Անդրեյ Գուբին

Անդրեյ Վիկտորովիչ Գուբին (ռուս.՝ Андрей Викторович Губин, ապրիլի 30, 1974(1974-04-30), Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ), ռուս էստրադային փոփ երաժիշտ, հեղինակ-կատարող, Յուլիա Բերետտայի նախկին պրոդյուսերը։

Անդրեյ Գուբին
Բնօրինակ անունАндрей Губин
Ի ծնե անունԱնդրեյ Վիկտորովիչ Կլեմենտև
Ծնվել էապրիլի 30, 1974(1974-04-30) (50 տարեկան)
Ուֆա, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, երգահան, երաժշտական պրոդյուսեր
Գործիքներկիթառ, դաշնամուր, վոկալ և սինթեզատոր
Գործունեություն1994—2007
Պարգևներ
Կայքandreygubin.ru

Կենսագրություն

Անդրեյ Գուբինը ծնվել է Ուֆայում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ տղան 8 տարեկան էր։ Անդրեյ Գուբինը զբաղվել է շախմատով[1], հետագայում պրոֆեսիոնալ ֆուտբոլով և նույնիսկ « հասավ Մոսկվայի հավաքական», բայց ոտքը կոտրելուց հետո, նրա սպորտային կարիերան վերջացավ։ Նա աշխատել է որպես լրագրող, բայց Անդրեյ Մակարևիչի հետ հարցազրույցից հետո, որը նա համարեց անհաջող, որոշում է իրեն փորձել երաժշտության բնագավառում։ Հետագայում Գուբինը խոստովանել է, որ շտապել է եզրակացություններ անելիս[2]։ Այնուհետև ընդունվել է Գնեսինների պետական երաժշտական ուսումնարան, սակայն հեռացվել է առաջին կուրսից հետո՝ հաճախելիության կանոնները չհարգելու պատճառով։

1980-ականների վերջում Անդրեյ Գուբինը «Մինչ 16 և ավելի բարձր» հեռուստատեսային ծրագրի մասնակիցներից մեկն էր, որտեղից էլ սկսել է նրա հանրային գործությունը։

Գործունեություն

«Թափառական տղան» (ռուս.՝ Мальчик-Бродяга) անվամբ առաջին երգը գրել է 1986 թվականին։ 1989 թվականին թողարկել է կիթառի երաժշտությամբ «Ես անտուն եմ» (ռուս.՝ Я бомж) երաժշտական ալբոմը։ Ալբոմը պրոֆեսիոնալ չէր, դուրս է եկել 200 օրինակով և բաղկացած էր սոցիալ-քաղաքական թեմատիկայով երգերից։ Հետագայում թողարկեց ևս երկու պրոֆեսիոնալ ալբոմ՝ «Ավե Մարիա» (ռուս.՝ Аве Мария և «Արքայազն և չքավոր» (ռուս.՝ Принц и Нищий1994 թվականին Անդրեյ Գուբինը մասնակցեց «Սլավուտիչ-1994» մրցույթին, որտեղ ծանոթացել է Լեոնիդ Ագուտինի հետ։ Նրա աջակցությամբ 1995 թվականին թողարկվել է «Թափառական տղան» (ռուս.՝ Мальчик-Бродяга) առաջին ստուդիական ալբոմը։ 1995 թվականի վերջին վաճառվել է դեբյուտային ալբոմի ավելի քան 500 000 բնօրինակ։

1998 թվականին թողարկվեց Անդրեյ Գուբինի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Միայն դու» (ռուս.՝ Только ты)-ը։ Այս ծրագրով 1998-1999 թվականներին Անդրեյ Գուբինը սկսեց սոլո կարիերան Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում և Բելառուսում։

2000 թվականի թողարկվում է նրա «Եղել, բայց անցել է» (ռուս.՝ Было, но прошло) անունով երրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմի փիարը սկսվեց զանգվածային հյուրախաղերով ԱՄՆ-ում, Իսրայելում, Գերմանիայում, Լատվիայում, Ադրբեջանում, Ղազախստանում և Ուզբեկստանում։

2001 թվականին Գուբինը թողարկեց «Լավագույնները» (ռուս.՝ Лучшее) ձայնասկավառակը և ժամանակավորապես դադարեցրեց հյուրախաղերն ու համերգները։

2002 թվականին թողարկվեց «Ընդմիշտ խեզ հետ» (ռուս.՝ Всегда с тобой) չորրորդ ստուդիական ալբոմը։

