11-րդ Ամառային օլիմպիադա, անցկացվել է Բեռլինում (Գերմանիա) 1936 թվականի օգոստոսի 1-ից մինչև 16-ը։ Առագաստային սպորտաձև մրցումները անցկացվեցին Քիլ քաղաքում։ Այդ խաղերում սահմանվեց նոր ռեկորդ 49 երկրների և 3961 մասնակից մարզիկների թվաքանակով։ Խաղերի ամենահայտնի մարզիկը դարձավ Աամերիկացի Ջեսսի Օուենսը՝ 4 ոսկյա մեդալներով։ Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ շարունակվեց 1928 թվականից ավանդույթ դարձած օլիմպիական կրակի վառումը։
Կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Իգր Կառլա Դիմայի նախաձեռնությամբ, համաձայն իր քարոզչական մտքերի և հունական ծիսակատարության, առաջին անգամ անցկացվեց Օլիմպիական կրակի համաշխարհային էստաֆետա։ Վազորդները հասան Օլիմպիա՝ օլիմպիական կրակը փոխանցելով միմյանց։ Սրանով դրվեց օլիմպիական նոր ավանդույթների սկիզբը։
Օլիմպիադայի բացումը առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվեց հեռուստատեսությամբ, իսկ օլիմպիական մրցումները դարձան Լենի Ռիֆենշթայլի «Օլիմպիա» վավերագրական ֆիլմի ստեղծման հիմքը։
1936 թվականի հուլիսի 19-26-ը Բարսելոնայում պլանավորել էին այլընտրանքային Օլիմպիական խաղերի անցկացում։ Գրանցվեցին 6000 մարզիկներ՝ 22 երկրներից։ Այդ ժամանակ Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, և Օլիմպիադան չկայացավ։ Այլ երկրներից ժամանած մի շարք մարզիկներ կամավոր մասնակցեցին այդ քաղաքացիական պատերազմին։