Անդրանիկ Փիլոյան

հայ ռազմական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Փիլոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Սուրենի Փիլոյան, հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար (2020-2022)[2][3][4], 5-րդ բանակային կորպուսի հրամանատար (2018-2020), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Հայաստանի ազգային հերոս (2020)[5]։

Անդրանիկ Փիլոյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար
2020 թվականի նոյեմբերի 20 - 2022 թվականի ապրիլի 1
ՆախորդողՖելիքս Ցոլակյան
 
Մասնագիտություն՝ռազմական գործիչ
Ծննդյան օր1962[1]
ԾննդավայրՄասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝գեներալ-մայոր
Ճակատամարտեր՝Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
 
Պարգևներ

Հայրենիքի շքանշան, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան

Ձերբակալված է կոռուպցիոն գործով[6][7]։

Զինվորական ծառայություն

1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի և ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը։2020 թվականի ի հոկտեմբերի 6-ից մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին[8]։

Պարգևներ և կոչումներ

  • 2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-րդ աստիճանի մեդալով[9]։
  • 2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում[10]։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Նախորդող
Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Անդրանիկ Փիլոյան

նոյեմբերի 20, 2020 - Ապրիլի 1 2022
Հաջորդող
Արմեն Փամբուխչյան

Ծանոթագրություններ