անիսե Անդրիանանտենաինա Աբել (մալագաս. Anicet Andrianantenaina Abel, մարտի 13, 1990(1990-03-13)[1][2][3], Անտանանարիվու, Մադագասկար), մադագասկարցի ֆուտբոլիստ, «Լուդոգորեց» ակումբի կիսապաշտպան, կարող է խաղալ նաև երկրորդ հարձակվողի դիրքում։

Անիսե Աբել
Anicet Andrianantenaina Abel
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱնիսե Անդրիանանտենաինա Աբել
Քաղաքացիությունը Մադագասկար և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվմարտի 13, 1990(1990-03-13)[1][2][3] (34 տարեկան)
ԾննդավայրԱնտանանարիվու, Մադագասկար
Հասակ179 սանտիմետր
Քաշ75 կիլոգրամ
ԴիրքԿիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲուլղարիա Լուդոգորեց
Համար12
Պատանեկան կարիերա
Մադագասկար Աժեսայա
Ֆրանսիա Օսեր
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2008—2011Ֆրանսիա Օսեր42 (4)
2011—2012Բուլղարիա Չերնոմորեց (Բուրգաս)11 (6)
2012—2013Բուլղարիա ՑՍԿԱ(Սոֆիա)26 (6)
2013—2014Բուլղարիա Բոտև (Պլովդիվ)35 (10)
2014—մ.հԲուլղարիա Լուդոգորեց7 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Ծնվելով Անտանանարիվուում։ Անիսեն իր կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Աժեսայա» թիմում, որից հետո գնացել է ֆրանսիական «Օսեր», ուր ակումբի երիտասարդական թիմի կազմում անցկացրել է երեք տարի՝ խաղալով 42 խաղերում՝ խփելով 4 գոլ[4][5]։

2011 թվականի սեպտեմբերի 8-ին Անիսեն երեք տարով պայմանագիր է կնքել Բուրգասի բուլղարական «Չերնոմորեց»-ի հետ՝ այստեղ տեղափոխվելով որպես ազատ գործակալ։ Երկու օր անց Բուլղարիայի առաջնությունում կայանում է նրա դեբյուտային խաղը ընդդեմ «Վադիմա Ռակովսկի»-ի, որի արդյունքում նրա թիմը հաղթում է 4:0 հաշվով[6][7][8]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է սեպտեմբերի 17-ին, արտագնա խաղում ընդդեմ «Սվետկավիցա»-ի, որն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Չերնոմորեց»-ի[9]։ 2012 թվականի հունվարի 6-ին նա հեռանալու պատրվակով լքում է «Չերնոմորեց»-ը[10]։ 2012 թվականի հունվարի 23-ին բանակային ակումբի խաղացողի կարգավիճակով ներկայանալուց հետո Անիսեն դառնում է Սոֆիայի ԲԿՄԱ-ի և «Չերնոմորեց»-ի միջև տրանսֆերային վեճի օբյեկտ։

Բուլղարիայի 2013/2014 առաջնությանից առաջ Անիսեն անսպասելիորեն տեղափոխվեց պլովդիվյան «Բոտև»։ 2013 թվականի սեպտեմբերի 14-ին «Լոկոմոտիվ»-ի դեմ տնային մրցարշավում նա աչքի ընկավ դուբլով՝ թիմին բերելով հաղթանակ 2:0 հաշվով։ Պլովդիվում գտնվելու ընթացքում Անիսեն իրեն ներկայացնում էր որպես թիմի կարևոր խաղացող՝ «Բոտև»-ի հետ հասնելով Բուլղարիայի Գավաթի եզրափակիչ փուլ և, թիմի հետ միասին, ստանալով Եվրոպայի Լիգայի ուղեգիր։

2014 թվականի հուլիսին Անիսեն «Բոտև»-ում առկա ֆինանսական անորոշության պատճառով տեղափոխվեց Բուլղարիայի գործող չեմպիոն «Լուդոգորեց» ֆուտբոլային ակումբ[11]։

Միջազգային կարիերա

Մադագասկարի հավաքականի կազմում ընդգրկվելու առաջին հրավերն Անիսեն ստացել է 2007 թվականի հուլիսի 4-ին։

Վիճակագրություն

2014 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրոգավաթԸնդամենը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Օսեր2008/092020
2009/10213213
2010/11191191
ԸնդամենըՖրանսիա4240000424
Չերնոմորեց (Բուրգաս)2011/1211600116
ԲԿՄԱ (Սոֆիա)2012/132663220318
Բոտև (Պլովդիվ)2013/14351081604911
Լուդոգորեց2014/15720041113
ԸնդամենըԲուլղարիա792411312110228

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիսե Աբել» հոդվածին։