Ահմադ բեն Ալի

Ահմադ բեն Ալի (արաբ․՝ احمد بن علي‎‎, փետրվարի 7, 1992(1992-02-07)[1][2], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), լիբիացի և անգլիացի ֆուտբոլիստ, իտալական «Կրոտոնե» ակումբի և Լիբիայի հավաքականի կիսապաշտպան։

Ահմադ բեն Ալի
Քաղաքացիությունը Լիբիա և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվփետրվարի 7, 1992(1992-02-07)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՄանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Հասակ173 սանտիմետր
Քաշ66 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Կրոտոնե
Համար10
Պատանեկան կարիերա
?—2010Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2010—2012Անգլիա Մանչեսթեր Սիթի0 (0)
2011 Անգլիա Ռոչդեյլ2 (0)
2012—2015Իտալիա Բրեշիա80 (13)
2015—2016Իտալիա Պալերմո0 (0)
2015—2016 Իտալիա Պեսկարա39 (5)
2016—2018Իտալիա Պեսկարա48 (10)
2018 Իտալիա Կրոտոնե10 (1)
2018—Իտալիա Կրոտոնե63 (13)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 11.10.2019

Կենսագրություն

Ծնվել է 1992 թվականի փետրվարի 7-ին Մանչեսթերում (Անգլիա)։ Նրա մայրը անգլիացի է, իսկ հայրը՝ լիբիացի։ Ունի նաև գերմանական և շոտլանդական արմատներ[3]։

Ակումբային կարիերա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Հիմնական թիմի կազմում ոչ մի խաղ չի խաղացել։

2011/2012 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել անգլիական «Ռոչդեյլում»։ Անցկացրել է 2 հանդիպում Առաջին լիգայում (Անգլիայի 3-րդ դիվիզիոն)[4]։

«Բրեշիա»

2012 թվականի ամռանը տեղափոխվել է իտալական «Բրեշիա»։ 2012/2013 մրցաշրջանում 10 հանդիպում է անցկացրել Սերիա B-ում (Իտալիայի 2-րդ դիվիզիոն)։ 2013/2014 մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ Սերիա B-ում։ 2014/2015 մրցաշրջանում մասնակցել է 36 խաղի և դարձել 9 գոլի հեղինակ Սերիա B-ում[5]։

«Պեսկարա»

2015 թվականի ամռանը տեղափոխվել է «Պալերմո» և անմիջապես վարձավճարով ուղարկվել է «Պեսկարա»։ 2015/2016 մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման և խփել է 5 գոլ Սերիա B-ում[6]։ Թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը[7]։ Փլեյ-օֆֆում հաղթել են «Նովարային» ու «Տրապանիին» ու դուրս եկել Սերիա A[8]։ 2016 թվականի ամռանը «Պեսկարան» գնել է բեն Ալիի իրավունքները։ 2016/2017 մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման և խփել 6 գոլ։ 2017/2018 մրցաշրջանի առաջին կեսին Սերիա B-ում անցկացրել է 15 հանդիպում և խփել 4 գոլ[9]։

2018 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Կրոտոնե» մինչև մրցաշրջանի ավարտը։ Մասնակցել է 10 հանդիպման և խփել է մեկ գոլ։ 2018 թվականի ամռանը ակումբը գնել է ֆուտբոլիստին։ 2018/19 մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման և խփել է 5 գոլ[10]։

Ազգային հավաքական

Լիբիայի հավաքականում նորամուտը նշել է 2012 թվականի մայիսի 23-ին Ռուանդայի թիմի դեմ ընկերական խաղում։ Ազգային հավաքականի կազմում առաջին գոլը խփել է 2017 թվականի հունիսի 9-ին՝ գրավելով Սեյշելյան կղզիների հավաքականի դարպասը Աֆրիկյան ազգերի գավաթի 2019 թվականի ընտրական փուլի խաղում։

Վիճակագրություն

Ակումբային

ԵլույթներԱռաջնությունԳավաթներԵվրագավաթներԱյլԸնդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ռոչդեյլ (վարձավճար)Առաջին լիգա2011/20122010000030
Ընդհանուր2010000030
ԲրեշիաՍերիա B2012/2013[11]100100000110
2013/2014344200000364
2014/2015369300000399
Ընդհանուր80136000008613
ՊեսկարաՍերիա B/Սերիա A2015/2016[12]395000000395
2016/2017336100000346
2017/2018154110000165
Ընդհանուր87152100008916
ԿրոտոնեՍերիա A/Սերիա B2017/2018[13]101000000101
2018/2019235200000255
Ընդհանուր336200000356
Ամբողջ կարիերա20234111000021335

2019 թվականի հունիսի 24-ի դրությամբ

Միջազգային

Ընդամենը՝ 11 հանդիպում / 3 գոլ, 2 հաղթանակ, 4 ոչ ոքի, 5 պարտություն:

Ձեռքբերումներ

Թիմային

Պեսկարա
  • Սերիա A-ի փլեյ-օֆֆի հաղթող (1) - 2015/2016

Անձնական կյանք

Ահմադ բեն Ալին մուսուլման է[3]։

Ամուսնացած է։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը՝ Յասմինը (2013 թվական)[14] և որդին՝ Այմանը (2014 թվական)[15]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ բեն Ալի» հոդվածին։