Անդրեյ Իլյասկին

ռուս ֆուտբոլիստ

Անդրեյ Գրիգորևիչ Իլյասկին (ռուս.՝ Андре́й Григо́рьевич Иля́скин, հուլիսի 25, 1967(1967-07-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս նախկին ֆուտբոլիստ (հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում), ֆուտբոլային մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Անդրեյ Իլյասկին
ռուս.՝ Андрей Иляскин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 25, 1967(1967-07-25) (56 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Դիրքկիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1984-Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա)19 (2)
1986-1988Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իսկրա (Սմոլենսկ)91 (16)
1989Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա)2 (0)
1990-1991Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Բրյանսկ)35 (3)
1991Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուբան21 (3)
1991-1992Լեհաստան Պոլոնիա (Վարշավա)3 (0)
1992Ռուսաստան ԲԿՄԱ7 (1)
1992 Ռուսաստան ԲԿՄԱ-29 (5)
1993-1997Ռուսաստան Շիննիկ148 (30)
1997Ռուսաստան Ռուբին7 (1)
1998Ռուսաստան Ֆակել (Վորոնեժ)8 (0)
1999Ռուսաստան Սպարտակ-Օրեխովո15 (0)
2000Ռուսաստան Դինամո (Վոլոգդա)15 (1)
2000Բելառուս Սլավիա (Մոզիր)4 (0)
Ազգային հավաքական
ԽՍՀՄ (պատ.)? (?)
Մարզչական կարիերա
2001-2002Ռուսաստան Պրեսնյաօգնական
2003Ռուսաստան Ուրալան-ՊԼՅՈՒՍ
2005Ռուսաստան Պրեսնյաօգնական
2006Ռուսաստան Պրեսնյագլխ. տնօրեն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Խաղացողի

Անդրեյ Իլյասկինը Մոսկվայի ՖՇՄ ֆուտբոլային ակումբի սան է. նրա առաջին մարզիչը եղել է Վ. Յուլիգինը[1]։ 1984 թվականից մինչև 1985 թվականն Անդրեյ Իլյասկինը հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբում՝ 19 հանդիպումներում խփելով երկու գոլ։ 1986 թվականից մինչև 1988 թվականը նա պաշտպանել է Սմոլենսկի «Իսկրա» ակումբի գույները՝ 91 խաղում դառնալով 16 գոլի հեղինակ։ 1989 թվականի մրցաշրջանում նա կրկին խաղացել է «Լոկոմոտիվում», որի կազմում կատարել է իր նորամուտը ԽՍՀՄ Բարձրագույն լիգայում, որի շրջանակներում մասնակցել է երկու հանդիպման։

1990 թվականից մինչև 1991 թվականն Անդրեյ Իլյասկինը խաղացել է Բրյանսկի «Դինամո» ակումբում, որի կազմում անցկացրած 35 հանդիպումներում խփել է 3 գոլ։ Հետագայում նա համալրել է «Կուբան» ֆուտբոլային ակումբի շարքերը, որի կազմում 1991 թվականի մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում և խփել է 3 գոլ[2]։ 1991/92 մրցաշրջանում հանդես է եկել Վարշավայի «Պոլոնիա» ակումբում։

1992 թվականին Անդրեյ Իլյասկինը տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ, որի կազմում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Բարձրագույն լիգայում, որտեղ անցկացրել է 7 հանդիպում և խփել մեկ գոլ։ Դրանից բացի այդ մրցաշրջանում նա ԲԿՄԱ-2-ի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել հինգ գոլ։ 1993 թվականից մինչև 1997 թվականը խաղացել է «Շիննիկ» ակումբում՝ 148 հանդիպումներում խփելով 30 գոլ։ 1996 թվականին նա ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի Առաջին լիգայի արծաթե մեդալակիր, եղել է թիմի ավագ։

1997 թվականին տեղափոխվել է «Ռուբին» ֆուտբոլային ակումբ, որի կազմում անցկացրած 7 հանդիպումներում խփել է 1 գոլ։ 1998 թվականի մրցաշրջանում պաշտպանել է Վորոնեժի «Ֆակել» ակումբի գույները՝ մասնակցելով ութ հանդիպման։ 1999 թվականին հանդես է եկել «Սպարտակ-Օրոխովո» ակումբում՝ նրա կազմում մասնակցելով 15 հանդիպման։

2000 թվականի մրցաշրջանը Անդրեյ Իլյասկինն սկսել է Վոլոգդայի «Դինամո» ակումբում, որի կազմում անցկացրած 15 խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Դրանից հետո նա տեղափոխվել է Մոզիրի «Սլավիա», որի կազմում անցկացրել է մրցաշրջանի մնացած մասը՝ մասնակցելով չորս հանդիպման և թիմին օգնելով դառնալ Բելառուսի չեմպիոն ու նվաճել երկրի գավաթը[3]։

Անդրեյ Իլյասկինը հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։

Մարզչական

2001 թվականից մինչև 2002 թվականը Անդրեյ Իլյասկինը՝ որպես գլխավոր մարզչի օգնական, աշխատել է «Պրեսնյա» ակումբում։ 2003 թվականին գլխավորել է Մոսկվայի «Ուրալան-ՊԼՅՈՒՍ» ակումբը։ Դրանից հետո նա կրկին աշխատել է որպես «Պրեսնյա» ակումբի գլխավոր մարզչի օգնական, ապա դարձել է «Ֆուտբոլային ակումբ „Պրեսնյա“» ՓԲԸ գլխավոր տնօրենը[4]։

Ձեռքբերումներ

  • Բելառուսի չեմպիոն – 2000
  • Ռուսաստանի Առաջին լիգայի արծաթե մեդալակիր (դուրս է եկել Բարձրագույն լիգա) – 1996
  • Բելառուսի գավաթակիր – 2000

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