Ամրիշ Պուրի

Ամրիշ Պուրի (հինդի՝ अमरीश पुरी, անգլ.՝ Amrish Lal Puri, հունիսի 22, 1932(1932-06-22)[1][2], Ձալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 12, 2005(2005-01-12)[2], Մումբայ, Հնդկաստան[3]), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան։ Հնդիկ հայտնի այն դերասաններից մեկը, որի դերերը միշտ չար են եղել։ Կինոյում նկարահանվել է 30 տարուց ավելի (առաջին դերը կատարել է 1970 թվականին, իսկ վերջինը 2006 թվականին է լույս տեսել)։ Դերասանի ֆիլմագրության մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, սակայն ըստ տարբեր աղբյուրների, ֆիլմագրությունը կարող է հասնել 275-ից մինչ 400 ֆիլմ։ Նկարահանվել է Բոլիվուդում, Թոլիվուդում, Կոլիվուդում, այն ֆիլմերով, որտեղ խոսում են կաննադա լեզվով, ինչպես նաև Հոլիվուդում։ «Filmfare Awards երկրորդ պլանի լավ տղամարդու դերի համար» մրցանակի եռակի դափնեկիր (1986, 1997, 1998

Ամրիշ Պուրի
հինդի՝ अमरीश पुरी
Ծնվել էհունիսի 22, 1932(1932-06-22)[1][2]
ԾննդավայրՁալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհունվարի 12, 2005(2005-01-12)[2] (72 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ամրիշ Պուրին ծնվել է Փենջաբյան ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Ջալանդհարից ոչ շատ հեռու։ Ծնվել է միջին բարեկեցություն ունեցող ընտանիքում, որտեղ, բացի իրենց կար ևս չորս երեխա։ Նա ավարտել է Շիմլայի հումանիտար արվեստի քոլեջը, որը գտնվում է Հիմաչալ-Պրադեշ նահանգում, ապա ավարտել է տեղի համալսարանի քաղաքատնտեսական բաժինը, և 20 տարի աշխատել է Մումբայի աշխատանքի նախարարությունում՝ Ինդիրա Գանդիի մոտ։

Դեռ դպրոցական տարիներին նրան հետաքրքրում էր ֆիզիկան, քիմիան, նվագում էր ֆլեյտա, զբաղվում լուսանկարչությամբ։ Մանկուց երազել էր խաղալ թատրոնում և կինոյում։

Թատրոնում իր կարիերան

Առաջին վերապատրաստումները եղել են Աբրահիմա Ալկազիի թատերախմբում, Ազգային դպրոցի դրամատիկական թատրոնում, որից հետո ռեժիսոր, սցենարիստ, թատերագիր Սատիյադև Դյուբեյը իրեն ընդունում է իր Փրիտհվի անվանումով թատրոնը, որտեղ, ինչպես նաև «Thistar Unit» թատրոնում նա խաղաց երկար տարիներ։ Նա խաղացել է այդ թվում Ս. Դյուբեյի երգով ստեղծված «Տեսարանը կամրջից» թատերախաղում, Արթուր Միլլերի «Սկապինայի հնարքներ» թատերախաղում և այլ ներկայացումներում։

Սովորել է տեղի երաժշտության ակադեմիայում։ 1968 թվականին նա ստացել է իր առաջին թատերական մրցանակը։ 20-րդ դարի 60-ական թվականներին, նա դարձավ Հնդկաստանի թատրոնի առանցքանի դեմքերից մեկը և «Մումբայի թատրոն» խմբի մշտական անդամ։ Բացի այդ, ի շնորհիվ իր հատկանշական և հեշտ ճանաչելի ձայնի, նա շատ տարիներ աշխատել է ռադիոյում և գովազդային ընկերություններում։

Կինոյում իր կարիերան

Ըստ հնդկական կոմերցիոն կինոասպարեզի, նա կինոյում նկարահանվել է ուշ՝ առաջին եթերը եղել է 38 տարեկանում, երբ շատ հնդիկ դերասաններ արդեն ավարտել էին իրենց ֆիլի կարիերան։ Ֆիլմերով զբաղվել է 1970 թվականից։ 1971 թվականին նկարահանված նրա առաջին նշանակելի ֆիլմը «Ռեշմա և Շերա»-ն է։

