Անդրե Օնանա

Անդրե Օնանա (ֆր.՝ André Onana, ապրիլի 2, 1996(1996-04-02)[1][2][3], Կենտրոնական ռեգիոն, Կամերուն), կամերունցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Կամերունի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Անդրե Օնանա
André Onana
Օնանան Այաքսի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԿամերուն Կամերուն
Ծննդյան ամսաթիվապրիլի 2, 1996(1996-04-02)[1][2][3] (28 տարեկան)
ԾննդավայրԿենտրոնական ռեգիոն, Կամերուն
Հասակ187 սմ
Քաշ93 կգ
Դիրքդարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՆիդերլանդներ Այաքս
Համար24
Պատանեկան կարիերա
2006-2010Կամերուն Սամուել Էտո'Օ-ի ակադեմիա
2010-2015Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015-2016Նիդերլանդներ Յոնգ Այաքս39(0)
2016-ներկաՆիդերլանդներ Այաքս67(0)
Ազգային հավաքական
2016-ներկաԿամերուն Կամերուն4(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2018

Ակումբային կարիերա

Այաքս

Ֆուտբոլիստի կարիերան Օնանան սկսել է Սամուել Էտո'O-ի ակադեմիայում[5]։ 2010 թվականին միացավ Բարսելոնայի երիտասարդական թիմին[6]։ 2015 թվականի հունվարին կամերունցին 3 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[7][8][9]։ Իր առաջին հանդիպումը ակումբի երկրորդ թիմի կազմում նշեց փետրվարի 9-ին՝ Ախիլես '29-ի դեմ խաղում[10]։ Իր դեբյուտը Այաքսի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Վիլեմ II-ի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի Պանատինաիկոսի դեմ խաղում[12]։ 2016-17 մրցաշրջանում Օնանան անցկացրեց 46 հանդիպում բոլոր մրցաշարերում[13]՝ բաց թողելով 36 գնդակ և 21 խաղում պահելով իր դարպասը անառիկ, իսկ Այաքսը հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ[14][15], որտեղ 2-0 հաշվով պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին[16][17]։

2017 թվականի մայիսին Օնանան երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2021 թվականը[18][19]։

Միջազգային կարիերա

Օնանան ներկայացրել է Կամերունը երիտասարդական հավաքականներում։ Կամերունի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերին՝ Նիգերիայի դեմ խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[20]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Գաբոնի դեմ ընկերական խաղում[21]։ 2017 թվականին Օնանան Կամերունի կազմում մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[22][23][24], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[25], իսկ Կամերունը դուրս մնաց խմբային փուլից[26]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[27]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Յոնգ Այաքս2014–15Էրստե Դիվիզի130130
2015–16240240
2016–172000
Ընդհանուր390000000390
Այաքս2016–17Էրեդիվիզի32000140460
2017–183301040380
2018–1920004060
Ընդհանուր6701022000900
Կարիերայի ընդհանուր106010220001290

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[27]

Կամերուն
ՏարիԽաղերԳոլեր
201610
201710
201820
Ընդհանուր40

Նվաճումներ

Ակումբային

Այաքս

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Օնանա» հոդվածին։