Անիես Ժաուի
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Անիես Ժաուի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 19, 1964(1964-10-19)[1][2][3][…] (59 տարեկան) |
Ծննդավայր՝ | Անտոնի |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոռեժիսոր, երգչուհի, գրող, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0418450 |
Անիես Ժաուի ( ֆր.՝ Agnes Jaoui, հոկտեմբերի 19, 1964, Անտոնի ), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, երգչուհի[6][7]։ Նվաճել է վեց Սեզար կինոմրցանակ[8],, Լյումիեր եղբայրների անվան երեք մրցանակ[9], Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն սցենար» անվանակարգում[10]։ Բազմաթիվ այլ մրցանակների էլ է արժանացել կամ առաջադրվել, այդ թվում՝ ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգոում[11]։
Ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզի մերձակայքում գտնվող Անտոնի քաղաքում։ Հայրը՝ թունիսցի հրեա[12] Յուբեր Ժաուին, տանն ստեղծել էր ստեղծագործական, բոհեմական մթնոլորտ, որն ի սկզբանե բնական է դարձել նրա դստեր՝ Անիեսի և որդու՝ Լորանի համար։
Թատրոնի հանդեպ կիրքը Անիեսի մոտ ի հայտ է եկել դեռ լիցեյում սովորելու տարիներին։ Լիցեյն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Ռոման Պիեռի դասընթացներում, միաժամանակ հանդես եկել Ամանդիեի թատրոնի բեմում։ Պիեսներից մեկի բեմադրման փորձերի ժամանակ Անիեսը հանդիպել, ծանոթացել, մտերմացել է իր ապագա ամուսնուն ՝ Ժան-Պիեռ Բակրիին։ Նրանց միավորում էր ոչ միայն սերը, այլև ընդհանուր գործը։ Միասին գրում են «Խոհանոց և կախվածություն» պիեսը, որին հաջորդում է նոր համատեղ աշխատանքը՝ «Ընտանեկան նմանություն» կատակերգությունը։ Այդ ստեղծագործությունն ավելի մեծ հաջողություն ունեցավ, արժանացավ Մոլիերի անվան մրցանակի, հետո հայտնվեց էկրանին, այնուհետև ստացավ միանգամից երեք Սեզար մրցանակ։ Քննադատներին գլխավորապես ապշեցրել է հենց սցենարը։ Բակրի-Ժաուի զույգի ոճը շատ համահունչ է, նրանք գրում են բավականին կոպիտ ու սուր հումորով, բայց միաժամանակ չեն նվաստացնում իրենց կերպարներից ոչ մեկին։
Վերոնշյալ գործունեությունից զատ՝ Անիեսը որպես դերասանուհի նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, ստեղծագործել նաև որպես կինոռեժիսոր և մի քանի ֆիլմերի ռեժիսոր է։
Ժաուին երկու երեխա է որդեգրել Բրազիլիայից[13][14]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիես Ժաուի» հոդվածին։ |
|