Ամերիկյան ճահճային կրիա

Ամերիկյան ճահճային կրիա
Ամերիկյան ճահճային կրիա
Ամերիկյան ճահճային կրիա
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասՍողուններ (Reptilia)
ԿարգԿրիաներ (Testudines)
ԸնտանիքEmydidae
Ցեղ'Emydoidea'
ՏեսակԱմերիկյան ճահճային կրիա (E. blandingii)
Միջազգային անվանում
Emydoidea blandingii
Holbrook, 1838
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Ամերիկյան ճահճային կրիա[1] (լատին․՝ Emys blandingii), կրիայի տեսակ, որ պատկանում է ամերիկյան քաղցրահամ ջրերում ապրող կրիաների (լատին․՝ Emydidae) ընտանիքին[2]։ Տեսակի դասակարգումը հստակ որոշված չէ. այն դասում են ճահճային կրիաների տեսակին[2] կամ ընդգրկում ամերիկյան ճահճային կրիայի մենատիպային տեսակի կազմում[1] (Emydoidea)[3]։

Լատինական տեսակային անվանումը տրվել է ամերիկացի բնագետ Ուիլյամ Բլանդինգի պատվին։ Ամերիկյան ճահճային կրիաները հետաքրքրություն են ներկայացնում ծերացման գործընթացների հետազոտման համար, քանի որ նրանք չեն ցուցաբերում ծերացման ընդհանուր նշաններ, ֆիզիկապես ակտիվ են և կարող են վերարտադրվել ավելի քան ութ կամ ինը տասնամյակի ընթացքում[4][5]։

Ապրում են ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք տարածքներում[3]։

Նկարագրություն

Հասուն տեսակի մարմնի ընդհանուր երկարությունը տատանվում է 18-27 սմ-ի սահմաններում։ Գույնով և չափով նման է Եվրոպական ճահճային կրիային։ Զրահը մուգ դեղնականաչ է՝ փոքրիկ վառ կետերով։ Պլաստրոնը դեղին է՝ մուգ, համաչափ տեղակայված կետերով։ Մեծահասակների մոտ այն այնքան է տեղաշարժված դեպի լայնակի հատվածը, որ կարող է ձգվել՝ ձգված վերջույթների պարագայում ամուր փակելով զրահի առջևի և հետին մակերեսը[6]։

Կենսակերպ

Սիրում է թույլ հոսող մանր ջրամբարներ, հաճախ դուրս է գալիս ցամաք, որտեղ ոչ միայն տաքանում է արևի տակ, այլև ձեռք բերում սնունդ։ Սննդացանկը բազմազան է՝ խեցգետնանմանների և միջատների գերակշռությամբ։ Շատ քիչ քանակությամբ է ձուկ ուտում։ Բույսերը նույնպես կազմում են այս կրիայի սննդակարգի փոքր մասը։

Սեռական հասունությունը սկսվում է 14-20 տարեկանում։ Զուգավորումը նկատվում է ամբողջ ակտիվ ժամանակահատվածում՝ մարտից մինչև հոկտեմբեր։ Հունիսին էգերը դնում են 6-12 ձու, որոնցից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դուրս են գալիս երիտասարդ կրիաիները, որոնք գետնի տակ մնում են մինչև գարուն[7]։

Այս կրիայի միսն օգտագործում են սննդի մեջ։

Բնական պայմաններում կյանքի տևողությունը գերազանցում է 77 տարին[3]։

Արեալ

Ամերիկյան ճահճային կրիան ապրում է կանադական գավառներում՝ Օնտարիոյում, Քվեբեկում, Նոր Շոտլանդիայում, և Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ում՝ Միչիգանում, Փենսիլվանիայում, Օհայոյում, Ինդիանայում, Իլինոյսում, Վիսկոնսինում, Այովայում, Մինեսոտայում, Նեբրասկայում, Միսսուրիում, Նյու Յորքում, Կոնեկտիկուտում, Ռոդ Այլենդում, Մասսաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Մենում։

Ոչնչացման վտանգ

Ամերիկյան ճահճային կրիայի համար առաջնային սպառնալիքը բնական միջավայրի շերտավորումն է և քայքայումը, ինչպես նաև գիշատիչների անբնական մեծ պոպուլյացիաների կողմից նրանց բների ոչնչացումը։ «Կարմիր գրքում» այս տեսակը ներկայացված է որպես ոչնչացման վտանգի ենթակա ԱՄՆ-ի որոշ նահանգներում, ինչպես նաև ամբողջ Կանադայում[3]։

Ներկայումս ամերիկյան ճահճային կրիան նշված չէ «Կարմիր գրքի» CITES ցանկում, սակայն դիտարկվում է 2013 թվականից։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Маккой C. J. 1973. Emydoidea, E. blandingii. Catalogue of American Amphibians and Reptiles (136): 1—4.
  • Obst F. J. 2003. Sumpfschildkröten. Draco 4(13): 4—18.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ճահճային կրիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ճահճային կրիա» հոդվածին։