Այշե Էրզան
Այշե Էրզան (թուրքերեն՝ Ayşe Erzan, 1949, Անկարա, Թուրքիա), թուրք տեսական ֆիզիկոս։ Թուրքիայի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Այշե Էրզան թուրքերեն՝ Ayşe Erzan | |
---|---|
Ծնվել է | 1949 Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան |
Հաստատություն(ներ) | Ստամբուլի տեխնիկական համալսարան, Միջինարևելյան տեխնիկական համալսարան, Feza Gürsey Institute?, International School for Advanced Studies?, Գրոնինգենի համալսարան, Մարբուրգի համալսարան, Պորտուի համալսարան և Ժնևի համալսարան |
Անդամակցություն | Եվրոպական ակադեմիա[1] |
Ալմա մատեր | Բրին Մոր քոլեջ և Սթոնի Բրուքի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
Այշե Էրզանը ծնվել է 1949 թվականին Անկարայում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլում, այնուհետև սովորել ԱՄՆ-ի Բրին Մար քոլեջում, 1970 թվականին ստացել բակալավրի աստիճան, 1976 թվականին Սթոնի Բրուքի համալսարանից ստացել է ֆիզիկայի դոկտորի աստիճան[4][5]։
Անկարա վերադառնալով՝ Միջինարևելյան տեխնիկական համալսարանում եղել է ֆիզիկայի ամբիոնի անդամ, 1977 թվականին միացել է Ստամբուլի տեխնիկական համալսարանին։ Այդ ժամանակահատվածում նաև ներգրավված է եղել խաղաղության և կանանց շարժումների մեջ[6]։ 1980 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջումից հետո հեռացել է երկրից[4]։ 1981-1990 թվականներին աշխատել և դասավանդել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում ու համալսարաններում։ 1981-1982 թվականներին աշխատել է Ժնևի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում, 1982-1985 թվականներին՝ Պորտուգալիայում եղել է Պորտոյի համալսարանի այցելու դոցենտ, 1985-1987 թվականներին Մարբուրգի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում Ալեքսանդր ֆոն Հումբոլդ հիմնադրամի կրթաթոշակառու, 1987-1990 թվականներին կարճ ժամանակահատված Տրիեստի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնում եղել է հետազոտող գիտնական, նախքան 1990 թվականին Ստամբուլի տեխնիկական համալսարան վերադառնալը։ Հետազոտական աշխատանքները շարունակում է Ֆեզա Գուրսեի ինստիտուտում[6]։
Էրզանը 1995 թվականին դարձել է Թուրքիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1997 թվականին՝ իսկական անդամ։ Նույն տարում արժանացել է TÜBİTAK-ի (Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտական խորհուրդ) գիտական մրցանակի, 2003 թվականին՝ «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակի, 2009 թվականին՝ Ռամալ մրցանակի։ Գիտությունների համաշխարհային ակադեմիայի անդամ է[7], Journal of Statistical Physics և European Physical Journal B խմբագրական խորհրդի անդամ[6]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ayşe Erzan at Istanbul Technical University