Անգելա Վիսեր

Անգելա Վիսեր ( հոլ.՝ Angela Visser. հոկտեմբերի 18, 1966(1966-10-18)[1][2], Nieuwerkerk aan den IJssel), հոլանդացի դերասանուհի, նորաձևության մոդել և գեղեցկության թագուհի, ով 1989 թ. նվաճել է «Միսս Տիեզերք» տիտղոսը. Նա այդ տիտղոսը նվաճած առաջին հոլանդուհին է։ Մինչ այդ աշխատել է որպես նորաձևության մոդել և կոսմետոլոգ, 1988 թվականի օգոստոսին հռչակվել Միսս Հոլանդիա։

Անգելա Վիսեր
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 18, 1966(1966-10-18)[1][2] (57 տարեկան)
Ծննդավայր՝Nieuwerkerk aan den IJssel
Քաղաքացիություն՝ Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Պարգևներ՝
IMDb։ID 0899712

Կենսագրություն

Անգելա Վիսերը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 18-ին Նյիվերկերկ ան դեն Էյսել հոլանդական ոչ մեծ քաղաքում։

1990 թվականի մայիսի 5-ին Ռոտերդամի այն ժամանակվա քաղաքապետ Բրամ Պեպերի հետ նա բացել է Փառքի եվրոպական ճեմուղին։ Անգելան նաև առաջինն էր, ով հոլանդացի հայտնի երգչուհի Լի Տաուերսի հետ այդ ճեմուղում բացել է իրեն նվիրված սալիկը[3] ։

Անգելա Վիսերը շնորհավորանքներ է ընդունում հաղթանակի կապակցությամբ:

Դրանից մի քանի ամիս առաջ նա մասնակցել էր «Միսս աշխարհ 1988» մրցույթին, բայց չէր հայտնվել նույնիսկ լավագույն տասնյակում։ Մինչդեռ «Միսս Տիեզերք 1989» մրցույթում Անգելան հաղթեց բոլոր երեք կիսաեզրափակիչներում, և ակնհայտ էր, որ մրցավարները գրեթե միաձայն նրան են ընտրել։ Երկրորդ տեղն զբաղեցրեց Շվեդիայի ներկայացուցիչ Լուիզա Դրևենշտամը, որին հաջորդեցին աղջիկները ԱՄՆ- ից, Լեհաստանից և Մեքսիկայից։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Գերմանիայի, Վենեսուելայի, Ֆինլանդիայի, Ջամայկայի եւ Չիլիի պատվիրակները:

Ընտրյալ ֆիլմագրություն

ՏարինՎերնագիրըԴերըՆշումներ
1992 թԵրբ օձիքի տակ շոգ էՔեթրին
1992 թՄարդասպան լոլիկն ուտում է Ֆրանսիան/Killer Tomatoes Eat FranceՄարի
1992 թԲեն Սթիլերի շոուն/The Ben Stiller ShowԱննա / ընդունարանի աշխատակցուհի2 դրվագ
1993 թAcapulco H.E.A.T.Մելոդի«Կոդային անվանումը՝ միլիոն դոլարանոց տիկնայք» դրվագում
1993 թԲևերլի Հիլզ, 90210Նինա2 դրվագ
1993 թԾաղկումԷթել Ջրահարս2 դրվագ
1993–1994 թթBaywatchԳրետա / Էլկե2 դրվագ
1995 թԸնկերներՍամանթա«Այն դրվագը, որտեղ կապիկը փախչում է»
1995 թՏղան հանդիպում է աշխարհինՌեբեկա-Ալեքսա«Հիմարների գնացք» դրվագում
1996 թԼրտես ՀարդըՋորջ Շիկահեր
1997–1999 թթUSA HighՏիկ. Գաբրիել Դյուպրե95 դրվագ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Tevreden Angela Geen Miss World. In: De Telegraaf. 19. 1988 թվականի նոյեմբեր
  • Nederlandse vrouw Miss Universe '89. Հանդես՝ N.R.C. Handelsblad: 24. 1989 թվականի մայիս.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելա Վիսեր» հոդվածին։