Ամի Բուե
Ամի Բուե (ֆր.՝ Ami Boué, մարտի 16, 1794[1][2][3][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] - նոյեմբերի 21, 1881[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]), ավստրիացի երկրաբան, աշխարհագետ, ազգագիր, քարտեզագիր։ Ֆրանսիայի երկրաբանական ընկերության հիմնադիր (1830)։
Ամի Բուե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1794[1][2][3][…] Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] |
Մահացել է | նոյեմբերի 21, 1881[1][2][3][…] (87 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | մարդաբան, երկրաբան, միջատաբան, աշխարհագրագետ, բնագետ, քարտեզագիր, բժիշկ և բուսաբան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Պաշտոն(ներ) | Q110612518?, Q110612518? և Q115433676? |
Անդամակցություն | Լեոպոլդինա, Նորմանդիայի Լինեական ընկերություն, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Société géologique de France?, Սերբական գրականության ընկերություն, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Կրակովի գիտական ընկերություն[5] |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][6] |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/Ethnographic_map_Ami_Bou%C3%A9%2C_1847.jpg/250px-Ethnographic_map_Ami_Bou%C3%A9%2C_1847.jpg)
Ծնվել է Համբուրգում, ֆրանսիայից արտագաղթածների ընտանիքում։ 10 տարեկանից դարձել է որբ։ Բնական գիտություններն ուսումնասիրել է Ժնևում, Փարիզում, բժշկությունը՝ Էդինբուրգի և Բեռլինի համալսարաններում։
Ռոբերտ Ջեմսոնի երկրաբանության կատարած աշխատանքները ոգեշնչել են նրան և ազդել նրա հետագա կարիերայի վրա, նա այցելում է Շոտլանդիա, որտեղ բնակում է 4 տարի, ապա մեկնում է Հեբրիդյան կղզիներ։
Բժշկության դոկտորի կոչում ստանալուց հետո 1817 թվականին, մեկնում և բնակվում է Փարիզում, ապա Բորդոյում։
Մի քանի անգամ ընտրվել է Ֆրանսիայի երկրաբանական միության նախագահ։ Գրեթե ամբողջությամբ շրջել է Միջին և Հարավային Եվրոպան, ի դեպ եղել է նաև Թուրքիայի եվրոպական մասում, որը մինչև ինքը ոչ ոք աշխարհագրորեն չէր նկարագրել։
Վերջնական բնակություն է հաստատել Վենուում, որտեղ եղել է տեղի ակադեմիայի անդամներից մեկը։ Եղել է Լեոպոլդինայի անդամ։
1847 թվականին պարգևատրվել է Վոլլաստոնի մեդալով։
Նրա գրվածքներից ավելի հայտնի են.
- «Essai géologique sur l’Ecosse» (Փարիզ, 1820);
- «Geognostisches Gemälde von Deutschland» (Ֆրանկֆուրդ-Նա-Մայնե, 1829);
- «La Turquie d’Europe» (Փարիզ, 1840);
- «Recueil d’itinéraires dans la Turquie d’Europe» (Վենա, 1850)
- «Guide de géologue-voyageur» (Փարիզ, 1836).
Հիշատակը
- Ամի Բուեի (Ami Boué Peak) անունն է կրում լեռ, որը գտնվում է Անտարկտիդայում (63°25′01″S 57°47′23″W), Հրեյմի երկրում, Անտարկտիկական թերակղզում, բարձրությունը 1100 մ։
- Նրա անունն է կրում Սոֆիայի փողոցներից մեկը (Բուլղարիա)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Буэ, Ами». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Österreichisches Biographisches Lexikon 1815—1950 (ÖBL). Band 1, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1957, S. 104.(գերմ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամի Բուե» հոդվածին։ |