2004 թվականին Գուբինը ձայնագրեց «DJ Պուտին» (ռուս.՝ DJ Путин) քարոզչական երգը՝ թողարկված «Շաուրմա Ռեկորդս» (ռուս.՝ Шаурма рекордз) լեյբլի կողմից, «Песни о Путине»[3] սկավառակում։ Նույն տարվա վերջում գրել է «Լա-լա-լա» (ռուս.՝ Ла-ла-ла) երգը Ժաննա Ֆրիսկեի համար, ով վերջերս էր սկսել մեներգչուհու կարիերան։ Ավելի ուշ նա՝ Ժաննան երգել է նրա «Մամա Մարիա» (ռուս.՝ Мама Мария) երգը։

2007 թվականին թողարկվեց նոր երգը՝ «Լենա» (ռուս.՝ Лена

2009 թվականին համացանցում հայտնվեց նրա անավարտ «Քնքշանք» (ռուս.՝ Нежность) երգը։

Գրել է նաև մի քանի երգեր Մայք Միրոնենկոյի համար (օրինակ, «Եթե դու հիմա հեռանաս» (ռուս.՝ Если ты уйдёшь сейчас))։

Ներկայումս Անդրեյ Գուբինը հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, հիմնականում՝ որպես ժյուրիի անդամ մրցույթներում։ Հարցազրույցներում պնդում է, որ ձայնագրել է մի քանի նոր երգ, հերքում է ալկոհոլի նկատմամբ իր չարաշահումները։

Անտոն Զացեպինի «Հասակով կարճ միայն Գուբինն է» (ռուս.՝ Ниже ростом только Губин) երգը (իսկ Գուբինի հասակը 1.66 մ է), որն առաջացրել է Գուբինի դժգոհությունը։ Հետագայում նա պլանավորել է դատական գործ սկսել երգի հեղինակի՝ Իգոր Նիկոլաևի դեմ[4]։

Հիվանդություն

Մեծ բեմից հեռանալը Անդրեյ Գուբինը բացատրել է առողջության հետ լուրջ խնդիրներով։ Ավելի քան 10 տարի առաջ նրա մոտ ախտորոշվել է ձախակողմյա պրոզոպալագիա․ այն նյարդային համակարգի հիվանդություն է, որի պատճառով արտիստն ունենում է դիմային ցավեր։ Հիվանդության պատճառը, ըստ բժիշկների, քնի պակասն է, գերծանրաբեռնվածությունն ու քրոնիկ սթրեսը[5]։

Ընտանիք

Խորթ[6] հայրը՝ Վիկտոր Վիկտորովիչ Գուբինն աշխատել է որպես գիտաշխատող և ծաղրանկարիչ բազմաթիվ խորհրդային ամսագրերում։ Նա Ռուսական ապրանքա-հումքային բորսայի նախկին տնօրենն էր։ Եղել է Անդրեյի պրոդյուսերը, ունեցել է մի քանի ձայնագրող ընկերություններ (մահացել է 2007 թվականի մարտի 3-ին)[7]։

Անդրեյի մայրը՝ Սվետլանա Վասիլևնան տնային տնտեսուհի էր (մահացել է 2012 թվականի հունիսի 14-ին)[8][9]։

Կրտսեր քույրը՝ Նաստյա Կլեմենտևա[1][10][11]։

Ստուդիական ալբոմներ

  • 1995 — Мальчик-бродяга
  • 1998 — Только ты
  • 2000 — Было, но прошло
  • 2002 — Всегда с тобой

Այլ

  • 2001 — The Best
  • 2002 — V.I.P
  • 2003 — Платиновая коллекция
  • 2004 — Время романтиков
  • 2008 — The Best
  • 2013 — С тобою рядом

Սկավառակագրություն

ՏարիՏեսահոլովակԱլբոմ
1994«Лиза»«Мальчик-бродяга»
1995«Мальчик-бродяга»«Мальчик-бродяга»
1996«Ночь»«Мальчик-бродяга»
1996«Дай мне слово»«Только ты»
1997«Зима-холода»«Только ты»
1998«Я знаю, ты знаешь»«Только ты»
1998«Птица»«Только ты»
1999«Плачь, любовь»«Было, но прошло»
2000«Без тебя»«Было, но прошло»
2000«Облака»«Было, но прошло»
2002«Танцы»«Всегда с тобой»
2002«Она одна»«Всегда с тобой»
2002«Будь со мной»«Всегда с тобой»
2003«Девушки как звёзды»«Всегда с тобой»
2003«Я всегда с тобой (feat. Ольга Орлова)»«Всегда с тобой»
2004«Солнышко»«Время романтиков»
2004«Те, кто любит (feat. Краски)»«Время романтиков»

Ֆիլմագրություն

  • 1998 — Գիտեմ ես, գիտես դու

Ծանոթագրություններ