Անդոնի Սուբիսարետա

իսպանացի ֆուտբոլիստ

Անդոնի Սուբիսարետա Ուրետա (բասկ.՝  և իսպ.՝ Andoni Zubizarreta Urreta, հոկտեմբերի 23, 1961(1961-10-23)[1][2][3], Վիտորիա, Իսպանիա), իսպանիացի ֆուտբոլիստ, դարպասապահ, ֆուտբոլի ղեկավար։

Անդոնի Սուբիսարետա
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 23, 1961(1961-10-23)[1][2][3] (62 տարեկան)
ԾննդավայրՎիտորիա, Իսպանիա
Հասակ187 սանտիմետր
Քաշ86 կիլոգրամ
Դիրքդարպասապահ

Կարիերա

1980-1990-ական թվականներին հանդես է եկել Լա Լիգայում և Իսպանիայի հավաքականում։ Խաղային կարիերայի ավարտից հետո 3 տարի աշխատել է որպես «Աթլետիկ Բիլբաո» ակումբի մարզական տնօրեն։ 2010 թվականից, երբ Սանդրո Ռոսելը դարձել է «Բարսելոնա» ակումբի տնօրեն մինչև 2015 թվականի հունվարի 5-ը եղել է ակումբի մարզական տնօրենը։ «Բարսելոնան» մարզական տնօրենի պաշտոնում Անդոնի Սուբիսարետայի 4 տարվա աշխատանքի ընթացքում 16 նոր ֆուտբոլիստի գնման համար ծախսել է 442 մլն եվրո[4]։ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին դարձել է «Մարսել» ակումբի մարզական տնօրեն[5]։

Պրիմերայում հանդիպումների քանակով ռեկորդակիր է՝ 622 խաղ։ Մինչև 2015 թվականի մայիսի 23-ը Իսպանիայի առաջնության խաղերում հաղթանակների քանակով ռեկորդակիր է եղել՝ 333 հաղթանակ։

Իսպանիայի հավաքական

Հավաքականի կազմում անցկացրած ամենաշատ խաղերի թվով Իսպանիայի ֆուտբոլի պատմության մեջ զբաղեցնում է վեցերորդ տեղը (126 մրցախաղ, բաց է թողել 107 գոլ)[6]։ 54 «չոր» մրցախաղ։

Նորամուտը նշել է 1985 թվականի հունվարի 23-ին Իպանիա-Ֆինլանդիա ընկերական խաղում (հաշիվը՝ 3։ 1)։

Վերջին խաղը եղել է 1998 թվականի հունիսի 24-ին Իսպանիա-Բուլղարիա աշխարհի առաջնության խմբային էտապում (հաշիվը՝ 6։ 1)։

Աշխարհի չորս առաջնության (1986, 1990, 1994, 1998) և Եվրոպայի երեք առաջնության մասնակից է (1984, 1988, 1996

Ձեռքբերումներ

Թիմային

«Աթլետիկ Բիլբաո»
  • Իսպանիայի չեմպիոն (2)՝ 1982/83, 1983/84
  • Իսպանիայի գավաթի գավաթակիր (1)՝ 1983/84
  • Իսպանիայի սուպերգավաթի գավաթակիր (1)՝ 1984
«Բարսելոնա»
  • Իսպանիայի չեմպիաոն (4)՝ 1990/91, 1991/92, 1992/93, 1993/94
  • Իսպանիայի գավաթի գավաթակիրОбладатель (2)՝ 1987/88, 1989/90
  • Իսպանիայի Սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 1991, 1992
  • Եվրոպական չեմպիոնների գավաթի գավաթակիր (1)՝ 1991/92
  • Գավաթների գավաթի հաղթող՝ 1988/89
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթի հաղթող՝ 1991/92
Անհատական
  • Իսպանիայի տարվա ֆուտբոլիստ (1)՝ 1987
  • Ռիկարդո Սամոռա մրցանակի մրցանակակիր (1)՝ 1987
  • Լա Լիգայի ռեկորդակիր՝ առանց փոխարինումների անընդմեջ խաղերի քանակով՝ 72

Ակումբային վիճակագրություն

Խաղեր և գոլեր ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների[7][8]
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթՈՒԵՖԱԱյլ[9]Ընդամենը
ԴիվիզիաԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Աթլետիկ Բիլբաո1980-81Իսպանիայի ֆուտբոլի առաջնություն7000--70
Աթլետիկ Բիլբաո1981-82Լա Լիգա340110--450
1982-83Լա Լիգա340802040480
1983-84Լա Լիգա340904020490
1984-85Լա Լիգա3301202040510
1985-86Լա Լիգա340606000460
Ընդամենը16904601401002390
Բարսելոնա1986-87Լա Լիգա4402080-540
1987-88Լա Լիգա3809080-550
1988-89Լա Լիգա360209020490
1989-90Լա Լիգա3507060-480
1990-91Լա Լիգա380608020540
1991-92Լա Լիգա3800011020510
1992-93Լա Լիգա380606030530
1993-94Լա Լիգա3400012000460
Ընդամենը3010320680904100
Վալենսիա1994-95Լա Լիգա380100--480
1995-96Լա Լիգա39080--470
1996-97Լա Լիգա4102060-490
1997-98Լա Լիգա34060--400
Ընդամենը152026060001840
Ընդամենը կարիերայի ընթացքում629010408801908400

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդոնի Սուբիսարետա» հոդվածին։