Ամակա Իգվե

Ամակա Իգվե (անգլ.՝ Amaka Igwe, հունվարի 2, 1963(1963-01-02)[1][2], Պորտ Հարկորտ, Նիգերիա - ապրիլի 28, 2014(2014-04-28)[3], Էնուգու, Նիգերիա[4]), նիգերիացի կինոռեժիսոր, հեռարձակող ընկերության գործադիր տնօրեն։ Եղել է Top Radio 90.9 Lagos-ի և Amaka Igwe Studios-ի սեփականատերը[5]։ Համարվել է կինոռեժիսորների երկրորդ սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ով մեծապես նպաստել է նիգերիական կինոյում տեսաֆիլմերի դարաշրջանի սկզբնավորմանը և այդ ասպարեզում նշանավոր դեմքերից մեկն է մնացել մինչև իր մահը[6]։

Ամակա Իգվե
անգլ.՝ Amaka Igwe
Ծնվել էհունվարի 2, 1963(1963-01-02)[1][2]
ԾննդավայրՊորտ Հարկորտ, Նիգերիա
Մահացել էապրիլի 28, 2014(2014-04-28)[3] (51 տարեկան)
Մահվան վայրԷնուգու, Նիգերիա
ԿրթությունՕբաֆեմի Ավոլովո համալսարան և Իբադանի համալսարան
Քաղաքացիություն Նիգերիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և գրող
IMDbID ID 4177818

2020 թվականի հունվարի 2-ին Google Doodle-ը հատուկ անդրադարձել է նրա ծննդյան 57-րդ տարելիցին[7][8][9]։

Կենսագրություն

Ամական ծնվել է 1954 թվականի հունվարի 2-ին, նիգերիական Պորտ Անկուր քաղաքում։ Սովորել է Ամենայն սրբոց դպրոցում (All Saints School, ներկայումս՝ Trans Ekulu Primary School), Էնուգու քաղաքի իգական ավագ դպրոցում (Girls High School Awkunanaw), Էդո նահանգի վարչական կենտրոն Բենին քաղաքի Իդիա քոլեջում (Idia College)[10]: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Օբաֆեմի Ավոլովո համալսարանում, որտեղ ուսումնասիրել է մանկավարժություն ու կրոն, և Նիգերիայի խոշոր քաղաքներից մեկի՝ Իբադանի համալսարանում, որն ավարտել է՝ ստանալով մագիստրոսի աստիճան[10]։

Եղել է լայն ժողովրդականություն վայելող մի շարք հեռուստասերիալների (այդ թվում՝ Checkmate-ի և Fuji House of Commotion-ի) պրոդյուսերը, թողարկել է նաև սիրված տեսաֆիլմեր, որոնցից մի քանիսը վաճառվել են 300 000-ը գերազանցող կրկնօրինակներով[11]։

1993 թվականին Ամական ամուսնացել է Չարլզ Իգվեի հետ, ով նախկին բանկիր էր և անցել էր պրոդյուսերական աշխատանքի[4]։ Նրանք ունեցել են երեք զավակ՝ Ռուբին, Դեյվիդը և Դենիելը[10]։

Ամակա Իգվեն մահացել է հիսուն տարեկան հասակում՝ 2014 թվականի ապրիլի 28-ին, ասթմայի նոպայի և դրան հաջորդած բարդությունների հետևանքով[12][13]։ Նրա հուղարկավորությանը մասնակցել են բազմաթիվ երկրպագուներ, Իմո նահանգի վարչակազմի ղեկավարը, Նոլիվուդի կինոինդուստրիայի մի ամբողջ շարք անվանի ներկայացուցիչներ[14][15][16]։

Մեծարանք

Նիգերիական մշակույթում ու արվեստում ներդրած նշանակալի ավանդի համար Ամակա Իգվեն արժանացել է մի շարք պարգևների։ 2011 թվականին նրան շնորհվել է Նիգերիայի կառավարական բարձր պարգև՝ MFR շքանշան (Member of The Federal Republic of Nigeria)[17][18]:

2020 թվականի հունվարի 2-ին էլ Google-ը հատուկ անդրադարձել է նրա ծննդյան 57-րդ տարելիցին[19][20]։

Ֆիլմագրություն

  • Rattle Snake 1,2 & 3
  • Violated 1&2
  • To Live Again
  • Full Circle
  • A Barber's Wisdom

Հեռուստասերիալներ

  • Fuji House of Commotion
  • Solitaire
  • Now We Are Married
  • Infinity Hospital
  • Bless This House
  • Checkmate

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