Անդրեա Նալես
Անդրեա Մարիա Նալես (գերմ.՝ Andrea Maria Nahles, հունիսի 20, 1970[2][3][4][…], Mendig, Mendig, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5] և Weiler, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քաղաքական գործիչ, ԳՍԴԿ առաջնորդ (2018-2019 թվականներ)։ Անգելա Մերկելի երրորդ աշխատասենյակում 2013-2017 թվականներին զբաղեցրել Է Գերմանիայի աշխատանքի և հասարակական գործերի դաշնային նախարարի պաշտոնը։ Բունդեսթագի ընտրություններից հետո 2017 թվականին զբաղեցրել Է Բունդեսթագում ԳՍԴԿ խմբակցության նախագահի պաշտոնը։
Անդրեա Նալես գերմ.՝ Andrea Nahles | |
![]() | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բոննի համալսարան և Megina-Gymnasium Mayen? (1989) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Ծննդյան օր | հունիսի 20, 1970[2][3][4][…] (54 տարեկան) |
Ծննդավայր | Mendig, Mendig, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5] կամ Weiler, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | գերմ.՝ Andrea Maria Nahles |
Ամուսին | Մարկուս Ֆրինգս |
Կայք՝ | andrea-nahles.de |
Կենսագրություն
Անդրեա Նալեսը մեծացել է Ռայնլանդ Պֆալցի որմնադրի ընտանիքում։ 1989 թվականին ավարտել է վարժարանը և ստացել վկայական։ Բոննի համալսարանում սովորել է քաղաքական գիտություններ, փիլիսոփայություն և գերմանագիտություն։
18 տարեկանում անդամակցել է ԳՍԴԿ-ին, մի քանի տարի ղեկավարել է Կոբլենցայի տարածաշրջանային երիտասարդական կազմակերպությունը։ Ուսանողական տարիներին աշխատել է Բունդեսթագի պատգամավորի օգնական։ 1997 թվականին անդամակցել է կուսակցության վարչության կազմում, 2003 թվականից ԳՍԴԿ նախագահության անդամ։ ԳՍԴԿ-ում եղել է ժողովրդավարական ձախերի 21 ֆորումի համահիմնադիրը, միացել է կուսակցության ձախ թևին, խիստ քննադատել է Գերհարդ Շրյոդերի «Agenda 2010» ծրագիրը որպես նեոլիբերալ։
1998 թվականին առաջին անգամ ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր։ 2004 թվականին ձեռնամուխ է եղել դոկտորական ատենախոսության աշխատանքին, որը ստիպված է եղել ընդհատել 2005 թվականին Բունդեսթագում վերընտրվելու կապակցությամբ։ 2008 թվականի հունվարից Նալեսը Բունդեսթագում ընդգրկված է ԳՍԴԿ խմբակցության ղեկավարությունում։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Նալեսը նշանակվել է Գերմանիայի աշխատանքի և հասարակական գործերի դաշնային նախարարի պաշտոնում Անգելա Մերկելի կոալիցիոն կառավարությունում։
2017 թվականի սեպտեմբերի 27-ին ընտրվել է Բունդեսթագի ԳՍԴԿ խմբակցության նախագահ՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը[6]։
2018 թվականի ապրիլի 22-ին ընտրվել է ԳՍԴԿ առաջնորդ (նաև այդ պաշտոնում դառնալով առաջին կինը կուսակցության 154-ամյա պատմության ընթացքում)։ Ստանալով ձայների 66 %-ը՝ Նալեսը հաղթել է Ֆլենսբուրգի քաղաքապետ, ոստիկանության նախկին աշխատակից Սիմոնա Լանգեի հետ դիմակայությունում և կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինել Մարտին Շուլցին, որը պաշտոնաթող Է եղել 2017 թվականի սեպտեմբերի 24-ի խորհրդարանական ընտրություններում սոցիալ-դեմոկրատների ծանր պարտությունից հետո[7]։
2019 թվականի հունիսի 2-ին հրաժարական է տվել իր երկու պաշտոններից՝ կուսակցության առաջնորդ և Բունդեսթագի խմբակցության ղեկավար։ Պատճառը մայիսի 26-ի ընտրություններում անհաջողություններն էին. եվրոպական ընտրությունների արդյունքներով ԳՍԴԿ-ն ստացել է ձայների 15,8 %-ը, ինչը 11,5 %-ով ցածր է 2014 թվականին նրա արդյունքից և պատմության մեջ առաջին անգամ Կանաչների կուսակցության ցուցանիշներից, բացի այդ, նույն օրը Բրեմենի հողային ընտրություններում սոցիալ-դեմոկրատները վերջին 73 տարում առաջին անգամ զիջել են ՔԴՄ-ին[8]։ ԳՍԴԿ նախագահի լիազորությունները վայր դրեց հունիսի 3-ին, իսկ խմբակցության ղեկավարինը՝ հունիսի 4-ին։
Անձնական կյանք
2009 թվականին Անդրեա Նալեսն ամուսնացել է արվեստաբան Մարկուս Ֆրինգսի հետ։ 2011 թվականին ամուսինները աղջիկ են ունեցել։
Հրապարակումներ
- Frau, gläubig, links. Was mir wichtig ist. Pattloch Verlag, München 2009, ISBN 978-3-629-02239-4.
- Die Kamera sieht alles — Wie frau sich in Polit-Talkshows verhalten sollte. In։ Sascha Michel, Heiko Girnth (Hrsg.)։ Polit-Talkshows — Bühnen der Macht. Ein Blick hinter die Kulissen. Bouvier, Bonn 2009, ISBN 978-3-416-03280-3, S. 174—176.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Նալես» հոդվածին։ |