Անատոլի Կոկուշ | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Կերչ, Ղրիմի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Անատոլի Կոկուշ (ուկրաիներեն՝ Анатолій Акимович Кокуш, 1951, Կերչ, Ղրիմի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոճարտարագետ, գործարար և գյուտարար։ 2005 թվականին ամերիկյան կինոակադեմիայի երկու «Օսկար» մրցանակի է արժանացել Գիտական և ճարտարագիտական մրցանակ (Scientific and Engineering Award) անվանակարգում։ Մրցանակներից մեկը շնորհվել է Russian Arm կոչվող գիրո-կայունացված կինոխցիկի ու օպերատորական կայունացված Flight Head համակարգի մշակման համար, երկրորդը՝ շարժանկարային խցիկների Cascade շարքի գաղափարը հղանալու և իրագործելու համար[1]։ Անվանի ճարտարագետ-գյուտարարը երկու անգամ արժանացել է նաև բավարական կինոակադեմիայի Cinec Award մրցանակի (2010 թ. և 2018 թ.), բացի այդ, խրախուսվել է Ուկրաինայի այն ժամանակվա առաջին տիկնոջ՝ Կատերինա Յուշչենկոյի կողմից՝ ուկրաինական և համաշխարհային կինոյի զարգացման ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար[2]։
Կոկուշը 1974 թվականին ավարտել է Լենինգրադի (ներկայիս Սանկտ Պետերբուրգի) կինոճարտարագետների ինստիտուտը, որպես ճարտարագետ-կոնստրուկտոր աշխատանքի անցել Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում[3]։ 1986 թվականին[4] նա Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում[5] հիմնել է իր սեփական ֆիրման՝ կինո-հեռուստատեսային «Ֆիլմոտեխնիկ» ընկերությունը[6], որը ժամանակի ընթացքում Cascade շարժական ամբարձիչներ, Flight Head համակարգեր և Russian arm կինոխցիկներ է ապահովել բազմաթիվ հանրահայտ ու բարձրեկամտաբեր ֆիլմերի համար[7]։ Դրանց թվում են հոլիվուդյան հանրահայտ Տիտանիկ, Աշխարհների պատերազմը, Կազանովա, Հերոսը]] կինոնկարները, ռուսական, ուկրաինական մի ամբողջ շարք բլոկբաստերներ[8]։
Հոլիվուդի ամերիկացի կինոգործիչների կողմից նախկինում կատակով "Russian Arm"[9][10] և "U-crane" անվանված[11] օպերատորական շարժական նկարահանող սարքերը ներկայումս կոչվում են Autorobot։