Աղվանի (գյուղ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
(Վերահղված է Աղվանիից)

Աղվանի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4]։

Գյուղ
Աղվանի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Հիմնադրված է1923[2] թ.
Մակերես9,92 կմ²
ԲԾՄ1700 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն98 մարդ (2011)[3]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաղվանեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Աղվանի (գյուղ) (Հայաստան)##
Աղվանի (գյուղ) (Հայաստան)
Աղվանի (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Աղվանի (գյուղ) (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն

Գտնվում է Քաշունի գետի ափին՝ ծովի մակարդակից մոտ 1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 36 կմ։

Պատմություն

Հիմնադրվել է 1923 թվականին հին բնակավայրի տեղում։ Խորհրդային Միության տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Պատմամշակութային հուշարձաններ

Աղվանիի տարածքում կան նախաքրիստոնեական շրջանի գերեզմաններ, 17-րդ դարի կիսավեր եկեղեցի, խաչարձաններ։

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աղվանիի մշտական բնակչությունը կազմել է 98, առկա բնակչությունը՝ 67 մարդ[5]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[6]։ Ստորև ներկայացված է Աղվանի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6][7].

Տարի192619391959197019791989200120042011
Բնակիչ96237245247151102[8]138[9]9298[5]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 262