Անդորրայի դրոշ

Անդորրայի դրոշը Անդորրայի պետական խորհրդանիշերից է։ Այն հանդիսանում է երեք մասի բաժանված մի ուղղանկյուն, կազմված հաջորդաբար կապույտ, դեղին և կարմիր գծերից։ Կենտրոնական մասում Անդորրայի զինանշանն է նկարված. վահանակ, բաժանված չորս մասի՝ ամեն մասում մի խորհրդանշան։ Այն Անդորրայի դրոշն է դեռևս XIX դարից։ Կապույտն ու կարմիրը Ֆրանսիայի գույներն են, դեղինն ու կարմիրը Իսպանիայի։ Միասին նրանք խորհրդանշում են ֆրանս-իսպանական իշխանությունը Անդորրայում։ Վահանի՝ Անդորրայի զինանշանի վրա, պատկերված են Ուրխելյան եպիսկոպոսի թեմն ու գերանդին, երկու ցուլ, որոնք խորհրդանշում են Ֆրանսիան և Իսպանիան, իսկ դեղին ֆոնի վրա կարմիր գծերը Կատալոնիայի խորհրդանիշն է։ Ներքևում գրված է մի դևիզ. «Միասնությունը հզորացնում է» (լատ. Virtvs Vnita Fortior)

Անդորրայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Երկիր Անդորրա
Իրավասության տարածքԱնդորրա
Նշան🇦🇩
Հարաբերություն10:7
Ընդունված էօգոստոսի 27, 1971
Գույներկապույտ[1], դեղին և կարմիր
Պատկերված էԱնդորայի զինանշան և դաշտ

Կառուցվածք

Վահանի կառուցվածքը

SchemeԿարմիրԲեժԴեղինԿապույտՇագանակագույն
Pantone485 C466 CYellow C300 C478 C
CMYK0-95-100-012-22-43-00-1-100-0100-44-0-040-86-100-30

Դրոշի կառուցվածքը

SchemeԿապույտԴեղինԿարմիր
PantoneBlue 072 CYellow C199 C
CMYK100-88-0-50-1-100-00-100-62-0

Նմանատիպ դրոշներ

Պատմական դրոշներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