Հնդկական կոմերցիոն կինոասպարեզում նա միշտ խաղացել է որպես խելացի, խորամանկ և անվախ չարագործի դերեր։ Կինոյում նրա առաջին հաջողությունը «Մենք հինգով» ֆիլմն է, որտեղ նա խաղում էր զամինդարիի դեր։ Այդ ֆիլի ռեժիսորն էր Բապուն։ 1986 թվականին, իր նկարահանված «Անմեղ զոհ» թատերախաղը արժանացավ «Filmfare Award երկրորդ պլանի լավ տղամարդու դերի համար», որից հետո բազմիցս արժանացել է այլ պարգևների և՛ այս ֆիլմի, և իր նկարահաված այլ ֆիլմերի համար։ Բացի այս, նրան մեծ հանբավ է բերում «Միսթեր Հնդկաստան» ֆիլմը (1987), իսկ Մոգամբո դերը իրեն երկար տարիներ շնորհեց յուրօրինակ տիտղոս։

Նկարահանվել է «Կինոյին զուգահեռ» ֆիլմում (լուրջ իրատեսական կինոթատրոն, արվեստի տուն)։

Նրա գունագեղ «Ոճրագործ»-ը հոլիվուդյան արտադրողների կողմից աննկատ չի մնացել։ 1984 թվականին էկրան բարձրացավ Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը», որտեղ Ամրիշ Պուրին փայլուն խաղաց հզոր բացասական կերպարի դերը։

Մահ

Մահացել է 2005 թվականի հունվարի 12-ին։ Մահվան պատճառը ուղեղի արյունազեղումն էր, որն առաջացավ վիրահատությունից հետո։

Դեռ երկու տարի առաջ իր ինքնակենսագրության մեջ սկսել էր գրել իր մահվան մասին, սակայն չհասցրեց ավարտել։ Գիրքը արդեն վերջացված էր, և լրագրող Ջոթի Սաբհարվալը իր դերասան որդու Ռաջիվի հետ, Ամրիշ Պուրիի կյանքի կարևոր դրվագները տպագրեց 2006 թվականին՝ «Կյանքի օրենք» (անգլ.՝ The act of life) պարբերականում։

Ընտանիք

  • Նիհալա Չանդա Պուրիի ընտանիքում ապրում էին հինգ երեխա. չորս որդիներ՝ Չաման, Մադան, Ամրիշ, Հարիշ և դուստր՝ Չանդրականտա։ Ամիրշը ընտանիքի չորրորդ որդին էր։
  • Ամիրշի ավագ եղբայրները՝ Չամանն ու Մադանը, ևս որոշ չափով կապ ունեին ֆիլմերի հետ, իսկ Մադան Պուրին հայտնի է իր նկարահանված ֆիլմերով։
  • 1957 թվականի հունվարի 5-ին, Ամրիշը ամուսնանում է Ուրմիլե Դիվերկալի հետ (1957-2005)։ Նրա կինը ոչ մի կապ չուներ ո՛չ թատրոնի, և ոչ էլ կինոյի հետ։ Նրանք երկուսն էլ տարբեր կաստերից են, դրա համար էլ երկուսի ծնողները մինչև վերջին պահը դեմ էին նրանց ամուսնությանը։ Ունեցել են երկու երեխաներ. Ռաջիվ որդին (ամուսնացած է, մասնագիտությամբ նավաստի և գործարար), Նամրատա դուստրը (ամուսնացած է, մասնագիտությամբ բժիշկ է)։ Ինչպես նաև ունեցել են չորս թոռներ. երեք տղա, մեկ աղջիկ (երկու երեխա ունեցել է Նամրատան, երկու երեխա՝ Ռաջիվը)։

