Անաստասիա Կրասովսկայա
Անաստասիա Օլեգի Կրասովսկայա (բելառուս․՝ Анастасія Алегаўна Красоўская, հունվարի 2, 1999, Մինսկ, Բելառուս), բելառուս դերասանուհի, առավել հայտնի է «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» սերիալում Իրինայի դերը մարմնավորելու համար։
Անաստասիա Կրասովսկայա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 2, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մինսկ, Բելառուս |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | մոդել, դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 11460366 |
Կենսագրություն
Ծնվել է 1999 թվականի հունվարի 2-ին Մինսկում, այնտեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է որպես իրավաբան-միջազգայնագետ։ 2017 թվականից աշխատել է մոդելային բիզնեսում։ Ապրել է Չինաստանում։ Դերասանական մասնագիտական կրթություն չունի[1]։
2019 թվականին Կրասովսկայան նկարահանվել է Տիմա Բելոռուսսկու «Վիտամինկա» տեսահոլովակում։ Նրա դերասանական կինոդեբյուտը համարվում է «Գերդա» ֆիլմում գլխավոր դերը, որը դրական արձագանքներ է ստացել մամուլում և մրցանակ է ստացել Լոկառնոյի կինոփառատոնում[2]։ 2022 թվականին Կրասովսկայան խաղացել է կանացի գլխավոր դերը «Բուլտերիեր» սպորտային դրամայում[3]։ 2023 թվականին նա խաղացել է առաջին պլանի դերերից մեկը «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» սերիալում։