Ամերիգո Վեսպուչի

Ամերիգո Վեսպուչի (իտալ.՝ Amerigo Vespucci, լատին․՝ Americus Vespucius, մարտի 9, 1454[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] - փետրվարի 22, 1512[1], Սևիլյա, Սևիլիայի Թագավորություն, Կաստիլիա և Լեոն[1]), ֆլորենտացի ծովագնաց, հետազոտող, քարտեզագիր, որի պատվին անվանվել են Ամերիկա մայրցամաքն ու աշխարհամասը։ 1505 թվականին ստացել է իսպանական Կաստիլիա թագավորության քաղաքացիություն[2]։

Ամերիգո Վեսպուչի
Amerigo Vespucci
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1454[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1]
Մահացել էփետրվարի 22, 1512[1] (57 տարեկան)
Մահվան վայրՍևիլյա, Սևիլիայի Թագավորություն, Կաստիլիա և Լեոն[1]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, վաճառական, քարտեզագիր և գրող
ԱմուսինMaria Cerezo?[1]
Ստորագրություն
Изображение автографа
 Amerigo Vespucci Վիքիպահեստում

Վեսպուչին առաջինը ցույց տվեց (1502 թվականին), որ Քրիստափոր Կոլումբոսի հայտնաբերած Բրազիլիան և «Արևմտյան Հնդկաստան» անվանված կղզիները Ասիայի արևելյան հատվածը չեն, այլ լիովին առանձին մի երկրազանգված, որ մինչ այդ անհայտ էր Հին աշխարհի մարդկանց։ Այդ նորագյուտ երկրազանգվածն սկզբնապես կոչվեց Նոր աշխարհ, ապա Ամերիգո Վեսպուչիի անվան լատինական ձևի՝ Americus-ի հիման վրա ստացավ Ամերիկա անվանումը[3][4]։

Կենսագրություն

Ամերիգո Վեսպուչին ֆլորենտացի նոտար Սեր Նաստաջիոյի (Անաստազիոյի) երրորդ որդին էր[5][6], ում նա տվել էր իր հոր՝ Ամերիգոյի պապի անունը[7]։ Նրանց տունը Ֆլորենցիայի Օգնիսանտ (Բոլոր սրբերի) եկեղեցու մոտ էր (եկեղեցին նաև նվիրված էր san Salvatore-ին՝ Սուրբ Փրկչին)։ Թերևս՝ այս ծանոթ անվանումների ազդեցությամբ է նա հետագայում, երբ արդեն հայտնի ծովագնաց էր, անվանակոչել Բոլոր սրբերի ծովածոցը և Բահիայի Սալվադոր քաղաքը[8]։

Վեսպուչին որպես ծովային ծառայել է Իսպանիայում, Պորտուգալիայում, ապա նորից Իսպանիայում։ Մասնակցել է մի քանի նավարկությունների դեպի Նոր Աշխարհ (Հարավային Ամերիկայի հյուսիսային ափերը)։ Դրանցից միայն երկուսն են հավանական համարվում։ Այդ ճանապարհորդությունների մասին նրա նամակները ժամանակին մեծ ժողովրդականություն էին վայելում և մի քանի անգամ վերահրատարակվել են (1505-1510 թթ.)։ Լոթարինգիացի քարտեզագիր Մ․ Վալձեմյուլլերը Հարավային Ամերիկայի երկրների՝ Ք․ Կոլումբոսի հայտնագործությունը վերագրեց Վեսպուչիին և առաջարկեց այդ մայրցամաքը Վեսպուչիի պատվին անվանել Ամերիկա։ 1538 թվականին Մերկատորն իր քարտեզի վրա առաջին անգամ այդ անվանումը տարածեց նաև Հյուսիսային Ամերիկայի վրա։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Arciniegas, German (1955) Amerigo and the New World: The Life & Times of Amerigo Vespucci. New York: Knopf. 1955 English translation by Harriet de Onís. First edition published in Spanish in 1952 as Amerigo y el Nuevo Mundo, Mexico: Hermes.
  • Fernández-Armesto, Felipe (2007) Amerigo: The Man Who Gave his Name to America. New York: Random House.
  • Formisano, Luciano (1992) Letters from a New World: Amerigo Vespucci's Discovery of America. New York: Marsilio.
  • Magnaghi, Alberto (1924) Amerigo Vespucci: Studio critico, con speciale riguardo ad una nuova valutazione delle fonti e con documenti inediti tratti dal Codice Vaglienti, 2 vols, 1926 (2nd.) ed., Rome: Treves
  • Markham, Clements R., ed. (1894) The Letters of Amerigo Vespucci, and Other Documents Illustrative of His Career. Hakluyt Society. (Reissued by Cambridge University Press, 2010. 978-1-108-01286-7)
  • Pohl, Frederick J. (1944) Amerigo Vespucci: Pilot Major. New York: Columbia University Press.
  • Ober, Frederick A. (1907) Heroes of American History: Amerigo Vespucci New York: Harper & Brothers
  • Schulz, Norbert Amerigo Vespucci, Mundus Novus (mit Zweittexten). M.M.O., Verlag zur Förderung des Mittel- und Neulat (Vivarium (Series neolatina, Band II)) 978-3-9811144-2-3
  • Ray, Kurt (2003) Amerigo Vespucci: Italian Explorer of the Americas, The Rosen Publishing Group, 2003 0-8239-3615-5.
  • Amerigo Vespucci (Charles Lester Edwards, Amerigo Vespucci) [2009] Viartis 978-1-906421-02-1
  • Цвейг Стефан, «Америго. Повесть об одной исторической ошибке»
  • Бандини, «Vita е lettere di A. Vespucci» (Флоренция, 1745);
  • Ирвинг, «The life and voyages of Columbus» (4 т., Лондон, 1828 — 30; немецкий перевод, Франкф., 1828);
  • Сантарем, «RecherchessurA. Vespucci» (Пар., 1842);
  • Кустманн, «Die Entdeckung Amerikas nach den altesten Quellen» (Мюнх., 1859);
  • Фарнгаген, «A. Vespucci. Son caractere, ses ecrits, sa vie et ses navigations» (Лонд., 1869); его же, «Ainda A. Vespucci. Novos estudos e achegas» (Вена, 1874);
  • Пешель, «Greschichte des Zeitalters der Entdeckungen» (2 изд., Штутг. 1877; рус. пер. Э. Циммермана, М., 1885).
  • Письма Америго Веспуччи / Перевод Цетлин М. Н.. — Москва: Молодая гвардия, 1971. — (Бригантина).
  • The Letters of Amerigo Vespucci, and Other Documents Illustrative of His Career / Markham, Clements R., ed.. — Hakluyt Society.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։