Ֆիլմագրություն

1970-ականներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակ անվանումԴեր
1970Պատերազմ և սերPrem PujariՋերրի
1971Aahat - Ek Ajeeb Kahani
1971Shantata! Court Chalu Aahe
1971ԻրարանցումHulchulդատավոր
1971Ռեմշա և ՇերաReshma Aur SheraՌեհմատ Խան
1973ԱնտառKaaduՉանդրե Գովդա
1973Ոսկե ձեռքերSone Ke Haath
1973Hindustan Ki Kasam
1975Գիշերների ավարNishaantԱվագ ղեկավար
1975Ճաղերի հետևումSalaakhenվարպետ
1976ԱրթնացումManthanՄիշրաջի
1977Պատիվ և հավատImmaan DharamԴխարամ Դայլար
1977Բհումիկա (Ծանր դեր)Bhumika: The RoleՎինայյակ Քալե
1977Sat Sri Akal
1977Gyaniji
1977Ալի-Բաբա և ՄարջինաAlibaba MarjinaaՋաբբար
1978Պալատական ինտրիգների գերության մեջBandieԱնանդ
1978ԸնծաKonduraԲխայրավմուտի / Քոնդուրա
1979Hamare Tumhare
1979Անհայտ թշնամիJaani Dushmanառևանգող
1979NaiyyaՓանալալ
1979Sawan Ko Aane DoՉանդրիկիի հայր
1979ԼակխանLakhan

