Անդրե Ասիման

Անդրե Ասիման (անգլ.՝ André Aciman[4], հունվարի 2, 1951(1951-01-02)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2]), եգիպտացի-ամերիկացի գրող։ Նա ծնվել և մեծացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում և ներկայումս գրականության տեսության պատմություն և Մարսել Պրուստի աշխատանքներ է դասավանդում Նյու Յորքի քաղաքային համալսարանի ասպիրանտուրայում[5][6]։ Մինչ այդ Ասիմանը ստեղծարար գիր է դասավանդել Նյու Յորքի համալսարանում և ֆրանսիական գրականություն՝ Փրինսթոնի համալսարանում և Բարդ քոլեջում[7][8][9]։

Անդրե Ասիման
Ծնվել էհունվարի 2, 1951(1951-01-02)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[2]
Մասնագիտությունգրող, համալսարանի դասախոս, գրական քննադատ, լրագրող, վիպասան, հեղինակ, գրական տեսաբան և գրականության պատմաբան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Lehman College? և Վիկտորիա քոլեջ
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Ուեսլեական համալսարան, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Եշիվա համալսարան
Պարգևներ
Изображение автографа
 André Aciman Վիքիպահեստում

2009 թվականին նա Այցելող ականավոր գրող է եղել Ուեսլեյան համալսարանում[10][11][12]։

Նա մի քանի ստեղծագործությունների հեղինակ է, ներառյալ «Կոչի՛ր ինձ քո անունով» (անգլ.՝ Call Me by Your Name, 2007 թվականի Լամբդա գրական մրցանակի (անգլ.՝ Lambda Literary Award) դափնեկիր «Գեյ գեղարվեստական գրականություն» անվանակարգում[13], որը հիմք է հանդիսացել նույնանուն ֆիլմի համար) վեպը և 1995 թվականի՝ «Եգիպտոսից դուրս» (անգլ.՝ Out of Egypt) հուշագրությունը, որն արժանացել է Ուայթինգի մրցանակին (անգլ.՝ Whiting Award)[14]։ Թեև Ասիմանն առավել հայտնի է «Կոչի՛ր ինձ քո անունով» վեպով, 2019 թվականին տված հարցազրույցում նա հայտնել է, որ «Ութ սպիտակ գիշերներ» (անգլ.՝ Eight White Nights) վեպը նրա լավագույն գիրքն է[15]։

Վաղ տարիներ և կրթություն

Ասիմանը ծնվել և մեծացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ Ռեջայն և Հենրի Ասիմանների ընտանիքում, որոնցից վերջինս տրիկոտաաժի գործարանի սեփականատեր էր[16][17][18][19]։ Նրա մայրը խուլ էր[20]։ Ասիմանը դաստիարակվել է ֆրանսախոս ընտանիքում, որի անդամները նաև խոսում էին իտալերենով, հունարենով, արաբերենով և լադիներենով[8]։

Ասիմանը 2009 թվականին
Ասիմանն ընթերցում է «Գտի՛ր ինձ» վեպը (2019)

Նրա ծնողները Ալեքսանդրիայում 1905 թվականին հաստատված ընտանիքներից թուրքական և իտալական արմատներով Սեֆարդի հրեաներ էին[9]։ Որպես Մուտամասսիրուն («օտարերկրյա») համայնքների անդամներ, նրա ընտանիքի անդամները չէին կարող Եգիպտոսի քաղաքացիներ դառնալ։ Երեխա հասակում Ասիմանը սխալմամբ հավատում էր, որ ֆրանսիական քաղաքացի է։ Եգիպտոսում նա բրիտանական դպրոցներ է հաճախել[15]։

Այն բանից հետո, երբ նրա հայրը իտալական քաղաքացիություն է ստացել ընտանիքի համար, Ասիմանը, նրա մայրը և եղբայրը՝ որպես փախստականներ տեղափոխվել են Հռոմ, մինչդեռ նրա հայրը տեղափոխվել է Փարիզ։ 1968 թվականին նրանք տեղափոխվել են Նյու Յորք[8]։ 1973 թվականին նա Լեհմանի քոլեջում անգլերենի և համեմատական գրականության բակալավրի աստիճան է ստացել, իսկ 1988 թվականին՝ Հարվարդի համալսարանում համեմատական գրականության մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճան[21]։

«Եգիպտոսից դուրս»

Ասիմանի 1996 թվականին լույս տեսած «Եգիպտոսից դուրս» հուշագրությունը լայն քննարկումների առարկա է դարձել[22][23]։ Նյու Յորք Թայմսում Միչիկո Կակուտանին գիրքը նկարագրել է որպես «հրաշալի հուշագրություն․․․ այն թողնում է ընթերցողին այժմ անհետացած աշխարհի հետաքրքրաշարժ դիմանկարով»։ Նա համեմատում է ստեղծագործությունը Լորենս Դարելի աշխատանքների հետ և նշում է, որ «այստեղ կան որոշ զարմանալի պայծառ տեսարաններ, այնպես տարօրինակ և զարմանալի, ինչպես ինչ-որ բան Գաբրիել Գարսիա Մարկեսից, և այնպես էլ զավեշտական ու անսպասելի, ինչպես ինչ-որ բան Չեխովից»[9]։

Անձնական կյանք

Ասիմանն ամուսնացած է Սյուզան Վիվիոթի հետ։ Նրանք երեք որդի ունեն՝ Ալեքսանդրը և երկվորյակներ Ֆիլիպը և Մայքլը[24][25][26]։ Նրա կինը՝ Սյուզանը, Վիսկոնսինի համալսարանի և Հարվարդի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է և «Bridge, Inc.» ընկերության գլխավոր տնօրենը։ Նա նաև «Kadmon Holdings, Inc.» ընկերության տնօրենների խորհրդի անդամն է և նախկինում աշխատել է որպես «Palladia» ընկերության գլխավոր ծրագրային տնօրեն[27][28][29][30][31][32][33]։

Մրցանակներ

  • 1995 Ուայթինգ մրցանակ
  • 2007 Լամբդա գրական մրցանակ

Մատենագրություն

Լուկա Գուադանյինոն և Ասիմանը «Կոչի՛ր ինձ քո անունով» ֆիլմի ցուցադրությանը Բեռլինի 2017 թվականի միջազգային կինոփառատոնում

Վեպեր

Կարճ գեղարվեստական գրականություն

  • «Cat's Cradle». The New Yorker. Հոկտեմբերի, 1997։
  • «Monsieur Kalashnikov». The Paris Review. 181. Ամառ, 2007. {{cite journal}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)։
  • «Abingdon Square». Granta. 122 (Betrayal). Ձմեռ, 2013. {{cite journal}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)։

Ոչ գեղարվեստական

  • Եգիպտոսից դուրս (հուշագրություն) (1995)[5][6]
  • Տարանցիկ նամակներ։Աքսորի, ինքնության, լեզվի և կորստի մասին մտորումներ (խմբագիր/մասնակից) (1999)
  • Կեղծ փաստաթղթեր։ Աքսորի և հիշողության մասին ակնարկներ (2000)[5][6]
  • Entrez: Ֆրանսիայի նշաններ (Սթիվեն Ռոթֆելդի հետ) (2001)
  • Պրուստ նախագիծը (խմբագիր) (2004)[5][38]
  • Ալիբիներ։ Ակնարկներ այլուր (2011)

Ընտրված հոդվածներ

Ծանոթագրություններ

Հետագա ընթերցում

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Ասիման» հոդվածին։