Անապատային աղվես
Անապատային աղվեսը (լատին․՝ Vulpes rueppellii), որը երբեմն անվանվում է նաև Ռուփփելի աղվես (գերմանացի բնագետ Էդուարդ Ռուփփելի պատվին) անապատային շրջաններում ապրող աղվես է, որը պատկանում է իրական աղվեսների շարքին։ Հանդիպում է Աֆրիկայի հյուսիսից մինչև Աֆղանստանի և հարավարևմտյան Պակիստանի տարածքում։
Անապատային աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Vulpes rueppellii | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
Արտաքին կառուցվածք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/The_contemporary_land_mammals_of_Egypt_%28including_Sinai%29_%281980%29_Fig._112.png/200px-The_contemporary_land_mammals_of_Egypt_%28including_Sinai%29_%281980%29_Fig._112.png)
Չափսերով շատ փոքր այս աղվեսը ավելի փոքր է սովորական աղվեսից։ Ունի 40-52 սմ մարմնի երկարություն և կշռում է մոտ 1,7 կիլոգրամ։ Ինչպես և մյուս անապատային աղվեսները, այս աղվեսի ականջները նույնպես շատ լայն են։ Պոչը շատ երկար է և ունի համարյա նույն երկարությունը ինչ մարմինը։ Թաթերի շուրջը կան հատուկ մազեր, որոնք օգնում են այս աղվեսին արագ շարժվել ավազի վրայով և չզգալ ավազի տաքությունը։ Մորթին հիմնականում բաց գույնի է, իսկ դեմքի հատվածի և պոչի մազերը՝ ավելի մուգ։ Պոչի ծայրը սպիտակ է։ Անապատային աղվեսը շատ նման է ֆենեկ աղվեսին, սակայն նրանից չափսով ավելի մեծ է։ Անապատային աղվեսի գանգը չափսով ավելի փոքր է և ավելի նեղ։
Վարքը
Անապատային աղվեսները օգտագործում են հոտառական ազդանշաններ իրենց տարածքը ընդգծելու և թշնամիներից պաշտպանվելու համար։ Երբեմն էգ աղվեսները հոտառական ազդանշանները օգտագործում են իրենց ձագերին պաշտպանելու համար։Անապատային աղվեսները իրար հետ շփվում են ձայնային ազդանշաններով։ Նրանք կարող են շան պես հաչալ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4d/The_contemporary_land_mammals_of_Egypt_%28including_Sinai%29_%281980%29_Fig._117.png/200px-The_contemporary_land_mammals_of_Egypt_%28including_Sinai%29_%281980%29_Fig._117.png)
Սովորաբար այս աղվեսները ապրում են 3-15 անդամներից բաղկացած խմբերում, սակայն խմբից հեռանում են ձագեր ունենալու նպատակով։ Յուրաքանչյուր աղվես իր տրամադրության տակ ունի մոտ 50-70 քառակուսի կիլոմետր տարածք և արուներինը ավելի մեծ է քան էգերինը։Անապատային աղվեսները ապրում են իրենց փորած բներում, որոնք հաճախ փոխում են։ Բները փորում են քարերի և ծառերի տակ։Դարերի ընթացքում անապատային աղվեսները ստիպված են եղել տեղափոխվել անապատային տարածքներ պաշտպանվելով իրենցից ավելի մեծ և ուժեղ կարմիր (սովորական) աղվեսներից։Նրանց հիմնական թշնամիները վայրի թռչուններն են՝ տափաստանային արծիվները և եղջրավոր բուերը (բուբո)։
Բազմացումը
Էգ աղվեսի 50-53 օր տևող հղիությունից հետո ծնվում են երկուսից չորս ձագուկ որոնք սնվում են մորական կաթով մինչև ութ շաբաթական դառնալը։ Նրանք ապրում են բների խորքում՝ այդպիսով պաշտպանվելով թշնամիներից։
Սնունդը
Անապատային աղվեսները ամենակեր են և հիմանականում սնվում են միջատներով։ Նրանք որսում են գիշերը։ Կարող են ուտել տարբեր մանր կրծողներ, սողուններ, թռչնի ձվեր և այլն։ Երբեմն հարձակվում են նաև ընտանի կենդանիների վրա։
Տարատեսակները
Հայտնի են անապատային աղվեսի հինգ տարատեսակ՝
- Vulpes rueppellii rueppelli
- Vulpes rueppellii caesia
- Vulpes rueppellii cyrenaica
- Vulpes rueppellii sabaea
- Vulpes rueppellii zarudneyi
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային աղվես» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային աղվես» հոդվածին։ |