Անդրեա Սանտա Կրուս
Անդրեա Սանտա Կրուս (Santa Cruz) (դեկտեմբերի 5, 1801[1], Պունո, Պերու - 1923[2][1][3], Սեն Նազեր), Բոլիվիայի և Պերուի պետական ու քաղաքական գործիչ, մարշալ։
Անդրեա Սանտա Կրուս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1801[1] |
Ծննդավայր | Պունո, Պերու |
Մահացել է | 1923[2][1][3] |
Մահվան վայր | Սեն Նազեր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դիվանագետ, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և ռազմական հրամանատար |
Զբաղեցրած պաշտոններ | Supreme Protector of the Peru–Bolivian Confederation? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Եղել է Իսպանիայի թագավորական բանակի գնդապետ։ 1820 թ. անցել է անկախության համար պայքարողների կողմը, կռվել է Խուան Սան Մարնոյի - Ս․ Բոլիվարի բանակներում։ 1829 - 1839 թթ. Բոլիվիայի պրեզիդենտն էր։ Անցկացրել է մի շարք վարչաֆինանսական ռեֆորմներ, ուժեղացրել կենտրոնական իշխանությունը։ Օգտվելով Պերուում մղվող երկպառակտչական պայքարից՝ ներխուժել է Պերու ու իրեն հռչակել Պերուի ու Բոլիվիայի կոնֆեդերացիայի (որը կազմալուծվել է Չիլիի հարձակման հետևանքով) պրոտեկտոր (1836—39)։ 1843 թվականին Սանտա Կրուսը փորձել է վերստին գրավել իշխանությունը Բոլիվիայում, սակայն պարտվել է և վտարանդվել Ֆրանսիա։
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Սանտա Կրուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 183)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա