Անատոլի Գոլիմբիևսկի
Անատոլի Լեոպոլդի Գոլիմբիևսկի (ռուս.՝ Анатолий Леопольдович Голимбиевский, հուլիսի 15, 1921, Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - ոչ վաղ քան 2001, Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, ծովային հետևակի դեսանտ, Ցեմեսյան ծովախորշում տեղի ունեցած մարտի հերոս, «Сообразительный» կործանիչի շարժիչագործ, ինժեներ[1][2]։
Անատոլի Գոլիմբիևսկի | |
---|---|
հուլիսի 15, 1921 - ոչ վաղ քան 2001 | |
Ծննդավայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Մահվան վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Պետրոգրադ |
Զորատեսակ | ծովային հետևակազոր |
Կոչում | Starshina 1st stage? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Պատերազմի ժամանակ Անատոլի Գոլիմբիևսկին Նովոռոսիսկի շրջաններից մեկում ծովային հետևակի դեսանտ էր։ Այդ ժամանակ նրան ընդունում են ԽՄԿԿ շարքերը[3]։ Մարտերից մեկի ժամանակ նրան վիրավոր ու անգիտակից գտնում են մարտի դաշտում։ Թբիլիսիի հիվանդանոցում փրկում են նրա կյանքը, բայց անդամահատում են ոտքերը։ Հետագայում ամուսնանում է ավագ բուժքույր վրացուհի Միրցայի հետ։
«Նովորոսիսկի շրջաններից մեկում Անատոլի Գոլիմբիևսկուն ընդունեցին կուսակցություն։ Նա անվախ կերպով մարտնչում էր և առաջ էր շարժվում։ Միայն առաջ, թշնամու ուղղությամբ։ Գոլիմբիևսկին ընկավ հրանոթային կրակոցների տակ։ Ոտքի կանգնեց և կրկին ընկավ։ Նա շոշափեց ծունկը և զգաց, որ այն ամբողջովին արնաշաղախ է։ Կռճտացնելով ատամները՝ նա սկսեց սողալ այն կողմ, որի ուղղությամբ բոլորը վազեցին։ Շուտով Գոլիմբիևսկին սողալով հասավ մինչև թշնամու բունկերը, որն արդեն զբաղեցրել էին 13 վիրավոր դեսանտային զինվոր, և նրանց հետ միասին երկու օր պահեց պաշտպանությունը։ Երրորդ օրը, երկու ոտքով վիրավոր լինելով, նա սողաց դեպի հրթիռային բույնը։ Գոլիմբիևսկին կարողացավ զարմանալի ճշգրտությամբ ուղիղ նշանակետի վրա գցել ռումբը։ Թշնամու փամփուշտը վիրավորեց նրա աջ ձեռքը։ Գոլիմբիևսկին վերադարձավ զինակիցների մոտ։ Ողջ էին մնացել միայն չորսը։ Միայն թեժ մարտի յոթերորդ օրը նրան գտան և տեղափոխեցին հիվանդանոց։ Գելենջիկի հիվանդանոցում բուժզննումից հետո բժիշկն ասաց. «Հարկավոր է անդամահատում։ Դուք համաձա՞յն եք»։ «Ապրել եմ ցանկանում»,- պատասխանեց Գոլիմբիևսկին:-«Сообразительный» կործանիչի նախկին հրամանատար Ս.Ս.Վորկովի մեմուարնեից[4][5][6]։ |
Անատոլի Գոլիմբիևսկին իր գործածությունը շարունակել է չափագիտության համալսարանում, որպես առաջատար ինժեներ, պատրաստել է բազմաթիվ մեխանիզմներ, սարքեր և սարքավորումներ։ Ապրել է մոտ 80 տարի, ունեցել է դուստր, թոռ և ծոռ։
Լուսանկարներ
- Այս լուսանկաում Նախիմյան ուսումնարանի շրջանավարտներն իրենց սպայի գլխավորությամբ պատիվ են տալիս վետերան Գոլիմբիևսկուն։ Լուսանկարը նկարվել է 1989 թվականին մայիսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում։ Լուսանկարի հեղինակը եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1976 թվականի շրջանավարտ Իվան Կուրտովոն։ Արխիվացված 2017-03-28 Wayback Machine