Անդրեյ Բուկին

Անդրեյ Բուկին (ռուս.՝ Андре́й Анато́льевич Бу́кин, հունիսի 10, 1957(1957-06-10), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ (սպորտային պարեր սառույցի վրա)։ 1988 թվականին՝ Օլիմպիական չեմպիոն Նատալյա Բեստեմյանովայի հետ, Աշխարհի քառակի և Եվրոպայի հնգակի, Խորհրդային Միության եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984):

Անդրեյ Բուկին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և սառցի վրա պարող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 10, 1957(1957-06-10) (67 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն

Գեղասահքով սկսել է զբաղվել յոթ տարեկանից՝ ԲԿՄԱ-ում։ 10 տարեկանից սկսել է զբաղվել պարեր սառույցի վրա ձևով, որտեղ էլ մարզվել է Անատոլի Իվանովիչ Պետուխովի ղեկավարությամբ։ 1969 թվականից Անդրեյը սկսել է սահել Օլգա Աբանկինայի հետ Նադեժդա Ստեփանովնա Շիրոկովայի խմբում։ 1977 թվականից տեղափոխվել է Տատյանա Անատոլևնա Տարասովայի խումբ, որտեղ էլ զույգ է կազմել Նատալյա Բեստեմյանովայի հետ։

Նատալյա Բեստեմյանովայի հետ զույգ կազմելով՝ ներկայացրել է Մոսկվան։ Մարզվել է Տատյանա Անատոլևնա Տարասովայի ղեկավարությամբ։

Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ է։

1989 թվականից աշխատում է Սառույցի մանրաերկի թատրոնում։

Անձնական կյանք

Ծնողները՝ Ալեքսանդրա Դմիտրիևնա և Անատոլի Պավլովիչ, ունի մեծ եղբայր։ Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը Օլգա Աբանկինան է (նախկինուն նույնօես գեղասահորդուհի). նրանք որդի ունեն՝ Անդրեյը (ծնվ.՝ 1983): Երկրորդ կինը Ելենա Վասյուկովան է, նրանք ևս որդի ունեն՝ Իվանը (ծնվ.՝ 1993)[1]: Իվանը զբաղվում է գեղասահքով և պատանիների կարգում միջազգային մրցաշարերում ներկայացնում է Ռուսաստանը[2]։ Գրան-Պրի-2012/2013 պատանիների կարգի եզրափակչի հաղթող է, Skate America-2014-ի մեծահասակների մրցանակակիր՝ 2014/15 մրցաշրջանում։

Սպորտային ձեռքբերումներ

  • Ն. Բեստեմյանովայի հետ
Մրցումներ1977-781978-791979-801980-811981-821982-831983-841984-851985-861986-871987-88
Ձմեռային օլիմպիական խաղեր821
Գեղասահքի աշխարհի առաջնություն1032221111
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն642121111
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն34231121
Skate America2
NHK Trophy11
«Московские новости» թերթի մրցանակ42311121
  • Աշխարհի չեմպիոն պրոֆեսիոնալների միջև (1991), արծաթե մրցանակակիր (1983)
  • Օ. Աբանկինայի հետ
Մրցումներ1975–1976
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն5

Ծրագրեր

  • Ն. Բեստեմյանովայի հետ
ՄրցաշրջանՕրիգինալ պարերԱզատ պարերՑուցադրական
1987–1988Պոլովիստական պարեր
1986–1987Կաբարե. խառնաշփոթ
1985–1986
1984–1985
1983–1984
1982–1983
1981–1982
1980–1981
1979–1980

Պարգևներ

  • Ժակ Ֆավարդի մրցանակի դափնեկիր «Աշխարհի գեղասահքում մեծ ավանդի համար» (1993): Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» և «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