1980-ականներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակ անվանումԴեր
1980Chann PardeseeՋոգինդեր Սինգh
1980Վիրավորի ճիչըAakroshդատավոր Դուշանե
1980Դարի ընկերQurbaniՌակկա
1980ԽորությունGehrayeeՏանտրիական մոգ
1980Մենք հինգովHum PaanchՎիր Պրատապ Սինգh, ղեկավար
1980Patthar Se TakkarԱնանդի բժիշկ
1980Maan AbhimanՄատխուրապասադ Չուդխորի
1981ՄարդասպանKrodhiՄադխավան
1981ՃակատագիրNaseebԴոն
1981Մեր դարաշրջանKalyugՔիշան Չանդ
1981Անհայտ մահBe-ShaqueԳոպալ
1981Nai Imarat
1982Apna Bana Lo
1982ԱնհանգստությունAshantiռաջա Բախադուր Սինգh
1982ՍովորաբարAadat Se MajboorԱնգիհորի / Ջոգինդեր Սինգh
1982ՇակտիShaktiՋեյ Քեյ Վերմա
1982ԳանդիGandhiՔհան
1982ԱմենակարողVidhaataՋագավար Չոուդհարի
1982Main Intequam LoongaԳովարդհան Դաս «Ջեյ Դի»
1982Ջոնի, ես սիրում եմ քեզJohny I Love YouՍալիմ Սինգh
1982ՀաղթողըVijetaՎարգհիսի գլխավոր հրահանգիչ
1983ՔաջըNishaan
1983ԲեռնակիրCoolieՋոն դե Քոստա
1983ԿիսաճշմարտությունArdh SatyaՖաուժդար Վերանկալ
1983ՀանդիպումHaadsaaՌ. Կ. Չակրավատկի
1983ԳերինHeroփաշա
1983Շուկայական տարածքMandiԴերվիշ
1983Կույր օրենքAndhaa KanoonՄիսթեր Ռամ Գուպտա
1984Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարըIndiana Jones and the Temple of DoomՄոլա Ռամ
1984ՋահMashaalՍ. Կ. Վարդխան
1984Insaaf Kaun KaregaԲխանուպրատապ
1984ԳանգվաGangvaa(Հատուկ հրավեր)
1984Դաժան աշխարհDuniyaԲալվենտ Սինգh Քալրա
1984Ինչպես երեք հրացանակիրJagirԼաքհան Սինգh
1984ՁայնըAwaazՄուլչանդ Մալհոդխա
1984Սուտ և ճշմարտությունJhutha SachԲլուր
1984Ծնողական երդումKasam Paida Karne Wale Kiուդաբխան Սինգh
1984Yeh DeshԴհալիա
1984PartyԲժիշկ
1984Zakhmi SherՍվամի Քաշիթանթ Սինգh
1985Անցյալի արտացոլումAaj Ke SholeyԲալբիր Գուպտա
1985MohabbatՉաուդհարի
1985ԱմենակարողZabardastԲալրամ Սինգh
1985Անմեղ զոհMeri JungԻ. Դ. Տհարկրան
1985ԸնդարմացումAghaatՉակրադև
1985KarmyudhՍոխանլալ Պուրի
1985Patthar DilՌանա Սուրաջբխան Սինգh
1985Paisa Yeh PaisaՋուգալ
1985Teri Meherbaniyanտխակար Վիջայ Սինգh
1985Դատի ժամըPhaansi Ke BaadԴամոդար Սետխ
1986Pyar Ho GayaՍապնիի հայրը
1986Kaanch Ki DeewarԲխուպ Սինգh
1986Քո հետ միասինAap Ke SaathՓերշա
1986Սուլթան (Սուլթանի Սեփականություն)SultanatՌազոուլի ալ-Ջաբեր ալ-Նասիր
1986ԽիզախըJanbaazՌանա Վիկրամ Սինգh
1986BegaanaԱ. Պ. Լալլ
1986ՕվկիանոսSamundarՆար Սինգh
1986Asli NaqliԴուրջան Սինգh
1986Եվս մեկ հաղթողEk Aur SikanderՇարհան
1986Tamas (մինի սերիալ)
1986Dosti Dushmani
1986Ricky
1986Mera Dharamտրակտուր Դիգվիջեր Սինգh
1986Կախարդական ադամանդ (ֆիլմ 1)NaginaԲխայտոն Նատխ
1986Ամեն մեկ ունի իր ճակատագիրըNaseeb Apna ApnaԲհիմ Սինգh
1987LohaՇեր «Շերա» Սինգh
1987DadagiriԲխանտուրապ Սինգh
1987Madadgaar
1987Պարիր, պարիրDance Danceպարոն բահադուր Սինգh
1987Միսթեր ՀնդկաստանMr IndiaՄոգամբո
1987Վրեժի որոնումHawalaatսեթ Դհարմ Դաս
1987Փողոցային հետքերSadak ChhapԴխարհամդաս
1987Պատվի պարտքParam DharamՇամշերա
1987Sher Shivaji
1987Jawab Hum Dengeսեթ Դխարանջ
198710 000 պարգևInaam Dus Hazaarկապիտան Ս. Պ. Սինգh
1987Ես տալիս եմ սիրտDil Tujhko DiyaՄոխլա
1988Մենք հրեշտակներ չենքHum Farishte NahinՊաշուրտամ Դաս / Դին Դայալ
1988ԺառանգորդներWaarisԴուլա Ք. Սինգh
1988Սիրո թշնամինMohabbat Ke DushmanՇանբազ Խան
1988ԿոմանդոսCommandoՄարսելոնի
1988ՀրաժեշտներRukhsatՋագդիշ Չոպրա
1988Janam Janamտխակու Բալբիր Սինգh
1988ԲարեհոգիDayavanտեսուչ Ռաթան Սինգh
1988Khoon Bahaa Ganga Mein
1988Aakhari PoratamԱնանտանանդա Սվամի
1988Kaun Jeeta Kaun Haara
1988Գանգա, Ջամդա, ՍարասվատաGangaa Jamunaa Saraswathiտրակտուր Խասրաջ Սինգh
1988ԴավադրությունSaazishԴիվան
1988Մեր դինաստինանHamara KhandaanՉանդա պրակաշ Սինգh
1988ՍիրոտաYateemՓուկխիլ «Դադհու» ավազակ
1988Մահացու մարտMar MitengeԱջիտ Սինգh
1988ՇահենշահShahenshah(նշված չէ)
1989Նետելու զանգJurratՔամա
1989Ես գտել եմ իմ տեղը այս կյանքումMil Gayee Manzil Mujhe
1989Suryaa: An AwakeningԳանգատհար Չաուդխարի
1989Երկու բանտարկյալDo QaidiՔեյ Քեյ
1989Իր պատքի համարFarz Ki JungՋայ Քիշին «Ջեյ Քեյ»
1989ԿվարտալIlaakaՆագար
1989Ուուցչի տղաDaataԳապալդաս / Ջեյ դի Սերանգ
1989Na-InsaafiԲիլա
1989Երեք զայրացած տղամարդիկTridevԲյուդջանգ / Բհայրավ Սինգh
1989ՀատվածBatwaraՀանուման Սինգh
1989Արյունոտ հաշիվHisaab Khoon KaՌանվիր Փուշպ
1989ՀրաշագործJaadugarՄահաբրախու Ջագաստագար Չինտամանի
1989Aag Se KhelengeԶակհան
1989Mera Farz
1989Tujhe Nahin Chhodunga
1989Nafrat Ki AandhiՉանդիդաս Խարուրա
1989ԴատապարտելMujrimՔհան
1989Ռամը և ԼահանըRam LakhanԲիշաբեր Նատ
1989Կախարդական ադամանդ (ֆիլմ 2)Nigahen: Nagina Part IIԲհայրոն Նատ (նշված չէ)

1990-ականներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակ անվանումԴեր
1990Kondaveeti DongaԳադրա
1990Haatim Tai
1990Naaka BandiՄանղալ Սինգh / Սանթհալ
1990Jagadeka Veerudu AttilokasundariՄահադրաստա
1990Կապույտ գետըGhayalԲալվանտ Ռեյ
1990Իրական ԱրջունAaj Ka ArjunՏխակուր Բհուպենդրա Սինգ
1990Doodh Ka KarzՉհոտեյ Տակուր Ռաղուվիր Սինգ
1990Kaaranama
1990Qayamat Ki Raat
1990TejaaJarahwar
1990Jeene DoՏհակուր Սեր Բահադուր Սինգ
1990Կայսեր ճակատագիրMuqaddar Ka BadshaahՎիկրալ Սինգ
1990Քիշին և ՔանխանյաKishen Kanhaiya
1990Աջուբա սև արքայզնըAjoobaՎազիր Է-Ալլա
1991Շիվայի երրորդ աչքըTrinetraմիսթեր Սանգխանիա
1991ՄիայնակությունJigarwalaԴուրջան Սինգ
1991Iraada
1991Անանուն թագավորBenaam BadshaՋայկալ
1991Ըստ ջունգլիի օրենքներիShikari: The HunterՆախար Սինգh
1991ԱռևտրականըSaudagarՉունիայա
1991Aditya 369Ռաջա Վարմա
1991Դժվար ընտրությունDharam SankatՋագիրա
1991Փշեր և վարդերPhool Aur KaanteՆագեշվար
1991ThalapathiԿալվիդհան
1991Kohraam
1991Mast KalandarՌաջա Սահաբ
1991Aadmi Aur Apsara
1991ՊաշտպանըNumbri AadmiՌանա
1992Ես քեզ սիրում եմI Love You
1992Արտադրության կշեռքներVanshՎիլասրաո Չաուդհարի
1992Երեք զայրացած տղամարդիկ (ֆիլմ 2)VishwatmaԱզղար Ջուրհադ
1992Կյանքը - դրամակն խաղZindagi Ek JuaaԲհալա
1992Խենթ սերDeewanaՋխիրենդա Պրատապ
1992Ճանապարհորդություն ոչ մի տեղTahalkaգեներալ Դոնգ
1992MuskurahatԳոպիչանդ Վերմա
1992Ashwamedham
1992Ժամանակի մեքենաTime Machine
1992Լեգենդ Ռամե արքաորդու մասինRamayana: The Legend of Prince RamaՌավանա
1993Անկոտրելի ոգիDivya ShaktiՏաու
1993ՎկանDamini - LightningԻնդռայիտ Չադհա
1993GardishՊուրսհօտամ Կաշհինատ Սաթհե
1993Տարբեր ճակատագրերSuraj Ka Satvan GhodaՄահեսար Դալալ
1993ԿունդանKundanՏխակուր Շամշեր Սինգ
1993Սեր՝ Աստծո պարգևSangramՏխակուր Սուրաջբհան Սինգ Կանվար
1994Արյունալի գոտեմարտElaanՌամականտ Չաուդհրի
1994Ամենաառաջին սերըPehla Pehla PyarՀուկում Սինգ
1994Droh KaalՊատհակ
1994TejasviniԼալա Խուրանա
1994Maha Shaktishaali
1994ԱմենակարողըParamaatmaՉաուդրի Ռուդրանայան
1995Կարան և ԱրջունKaran Arjunտխակուր Ջորդան Սինգh
1995Jai VikraantaՏխակուր Ջասվանտ Սինգհ
1995ՄարտադաշտMaidan-E-JungՏխակուր Ռանվիր Սինգհ 'Դաատա Գուրու'
1995Հանելուկային սերPremՎանրաջա
1995Ընտանիք և օրենքHulchulShobraj
1995Дорогая, это ИндияOh Darling Yeh Hai IndiaԴոն Կիխոտ
1995ПодставленныйGundarajոստիկանության քննիչ
1995Չգողացված հարսնացունDilwale Dulhania Le JayengeՉաուդխարի Բալդեև Սինգh
1995Ճշմարտության ճանապարհըHaqeeqatՇիվչարան
1995Սուրբ մեղսակիցըPaappi DevataaՌատան Սեթհ
1995Որդիական պարտքKartavyaՏխակուր Ուգրանարայան Սինգհ
1996VijetaՋադիշ Չաուդհարի
1996Թեժ գոտեմարտTu Chor Main SipahiՏխակուր Գաջենդրա Սինգհ
1996Sikander
1996Հանցագործի սերըJeetԳաջրաջ Չուդհարի
1996ՁերբակալությունDiljaleԴարա
1996BeqabuԱմրիտալ Բաքշի
1996ՀուսահատությունGhatak: LethalՇամբու Նաթ
1996Kala PaniՄիրզա Խան
1996ՀոգիJaanոստիկանության կոմիսար Սուրիադև Սինգհ
1996Սարդարի ԲեգումSardari BegumՀեմրաջ
1997Խաղացող №1Khiladi No 1
1997Անխոս սերKoylaռաջա
1997Նախկին ընկերներըMahaanta: The FilmՍեթ. Կեդար Նաթ
1997ԱրդարադատությունTarazuԱպպա Ռաո
1997Խաբված հույսերPardesԿիշոր Լալ
1997Մորաքույր 420Chachi 420Դուրգապրասադ Բհարդվայ
1997Dhaal: The Battle of Law Against Lawօդաչու բաբա
1997Հիմալայների զինվորըHimalay PutraՄալոտրա, Սիմայի հայրը (հատուկ հրավեր)
1997Դառը ճշմարտույթունItihaasԲալվանտ
1997Երկրի կանչըVirasatՌաջա Տխակուր
1997ԱրդարադատըNirnayak
1998Sham GhanshamԲհիմ Սինգհ
1998Ճաղերի հետևումSalaakhenՋասպալ Ռանա
1998Որդու վրեժըBaroodMr. Սինգհալ
1998Մի' կռռաJhooth Bole Kauwa KaateՄիսթր Աբհյանկար
1998Հարսանիքի պատրաստությունDoli Saja Ke RakhnaՋոջո Պինտո
1998Վրեժ և օրենք (ֆիլմ 2)China Gateգնդապետ Կևալ Պուրի
1998Ադամանդների ոսորդներըDhoondte Reh Jaaoge!ձայն
1999Կարմիր պադիշահLal BaadshahՏխակուր Դհայալ Սինգհ
1999ՑանկությունAarzooԴայաշանկար
1999ԿոպտությունZulmiԲալրաջ Դութ
1999Jai Hindգնդապետ Մոհանդաս
1999Սիրո ռիթմըTaalՋագմոհան Մետա
1999ԲադշահBaadshahՍուրաժ Սինգհ Թափեր
1999ԸնկեցիկըGairՕբերոյ
1999Ատրճանակի փողի տակThakshakՆահար Սինգհ
1999Kaala SamrajyaԿալկեշվար Սինգհ

