Անդրյուս Սկերլա

ֆուտբոլիստ

Անդրյուս Սկերլա (լիտ.՝ Andrius Skerla, ապրիլի 29, 1977(1977-04-29)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լիտվացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Անդրյուս Սկերլա
Քաղաքացիությունը Լիտվա
Ծննդյան ամսաթիվապրիլի 29, 1977(1977-04-29)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Հասակ185 սանտիմետր
Դիրքպաշտպան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1995—1996Լիտվա Ժալգիրիս54 (2)
1997—1999Նիդերլանդներ ՊՍՎ25 (0)
2000—2005Շոտլանդիա Դանֆերմլին Ատլետիկ167 (2)
2005—2006Ռուսաստան Տոմ31 (1)
2007Լիտվա Վետրա22 (0)
2007—2008Լեհաստան Կորոնա21 (2)
2008—2011Լեհաստան Յագելոնիա95 (6)
2012—2013Լիտվա Ժալգիրիս31 (3)
Ազգային հավաքական
1999—2011Լիտվա Լիտվա84 (1)
Մարզչական կարիերա
2014—2017Լիտվա Ժալգիրիսօգն․
2017—Լիտվա Լիտվա (մինչև 21)օգն․
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Անդրյուս Սկերլան «Ժալգիրիս» ակումբի սան է, որի կազմում նորամուտը կատարել է 1995 թվականին

1997 թվականին տեղափոխվել է նիդեռլանդական ՊՍՎ, որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։ Առաջին երկու տարիներին խաղացել է շատ հազվադեպ՝ առաջնությունում անցկացնելով ընդամենը երկու խաղ։

2000 թվականին տեղափոխվել է շոտլանդական «Դանֆերմլին Ատլետիկ»[4]։ Նոր ակումբում, որը ղեկավարում էր Ջիմի Քալդերվուդը, Անդրյուս Սկերլան անմիջապես արժանի տեղ է գրավել առաջին թիմում։ «Դանֆերմլին Ատլետիկում» հաջող առաջին մրցաշրջանից հետո Սկերլան բազմաթիվ հրավերներ է ստացել այլ ակումբներից, այդ թվում` Գլազգոյի «Ռեյնջերսից»[5], բայց ասել է, որ չի ցանկանում փոխել ակումբը։

2005 թվականին Անդրյուս Սկերլան Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակչում՝ «Սելթիկի» դեմ խաղում, խփել է իր թիմի միակ գոլը (1:3)[6]։

2005 թվականի մարտին Սկերլան հայտարարել է, որ իր ընտանիքի պատճառով ցանկանում է տեղափոխվել Լիտվային մոտ ակումբ։ Նա մասնակցել է դիտումների Կազանի «Ռուբինում», բայց «Ռուբինը» շոտլանդացիների հետ համաձայնության չի եկել խաղացողի տրանսֆերի գնի վերաբերյալ[7]։ Սկերլան աշխատանք գտնելու տարբերակներ է փնտրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում[8] և ի վերջո տեղափոխվել է Տոմսկի «Տոմ» 200 հազար դոլարով։

«Տոմից» հետո Անդրյուս Սկերլան որոշել է վերադառնալ հայրենիք, որի առաջնությունում չէր խաղացել 11 տարի։

2007 թվականին Սկերլան տեղափոխվել է «Վետրա»։ Նույն թվականին նա տեղափոխվել է Կելցեի «Կորոնա»։

Ձեռքբերումներ

  • Լիտվայի չեմպիոն – 2013
  • Լիտվայի առաջնության արծաթե մեդալակիր – 1996/97
  • Լիտվացի առաջնության բրոնզե մեդալակիր – 1995/96
  • Լիտվայի գավաթակիր – 2013
  • Նիդեռլանդների առաջնության արծաթե մեդալակիր – 1997/98
  • Նիդեռլանդների առաջնության բրոնզե մեդալակիր – 1998/99
  • Նիդեռլանդների Սուպերգավաթի դափնեկիր – 1998
  • Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2004
  • Լեհաստանի գավաթակիր – 2010

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրյուս Սկերլա» հոդվածին։