Աղավնատուն (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)

Աղավնատուն,գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։

Գյուղ
Աղավնատուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ԳյուղապետԳնել Մաթևոսյան
Մակերես11,46 կմ²
ԲԾՄ925±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2840 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաղավնատունցի
Ժամային գոտիUTC+4
Աղավնատուն (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Աղավնատուն (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աղավնատուն գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2840, առկա բնակչությունը՝ 2667 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից։Աղավնատան բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ186476[4]982102412921700235022963010[5]31582840[2]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Աղավնատուն գյուղից հյուսիս-արևմուտք կան տուֆի և բազալտի հանքավայրեր։

Պատմական կառույցներ

Սուրբ Աննա եկեղեցի (Աղավնատուն, Արմավիր)

Գյուղում և նրա շրջակայքում կան զանազան հնություններ։ Դեպի արևմուտք կան բերդ-ամրոցի ավերակներ։ Կան նաև Սուրբ Գևորգ, Մարիամ Աստվածածին (X դար) և «Ծիրանավոր» (XIV դար) եկեղեցիների ավերակները, հարավ-արևմուտք` XIII դարի բավական պահպանված իշխանական մատուռ-դամբարան։ Աղավնատանի շրջակայքում են գտնվում նաև Սուրբ Կարապետ, «Կարմրավոր» եկեղեցիների և կիկլոպյան ամրոցի ավերակները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247