Անատոլի Դրյուկով
ռուս դիվանագետ
Անատոլի Մատվեևիչ Դրյուկով (ռուս.՝ Анато́лий Матве́евич Дрю́ков, սեպտեմբերի 4, 1936, Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2023), խորհրդային և ռուս դիվանագետ, Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2002)։
Անատոլի Դրյուկով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 4, 1936 |
Ծննդավայր | Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | մարտի 12, 2023 (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Կարիերա
- 1960 թվական՝ ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
- 1961 թվականից՝ դիվանագիտական աշխատանքում՝ բազմիցս դիվանագիտական ծառայության է մեկնել Պակիստան, Զամբիա, Սինգապուր, Հնդկաստան։
- Երկար ժամանակ, արտասահմանյան գործուղումների ընդմիջումներով, աշխատել է ԽՍՀՄ և Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում։
- 1987-1990 թվականներին՝ եղել է Սինգապուրում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
- 1991-1996 թվականներին՝ եղել է Հնդկաստանում ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- 1998 թվականի նոյեմբեր - 2005 թվականի մայիս՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- Ունեցել է աշխատանքային փորձ բոլոր պաշտոններում՝ հերթապահ ռեֆերենտից մինչև ԽՍՀՄ ԱԳՆ կադրերի գլխավոր վարչության պետ։
Մահացել է 2023 թվականի մարտի 12-ին[1] Մոսկվայում 86 տարեկան հասակում։
Մրցանակներ
- Բարեկամության շքանշան (1998 թվականի մարտի 4), Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի անցկացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[2]։
- Մխիթար Գոշի մեդալ (2005 թվականի մարտի 30, Հայաստան), հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ[3]։
- Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2002 թվականի նոյեմբերի 19) — Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա բեղմնավոր դիվանագիտական գործունեության համար[4]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա