Այտանա Սանչես-Խիխոն
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Այտանա Սանչես-Խիխոն | |
---|---|
![]() «Գոյա»-ի 37-րդ մրցանակաբաշխության ժամանակ, 2023 թ․ | |
Ծնվել է | ( 1968-11-05 ) 1968 թվականի նոյեմբերի 5 (տարիք 55) Հռոմ, Իտալիա |
Զբաղմունք | Դերասանուհի |
Տարիներ ակտիվ | 1986-այսօր |
Այտանա Սանչես-Խիխոն դե Անջելիս (իսպաներեն՝ Aitana Sánchez-Gijón de Angelis․ նոյեմբերի 5, 1968(1968-11-05)[1][2], Հռոմ, Իտալիա[1][2]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իսպանա-իտալական դերասանուհի։
Այտանա Սանչես-Խիխոնը ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 5-ին Հռոմում[3] ։ Հայրը՝ իսպանացի Անխել Սանչես-Խիխոն Մարտինեսը և մայրը՝ իտալուհի Ֆիորելլա դե Անջելիսը, դասախոսներ էին[4]։ Հայրը գեներալ Ֆրանկոյի իշխանության տարիներին աքսորվել էր Իսպանիայից։ Ծնողներն իրենց աղջկան Այտանա են կոչել [5] իսպանացի բանաստեղծ Ռաֆայել Ալբերտիի դստեր անունով.[4][6] Վերջինս Այտանա Սանչես-Խիխոնին մի քանի ոտանավոր է նվիրել նրա ծննդյան օրը[4]։ Ընտանիքը տեղափոխվել է Մադրիդ, երբ Այտանան 1 տարեկան էր[6]։
Սանչես-Խիխոնը հեռուստատեսությունում իր դեբյուտը որպես դերասանուհի կատարել է 16 տարեկանում, երբ դեռ սովորում էր դպրոցում․ Segunda enseñanza սերիալում մարմնավորել է լեսբուհի դեռահաս Սիսիին[4][7][8]։ Կինոյում նրա նորամուտը կայացել է Romanza final ֆիլմում (1986 թ.)[9]։
Այտանայի բեկումնային դերասանական աշխատանքը Էլենայի դերն էր 1989 թվականին նկարահանված Bajarse al moro ֆիլմում, որը լայն ճանաչում ու համբավ բերեց նրան[10][11]։
Իսպանական կինոյում ճանաչում ձեռք բերած Սանչես-Խիխոնն առաջին անգամ միջազգային հանրությանը հայտնի դարձավ «Զբոսանք ամպերի մեջ» ֆիլմում (1995) մեքսիկա-ամերիկացի խաղողագործի հղի և լքված դստեր՝ Վիկտորյա Արագոնի կերպարի մարմնավորումով։
Միջազգային կինոաստղի իր համբավը նա ամրապնդել է՝ տպավորիչ դերակատարումներով հանդես գալով Մանուել Գոմես Պերեյրայի « Բերնեբերան» (1996), Բիգաս Լունայի «Սպասուհին Տիտանիկի վրա» (1997), Խայմե Չավարիի « Sus Ojos Se Cerraron» (1998) և այլ ֆիլմերում։
1998-ից 2000 թվականներին Այտանան եղել է Իսպանիայի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի նախագահը[12] ։
2000 թվականին անվանի դերասանուհին ընդգրկվել է Կաննի հեղինակավոր կինոփառատոնի ժյուրիի կազմում։
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ | Ref. |
---|---|---|---|---|
1986 | Romanza final (Gayarre) | Ալիսիա Խովեն | Կերպարի հին տարբերակը մարմնավորել է Սիդնի Ռոմը։ | [13] |
1988 | Jarrapellejos | Իզաբել | [14] | |
1989 | Bajarse al moro | Էլենա | [11] | |
El mar y el tiempo (Ծովն ու ժամանակը) | Մեր | [15] | ||
1990 | The Monk / Վանականը | Սոր Ինիես | [16] | |
1993 | Havanera 1820 | Ամելիա Ռոյգ | [17] | |
1993 | El laberinto griego (Հունական լաբիրինթոսը) | Բեռնադետա | [18] | |
El pájaro de la felicidad (Երջանկության թռչունը) | Նանի | [19] | ||
1995 | La ley de la frontera (Սահմանի օրենքը) | Բարբարա | [20][21] | |
Boca a boca (Բերնեբերան) | Ամանդա | [22] | ||
A Walk in the Clouds / Զբոսանք ամպերում | Վիկտորյա | [23] | ||
La leyenda de Balthasar el castrado | Մարիա դե Լոֆրեդո | [16] | ||
1997 | La femme de chambre du Titanic (Սպասուհին Տիտանիկի վրա) | Մարիա | [24] | |
1997 | Love Walked In | Վիկի | [25] | |
1998 | Sus ojos se cerraron y el mundo sigue andando (Տանգոները երկուսի համար են) | Խուանիտա | [26] | |
1998 | Yerma | Երմա | [27] | |
1999 | Volavérunt | Դքսուհի Ալբա | [28] | |
1999 | Celos (Jealousy) | Կարմեն | [29] | |
2001 | Mi dulce (Քաղցրիկս) | Անխելա | [30] | |
Hombres felices (Բախտավոր տղամարդիկ) | Անա | [31] | ||
2003 | Io non ho paura (Չեմ վախենում) | |||
2004 | Մեքենավարը | Մաիա | [32] | |
2004 | La puta y la ballena (Պոռնիկն ու կետաձուկը) | Վերա | [33] | |
2006 | Animales heridos | Կլաուդիա | [34] | |
2006 | The Backwoods | Իզաբել | [35] | |
2007 | La carta esférica (película) (Ծովային քարտեզ) | Տանխեր Սոտո | [36] | |
2007 | Oviedo Express | Անա Օսորես (La regenta) | Սանչես-Խիխոնը Անա Օսորեսի դերի կատարմամբ դեռ հանդես է գալիս La regenta-ում։ | [37][38] |
2008 | Parlami d'amore (Ինձ հետ սիրուց խոսիր) | Նիկոլա | [39] | |
2009 | Սառնամանիքը (La escarcha) | Ռիտա | [40] | |
2011 | Gli sfiorati (Drifters) | Վիռնա | [41] | |
2011 | Maktub | Բեատրիս | [42] | |
2014 | El club de los incomprendidos (The Misfits Club) | Մարա | [43] | |
2018 | Thi Mai, rumbo a Vietnam | Էլվիրա | [44] | |
2020 | La cinta de Alex | Վերա | [45] | |
2021 | Madres paralelas (Զուգահեռ մայրեր) | Թերեզա Ֆեռերաս | [46] | |
2022 | La jefa (Նրա հսկողության ներքո) | Բեատրիս | [47] | |
2023 | Que nadie duerma (Ուր որ է՝ մի բան կկատարվի) | Ռոբերտա | [48] |
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ | Ref |
---|---|---|---|---|
1986 թ․ | Segunda enseñanza | Սիսի | [49] | |
1992 թ․ | Էլ Կիխոտ դե Միգել դե Սերվանտես | Դորթտեա | [16] | |
1995 թ․ | La regenta | Անա Օսորես | [37] | |
2015 թ․ | Թերեզա | Դոնյա Խիմենա | Հեռուստաֆիլմ | [50] |
2017 թ․ | Conquistadores: Adventvm | Իզաբել դե Կաստիլիա | Վավերագրական շարք | [51] |
2017–19 թթ․ | Velvet Colección | Դոնյա Բլանկա | Կրկնվող դեր. 1–3-րդ եթերաշրջաններ | [52][53] |
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Առաջադրված աշխատանքը | Արդյունքը | Ref. |
---|---|---|---|---|---|
1996 | Դերասանների միության մրցանակ | Գլխավոր դերի լավագույն կատարում (TV) | La regenta | Հաղթանակ | [54] |
1996 | 46th Fotogramas de Plata | Լավագույն հեռուստադերասանուհի | Հաղթանակ | [55] | |
1997 | 47th Fotogramas de Plata | Թատրոնի լավագույն դերասանուհի | La gata sobre el tejado de zinc caliente | Հաղթանակ | [55] |
1999 | Սան Սեբաստիանի կինոփառատոն | Արծաթե խեցի՝ լավագույն դերասանուհուն | Volavérunt | Հաղթանակ | [56] |
2016 | 66th Fotogramas de Plata | Թատրոնի լավագույն դերասանուհի | Medea | Հաղթանակ | [55] |
2017 | 67th Fotogramas de Plata | Թատրոնի լավագույն դերասանուհի | The Rose Tattoo | Հաղթանակ | [57] |
Դերասանների միության մրցանակ | Թատրոնի լավագույն դերասանուհի | Առաջադրված | [58][59] | ||
2021 | 71st Fotogramas de Plata | Թատրոնի լավագույն դերասանուհի | Juana | Առաջադրված | [60][61] |
2022 | Feroz մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի | Parallel Mothers | Հաղթանակ | [62] |
Գոյա կինոմրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Առաջադրված | [63] | ||
Platino մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հաղթանակ | [64] | ||
2024 | Feroz մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի | Something Is About to Happen | Առաջադրված | |
Դերասանների միության մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Առաջադրված |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այտանա Սանչես-Խիխոն» հոդվածին։ |
|