Անաֆազ

Անաֆազը (հուն․՝ ἀνά (վերին) և φάσις (փուլ) բառերից), կորիզավորների կորիզակիսման փուլ։ Անաֆազի փուլը հաջորդում է Միտոզի մետաֆազ փուլին, իսկ անաֆազին փոխարինում է թելոֆազը։

Բջիջը անաֆազի ժամանակ

Անաֆազում շարունակվում է օրգանական նյութերի սինթեզը, որը սկզբնավորվում է դեռևս կորիզակիսման նախապատրաստական փուլում՝ ինտերֆազում։

Անաֆազի ժամանակ յուրաքանչյուր կիսման նախապատրաստվող բջջում քրոմոսոմների քրոմատիդները առանձնանում են բջջի ցենտրոմերների հատվածում և երկու երկու քրոմատիդները անջատվելով բջջից ստեղծելով երկու ինքնուրույն դուստր քրոմատիտների[1] :

Իլիկի՝ ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ, որի արդյունքում նույնանուն բևեռները իրար վանում են՝ առաջացնելով վանողական ուժեր։

Անաֆազի ընթացքում քրոմատիդները տարամիտվում են դեպի բջջի բևեռները[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաֆազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 377