2000-ականներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակ անվանումԴեր
2000Պատահական սպանությունBadalոստիականության կոմիսար Ռանջիտ Սիգնխի օգնական
2000Մի քանի բառ սիրո մասինDhaai Akshar Prem KeՅոգվենդրա «Յոգի» Գրեվալ
2000ՍիրահարներրըMohabbateinԳեներալ-մայոր Խաննա
2000Shaheed Uddham Սինգh: Alais Ram Mohammad Սինգh AzadԼուսավոր ածանց
2001On Wings of FireՆիհավանդ
2001Զուբեյդա (ֆիլմ)ZubeidaaՍուլեյման
2001ՑենզորCensorՊանդիտ Շիվ Պրասադ
2001Ուրիշ երեխաChori Chori Chupke ChupkeԿայլաշտայ Մալհոտրա
2001Սիրո հմայքMujhe Kucch Kehna HaiԲալրամ Սինգh
2001ՓախստականներGadar: Ek Prem Kathaմայոր Աշրաֆ Ալի
2001Հաճելի հիշողություններYaadein...Ջագդիշ Կումար մալհոտրա
2001ՂեկավարNayak: The Real Heroբալրաջ Չաուխան (գլխավոր նախարար)
2002Առավել սարսափելի ոճրագործըBadmash No.1
2002Ատելությունից մինչև սերBadhaai Ho Badhaaiնախարար Չադդխա
2002Հավերժական արժեքներShararat
2002Baba
2002ԱնիծելJaani Dushman: Ek Anokhi KahaniՍադհու
2002Հարազատ արյունRishteyՅաշպալ Չահուդհարի
2003Ինչ բարդ է խոստովանել սերըKhushiՎիր Բհադրա Սինգh
2003Հուշերից (հերոս)The Hero: Love Story of a SpyԻշակ Խան
2003ԾուղակումJaal: The Trapմայոր Ամրիշ Կաուլ
2003Out of ControlՋատտա Սինգh Բեդի
2003Dil Pardesi Ho GayaaՍարֆարոզ Խան
2004SuryaՏհակուր
2004Ոստիկանական պատմությունPolice Force: An Inside Storyմիսթեր Պանդե
2004ԴաստիարակDevԳլխավոր նախարար Բհանդարկեր
2004Կյանքի նպատակըLakshyaբրիգադավար Գաուտամ Պուրի
2004ՊատիվGarv: Pride and HonourՈստիկանության հանձնակատար Սամար Սինգh
2004Mujhse Shaadi KarogiԳնդապետ Դուգրաջ Սինգh
2004Տարզան։ Սուպեր-ԿարTaarzan: The Wonder CarՔարտար Սինգh / Բաա ջի
2004ПротивостояниеAitraazՌանջիտ Ռոյ
2004ԱղմուկHulchulԱնգար Չանդ
2004ՆվիրվածությունAb Tumhare Hawale Watan SaathiyoՊատմող
2004Դա քո անունն էրWoh Tera Naam ThaՈւսդատ Սամադ Խան
2005Քիսնա։ Պաշտպանելով Ձեր սերը ...Kisna: The Warrior Poet ...Բհայրո Սինգh
2006Փոշոտ ճանապարհKachchi SadakՀասան Քայրանվի

