Ամառվա վերջին ռուս.՝ На исходе лета | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռուբեն Մուրադյան |
Դերակատարներ | Լեոնիդ Օբոլենսկի |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
«Ամառվա վերջին» (ռուս.՝ «На исходе лета»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռուբեն Մուրադյանը։
Գրականության նախկին ուսուցիչ Անդրեյ Աֆանասևիչ Վեդենեևն արդեն 80 տարեկան է։ Նա հնագույն ժամացույցների մեծ գիտակ է և նրա հավաքածուում, որը նա հավաքել է իր ողջ կյանքի ընթացքում, կա ամեն ինչ՝ ձեռքի և գրպանի ժամացույցներից մինչև պատի և հատակին դրվող ժամացույցներ։ Որդին ծերունուն և նրա հավաքածուն տեղափոխում է մի փոքր գավառական քաղաք։ Բայց այստեղ Անդրեյ Աֆանասևչը ոչ ոքի պետք չէ, և որդին սկսում է մտածել հորը ծերանոց հանձնելու և նրա հավաքածուն վաճառելու մասին։ Սակայն պարզվում է, որ պապի ճակատագրի նկատմամբ անտարբեր չեն երկու մարդ՝ նրա թոռը և երիտասարդ բուժքույրը՝ նրա ընկերուհին։