Անդրեյ Յարմոլենկո

Անդրեյ Նիկոլաևիչ Յարմոլենկո (ուկր.՝ Андрій Миколайович Ярмоленко, հոկտեմբերի 23, 1989(1989-10-23)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։

Անդրեյ Յարմոլենկո
ուկր.՝ Андрій Миколайович Ярмоленко
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱնրեյ Նիկոլաևիչ Յարմոլենկո
Ազգությունըուկրաինացի
ՔաղաքացիությունըՈւկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 23, 1989(1989-10-23)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինգրադ
Հասակ189
Քաշ81
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Բորուսիա
Համար9
Պատանեկան կարիերա
2004-2006Ուկրաինա Յունոստ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2006Ուկրաինա Դեսնա9(4)
2007-ներկաՈւկրաինա Դինամո195(83)
2007-2008  Ուկրաինա Դինամո II37(9)
2017-ներկաԳերմանիա Բորուսսիա13(3)
Ազգային հավաքական
2008-2011Ուկրաինա Ուկրաինա Մ2116(3)
2009 - ներկաՈւկրաինա Ուկրաինա75(33)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 16 դեկտեմբեր 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 նոյեմբեր 2017

Ակումբային կարիերա

«Դեսնա»

Յարմոլենկոն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2006 թվականին՝ «Դեսնա» ֆուտբոլային ակումբի հետ։ Նա թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման դառնալով 4 գոլի հեղինակ։

«Դինամո»

2007 թվականի հունվարին Անդրեյ Յարմոլենկոն տեղափոխվել է «Դինամո»։ Իր առաջին 2 տարին նա անցկացրել է թիմի երիտասարդական կազմում։

Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2008 թվականի մայիսի 11-ին կայացած «Վորսկլա»-ի դեմ խաղում։ Այդ խաղում «Դինամոն» հաղթել է 2:1 հաշվով։ Ուկրաինական ակումբը հիմնականում հանդես էր գալիս 4-3-3 տակտիկայով, որի դեպքում Յարմոլենկոն հանդես էր գալիս աջ հարձակվողի դիրքում։ Ընկերական հանդիպումներում Յարմոլենկոն երբեմն հանդես էր գալիս աջ պաշտպանի դիրքում[3]։

Թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Յարմոլենկոն 21 խաղում դարձել է 7, իսկ երկրոքրդ մրցաշրջանում 19 խաղում 11 գոլի հեղինակ։

2015 թվականի ամռանը տեղեկություն ստացվեց այն մասին, որ անգլիական «Ստոկ Սիթին» Անդրեյ Յարմոլենկոյի համար առաջարկել է 20 միլիոն եվրո[4]։ Սակայն ուկրաինացի ֆուտբոլիստը տեղեկացրեց, որ չի ցանկանում հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում[5]։

Հետագայում նրա համար 15 միլոին ֆունտ առաջարկեց անգլիական թիմերից մյուսը՝ «Էվերթոնը», որը նրան առաջարկում էր 4-ամյա պայմանագիր[6]։

Սակայն արդյունքում Անդրեյ Յարմոլենկոն մնաց ուկրաինական ակումբում[7]։ 2015 թվականի հոկտեմբերին Յարմոլենկոն երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 14[8]։

«Ինտեր»

2016 թվականի ամռանը Անդրեյ Յարմոլենկոն տեղափոխվել է իտալական «Ինտեր»։

Միջազգային կարիերա

Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը Յարմոլենկոն նշել է 2009 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Անդորրայի հավաքականի դեմ խաղում։ 2011 թվականի սեպտեմբերի 2-ին Անդրեյ Յարմոլենկոն խփել է Ուկրաինայի հավաքականի պատմության ամենաարագ գոլը՝ 15-րդ վայրկյանին գրավելով Ուրուգվայի հավաքականի դարպասը[9]։

2014 թվականի հոկտեմբերի 15-ին Յարմոլենկոն Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում դարձել է հետ-թրիկի հեղինակ։ Այդ հետ-թրիկի օգնությամբ նա դարձել է Ուկրաինայի հավաքականի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։

Անձնական կյանք

Անդրեյ Յարմոլենկոն ամուսնացած է։ Նա ունի երկու որդի՝ Իվանը և Դանիլը[10]։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Ուկրաինայի չեմպիոն - 2008/09, 2014/15, 2015/16
  • Ուկրաինայի գավաթակիր - 2013/14, 2014/15
  • Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2009, 2011

Անձնական

  • Ուկրաինայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտւբոլիստ - 2011
  • Ուկրաինայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2013, 2014, 2015
  • Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ - 2014/15
  • Ուկրաինայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու - 2008/09, 2013/14

Վիճակագրություն

Ակումբային

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրոգավաթՍուպերգավաթԱյլ
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Դեսնա2006/07941104
Դինամո2007/081111
2008/091003510145
2009/10287206010377
2010/112611511644716
2011/12281211100104013
2012/132711101224013
2013/14261244953921
2014/15261451114104319
2015/1623133472103419
Արդյունք195812416711750295114

Միջազգային

ՀավաքականՏարիԸնկերականԳավաթԱրդյունք
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Ուկրաինա2009006262
2010210021
2011930093
20124260102
20132195116
2014414384
2015118394
2016432063
Արդյունք261235136125

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Յարմոլենկո» հոդվածին։