Ահմեդ III

Ահմեդ III (օսմ. آحمد ثالث‎ — Âhmed-i sâlis, թուրքերեն՝ Üçüncü Ahmet, դեկտեմբերի 30, 1673(1673-12-30)[1][2], Դոբրիչ, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն - հուլիսի 1, 1736(1736-07-01)[1][3], Թոփքափը ամրոց, Ստամբուլ, Rumelia Eyalet, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1703 - 1730 թվականներին։ Մուհամմեդ IV-ի որդին և Մուստաֆա II-ի եղբայրն է։ Նրա մայրը Վալիդ սուլթանն էր, ում ծննդյան անունն էր Էվմանիա Վորիան, ով ազգությամբ հույն էր[4][5][6][7][8][9] Նա ծնվել է Դոբրուդջայի Հաջիոգլուպազարի քաղաքում։ Նա գահին բարձրացավ 1703 թվականին, իր եղբորը` Մուստաֆա II-ին (1695–1703) գահընկեց անելուց հետո։ Նևշեյիրլի Դամատ Իբրահիմ փաշան և նրա դուստր Հատիս սուլթան ղեկավարեցին կառավարությունը 1718-ից 1730 թվականները, այս ժամանակաշրջանը պատմության մեջ հայտնի է Վարդակակաչների ժամանակաշրջան։

Ահմեդ III
օսման.՝ آحمد ثالث
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1673(1673-12-30)[1][2]
ԾննդավայրԴոբրիչ, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 1, 1736(1736-07-01)[1][3] (62 տարեկան)
Մահվան վայրԹոփքափը ամրոց, Ստամբուլ, Rumelia Eyalet, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանՍտամբուլ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունկառավարիչ, բանաստեղծ և քաղաքական գործիչ
ԱմուսինՌաբիա Սուլթան, Ամինա Միհրիշահ, Այիշա Խանում Սուլթան և Emetullah Kadın Efendi?
Ծնողներհայր՝ Մուհամեդ Դ, մայր՝ Էմեթուլլահ Գյունլուշ Սուլթան
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրության սուլթան
ԵրեխաներՄուստաֆա III, Աբդուլ Համիդ I, Հաթիս Սուլթան, Esma Sultan?, Ումմուգյուլսում Սուլթան, Saliha Sultan?, Fatma Sultan?, Atike Sultan?, Ayşe Sultan (daughter of Ahmed III)?, Զեյնեբ սուլթան և Zübeyde Sultan?
Ստորագրություն
Изображение автографа
 Ahmed III Վիքիպահեստում
Ահմեդ III

Կենսագրություն

Ահմեդ III-ը լավ հարաբերություններ ուներ Ֆրանսիայի հետ, ի հակադրություն Ռուսաստանի, բացի այդ նրա երկու կանայք ֆրանսիացի էին։ Նա ապաստան է տալիս շվեդ թագավոր Կառլոս XII (1682–1718), երբ շվեդները պարտություն կրեցին Պոլտավայի ճակատամարտում 1709 թվականին։ 1710 թվականին Կառլոս XII-ը խորհուրդ տվեց Ահմեդ III-ին պատերազմ հայտարարել Ռուսաստանին, և օսմանյան բանակը Բալտացի Մեհմեդ փաշայի գլխավորությամբ հաղթանակ տարան Պրուտ գետի արշավանքում։ Արդյունքում Ռուսաստանը վերադարձրեց Ազովը օսմանցիներին։

Ռուսաստանի հետ պատերազմը Ահմեդին բերեց այնպիսի հաջողության, ինչպիսին չէր ունեցել ոչ մի սուլթան իրենից առաջ և չի ունենա իրենից հետո, արդյունքում Ահմեդը կարողացավ իր կամքը թելադրել Մոսկվային։ Այնուամենայնիվ սուլթանի այս պատերազմից օգտվեցին Սեֆյանները, ովքեր ներխուժեցին կայսրության տարածք, երբ օսմանցիները զբաղված էին Ռուսաստանի դեմ պատերազմով։

Սուլթան Ահմեդ III-ը ժողովրդականություն չէր վայելում, քանի որ իրնքը և իր շրջապատը վայելում էին չափից դուրս շռայլ կյանք, ինչը 1730 թվականի սեպտեմբերի 20-ին բերեց տասնյոթ ենիչարների ապստամբության, որը գլխավորում էր ալբանացի Պատրոնա Հալիլը, և ստիպեցին Ահմեդին հրաժարվել գահից։

Ահմեդը կամովին հանձնեց գահը իր զարմիկ Մահմուդ I-ին (1730–54): Ահեմդը այնուհետև հեռացավ Կաֆաս, որը նվաճել էր Մահմուդը և մահացավ Տոպկապի պալատում գահից հրաժարվելուց վեց տարի հետո։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ III» հոդվածին։