1973-1985 թվականներին՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտական մասի վարիչի պաշտոնակատար, դեկանի տեղակալ-Արևելյան բաժանմունքի ղեկավար, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի սեկտորի վարիչ։
1986-2000 թվականներին՝ Տանզանիայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար, խորհրդական, ԽՍՀՄ/Ռուսաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության բաժնի պետ, Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն, Ռուսաստանի ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
2000 թվականի հոկտեմբերի 17-ից-2005 թվականի սեպտեմբերի 22-ը՝ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
2007-2009 թվականներին՝ Դաշնային խորհրդի միջազգային կապերի վարչության պետի տեղակալ։
2009-2012 թվականներին՝ Դաշնային խորհրդի միջազգային կապերի վարչության պետ։
2012 թվականից՝ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալի խորհրդական։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2002 թվականի փետրվարի 18)՝ երկարամյա բեղմնավոր աշխատանքի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար[9]
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից։
Անդրեյ Բակլանովը Ռուսաստանի գրողների միության և Ժուռնալիստների միության անդամ է։ Նա հինգ գրքի, 400-ից ավելի գիտական աշխատանքների և ԶԼՄ-ներում հրապարակումների հեղինակ է։