Անդրիս Բերզինշ

Անդրիս Բերզինշ (լատին․՝ Andris Bērziņš, դեկտեմբերի 10, 1944(1944-12-10)[2], Նիտաուրե, Ռիգայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի գործարար և քաղաքական գործիչ, Լատվիայի Հանրապետության նախագահը 2011 թվականի հունիսի 2-ից մինչև 2015 թվականի հուլիսի 8-ը։

Անդրիս Բերզինշ
 
Կուսակցություն՝անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝Ռիգայի տեխնիկական համալսարան, Լատվիայի համալսարան և Sigulda State grammar school?[1]
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և բանկիր
Ծննդյան օրդեկտեմբերի 10, 1944(1944-12-10)[2] (79 տարեկան)
ԾննդավայրՆիտաուրե, Ռիգայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
ԱմուսինԴացե Սեյսումա
 
Պարգևներ
Սուրբ Գեորգիի հաղթանակի շքանշան Մարիամի երկրի խաչի շքանշան Սուրբ Օլաֆի շքանշան Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ[3] Երեք աստղերի շքանշան Վիեստուրա շքանշան Ճանաչման Խաչ Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ Իշխան Յարոսլավ Իմաստունի 4-րդ աստիճանի շքանշան[5] Տոմիսլավ արքայի օրդեն Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով[6] Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան Սպիտակ Արծվի շքանշան Շքանշան նշանակալի ավանդի համար[4]
և անվանական հրազեն

1993 թվականից մինչև 2004 թվականը Բերզինշը եղել է լատվիական «Ունիբանկա» բանկի նախագահը։

Կենսագրություն

Կրթություն

1958 թվականին ավարտել է Նիտաուրի միջնակարգ դպրոցը։

1971 թվականին ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «ռադիոինժեներ» մասնագիտությամբ։

1988 թվականին ավարտել է Լատվիայի պետական համալսարանը՝ «արդյունաբերության պլանավորում» մասնագիտությամբ։

Կարիերան խորհրդային շրջանում

1970 թվականից՝ ինժեներ, հետագայում՝ «Էլեկտրոն» ձեռնարկության տնօրեն։ Եղել է ԽՄԿԿ-ի կազմում[7]։

1988 թվականից Լատվիայի ԽՍՀ կենցաղային ծառայությունների նախարարի տեղակալ։ Ղեկավարել է ժողովրդական պատգամավորների Խորհուրդը և Վալմիերսկի շրջանի գործկոմը։

1990 թվականին ընտրվել է Լատվիայի Գերագույն խորհուրդ, աշխատել է Լատվիայի Ժողովրդական ճակատի խմբակցությունում։ 1990 թվականի մայիսի 4-ին քվեարկել է անկախության վերականգնման օգտին։

Կարիերան անկախ Լատվիայում

1993 թվականին գլխավորել է Լատվիայի բանկին կից սեփականաշնորհման հիմնադրամը։

1993-2004 թվականներին եղել է АО Latvijas Unibanka-ի նախագահը։

2006 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի ապրիլ՝ Latvenergo խորհրդի նախագահ։

2006-2010 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է առևտրաարդյունաբերական պալատի նախագահ։

Աշխատել է սկանդինավիսկա էնսկիլդ բանկի նախագահի խորհրդական[8]։

Թոշակի անցնելուց հետո Բերզինշը վերադարձել է ակտիվ քաղաքականություն։ 2005 թվականին նա դարձել է Ռիգայի դումայի պատգամավորության թեկնածու Կանաչների և գյուղացիների միությունից (ԿԱԳ)[9]։

2010 թվականի նոյեմբերի 2-ից՝ Լատվիայի Սեյմի պատգամավոր և ազատ առևտրի գոտու խմբակցության անդամ։ 2010 թվականի նոյեմբերի 4-ից՝ Սեյմի տնտեսական, գյուղատնտեսական, բնապահպանական և տարածաշրջանային քաղաքականության կոմիտեի անդամ, իսկ նոյեմբերի 8-ից՝ կոմիտեի նախագահ։ 2010 թվականի նոյեմբերի 4-ից Սեյմի հարցումների հանձնաժողովի անդամ։

Գործունեությունը նախագահական ընտրարշավի ժամանակ

2011 թվականի հունիսի 2-ին մասնակցել է նախագահական ընտրություններին և երկրորդ փուլում հաղթանակ տարել հավաքելով 53 պատգամավորական ձայն Վ. Զատլերսի օգտին տրված 43-ի դիմաց[10]։ Պաշտոնապես պաշտոնը ստանձնել է 2011 թվականի հուլիսի 8-ին[11][12]։ Իր երկրորդ նախագահական մրցարշավին չի մասնակցել։

Պարգևներ

  • Իշխան Յարոսլավ Իմաստունի IV աստիճանի շքանշան (Ուկրաինա, 2008 թվականի հունիսի 25), ուկրաինա-լատվիական համագործակցության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար[13]։
  • Երեք աստղերի շքանշանի շղթա (2011 թվական)[14][15]
  • Վիեստուրի շքանշանի Մեծ խաչ (2011 թվական)[14][15]
  • Ճանաչման Խաչ (2011 թվական)[14][15]
  • Սպիտակ արծվի շքանշան (Լեհաստան, 2012)
  • Մարիամի Խաչի շքանշան շղթայով (Էստոնիա, 2012 թվականի մայիսի 31)[16]
  • Տոմիսլավ Թագավորի շքանշան (Խորվաթիա, 2012 թվական)
  • Անվանական հրազեն տարբերություն (Ուկրաինա)[17]
  • «Ակնառու վաստակի համար» շքանշան (Ուզբեկստան, 2013)[18]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրիս Բերզինշ» հոդվածին։