Այշենուր Իսլամ

թուրք քաղաքական գործիչ

Այշենուր Իսլամ (թուրքերեն՝ Ayşenur İslam, հունվարի 16, 1958(1958-01-16), Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։

Այշենուր Իսլամ
 
Կուսակցություն՝Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝Գազի համալսարան, Անկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ, Kadıköy Anadolu Lisesi? և Անկարայի համալսարան
Գիտական աստիճան՝փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և գրող
Ծննդյան օրհունվարի 16, 1958(1958-01-16) (66 տարեկան)
ԾննդավայրՍկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա

Կենսագրություն

Ծնվել է Մեհմեթ և Ջահիդա Իսլամների ընտանիքում։ Ուսումնասիրել է թուրքական գրականություն Անկարայի համալսարանում, այնտեղ էլ մագիստրոսի աստիճան է ստացել։ Ունի փիլիսոփայության դոկտորի աստիճան, որը ստացել է Գազի համալսարանում[1][2][3]։

Աշխատել է Անկարայի, Քըրըքքալեի և Բաշքենդի համալսարաններում[1][3]։ Գրել է 10 գիրք և շուրջ 40 հոդված[2]։

2011 թվականին Սաքարյայի մարզից ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի անդամ՝ Արդարություն և զարգացում կուսակցության կազմում[4]։

2013 թվականի դեկտեմբերի 26-ին նշանակվել է ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆաթմա Շահինին[1][5][6][7][8]։

Ամուսնացած է։ Ունի մեկ երեխա[1][3][4]։

Ծանոթագրություններ