Ահաբեկչություն Նիսում

Ահաբեկչություն Նիսում, տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 14-ին։ Մոտավորապես ժամը 2:30-ին (UTC+2) ծագումով թունիսեցի Նիսի 31-ամյա մի բնակիչ[3] բեռնատար մեքենան քշել է Նիսի Անգլիական առափնյակում Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպված հրավառությանը հետևող ամբոխի վրա, իսկ հետո սկսել է հրազենից կրակել հավաքվածների վրա։ Մինչև մեքենան կանգնեցնելը, վարորդը մոտ երկու կմ մեծ արագությամբ քշել է ամբոխի միջով[4]։ Մահացել է մոտավորապես 80 մարդ[5], ավելի քան 100-ը վիրավորվել են, 40 հոգի ծանր վիճակում են[6][7]։ Հարձակվողին ոստիկանությունը գնդակահարել է[8]։ Իշխանությունները հայտնել են, որ բեռնատարում հայտնաբերվել է հրազեն և նռնակներ[9]։

Ահաբեկչություն Նիսում
Նիսի Անգլիական առափնյակ
Տեսակզանգվածային սպանություն, տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով, ահաբեկչական ակտ և սպանդ
Երկիր Ֆրանսիա[1]
Գրոհի վայրՆիս[1]
ՏեղադրանքԱնգլիական առափնյակ[1]
Գրոհի նպատականհայտ
Տարեթիվհուլիսի 14, 2016[1]
Գրոհի միջոցբեռնատար մեքենա
ԶենքՀրազեն
Զոհվածներ87 մարդ[2]
Վիրավորներ434
Ահաբեկիչներ1
 2016 Nice attack Վիքիպահեստում

Զոհեր

Զոհերը ըստ ազգության
ԱզգությունԶոհվածՎիրավորRef.
 Ալժիր3[10]
 Հայաստան2[11][12]
 Ավստրալիա3[13]
 Բելգիա11[14]
 Բրազիլիա1[15]
 Չինաստան2[16]
 Էստոնիա3[17]
 Ֆրանսիա5[18]
 Գերմանիա3[19]
 Իռլանդիա1[20]
 Իտալիա3[21]
 Ղազախստան1[14]
 Մարոկկո3[22]
 Լեհաստան2[23]
 Պորտուգալիա1[24]
 Ռուսաստան21[10][25]
 Ռումինիա2
 Շվեյցարիա2[11][14]
 Թունիս3[10][26]
 Ուկրաինա12[27]
 Միացյալ Թագավորություն1[10]
 Դոմինիկյան Հանրապետություն1
 ԱՄՆ2[11][28]
Անհայտ54184
Ընդհանուր84+202[29]

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է մեկ հայի զոհվելու փաստը[30]։

Ծանոթագրություններ