Պարգևներ և նոմինացիաներ

Պարգևներ

  • 1986 - «Անմեղ զոհ»
  • 1997 - «Հիասթափություն»
  • 1997 - «Հողի կանչ»
Այլ
  • 1968 - Maharashtra State Drama Competition
  • 1979 - Sangeet Natak Akademi Award for Theatre[4]
  • 1991 - Maharashtra State Gaurav Puraskar
  • 1994 - Sydney Film Festival, Best Actor Award (Suraj Ka Satvan Ghoda)
  • 1994 - Singapore International Film Festival, Best Actor Award (Suraj Ka Satvan Ghoda)
  • 1997 - Star Screen Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար («Հիասթափություն»)
  • 1998 - Star Screen Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարմանհամար («Հողի կանչ»)

Անվանակարգեր

  • 1990 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար («Երեք զայրացած տղամարդիկ»)
  • 1993 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Muskurahat)
  • 1994 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Gardish)
  • 1996 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար («Կարան և Արջուն»)
  • 1996 - Filmfare Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար («Չգողացված հարսնացու»)
  • 1999 - Filmfare Award ամենաբացասական դերի համար («Սերն առանց խոսքերի»)
  • 2000 - Filmfare Award ամենաբացասական դերի համար («Մադաշահ»)
  • 2002 - Filmfare Award ամենաբացասական դերի համար («Փախստականներ»)
  • Амриш Пури // Афиша.ру

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրիշ Պուրի» հոդվածին։